Ֆուադ Աբդուռահմանով
Ֆուադ Հասան-օղլի Աբդուռահմանով (ադրբ.՝ Fuad Həsən oğlu Əbdürəhmanov, ապրիլի 28 (մայիսի 11), 1915, Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 15, 1971[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային քանդակագործ, Ադրբեջանական ՍՍՀ ժողովրդական նկարիչ (1955), ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1949), ՍՄԿԿ անդամ 1962 թվականից։ Ծնվել Է ապրիլի 28 (մայիսի 11)-ին, Նուխիում։ Աբդուռահմանովի գործերից են Ֆիզուլիի արձանը (1941, Բաքու), Նիզամիի հուշարձանները Կիրովաբադում (1946, ՍՍՀՄ պետական մրցանակ՝ 1947) և Բաքվում (1949), «Հովիվ» (1950, Տրետյակովյան պատկերասրահ, ՍՍՀՄ պետ. մրցանակ՝ 1951), «Ազատագրում» (1960, Բաքու) արձանները։ Մահացել է հունիսի 15-ին, Բաքվում[2]։
Ֆուադ Աբդուռահմանով ադրբ.՝ Fuad Həsən oğlu Əbdürəhmanov | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28 (մայիսի 11), 1915 |
Ծննդավայր | Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 15, 1971[1] (56 տարեկան) |
Վախճանի վայրը | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1940) |
Ուսուցիչ | Մատվեյ Մանիզեր |
Ստեղծագործություն(ներ) | Նիզամի Գյանջևի հուշարձան (Բաքու) և Ազատագրված կնոջ հուշարձան |
Ժանր | դիմապատկեր |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Faud Abdurakhmanov Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Абдурахманов Фуад Гасан оглы
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուադ Աբդուռահմանով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 20)։ |