Ֆորթիմայլ (անգլ.՝ Fortymile River), գետ Ալյասկայի և Յուկոնի շրջանում, վտակը Յուկոնն է։

Ֆորթիմայլ
Բնութագիր
Երկարություն162,5
Ավազանի մակերես17 093 921 528,218 քառակուսի մետր
ԱվազանՅուկոն
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՀարավարևելյան Ֆեյրբանքսի մարդահամարի տարածաշրջան
ԳետաբերանՅուկոն
Գետաբերանի տեղակայումՅուկոն
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերNorth Fork Fortymile River? և South Fork Fortymile River?
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
ԵրկրամասՅուկոն, Հարավարևելյան Ֆեյրբանքսի մարդահամարի տարածաշրջան[1] և Ալյասկա
ՋրահավաքՅուկոն գետի ավազան

Ֆիզիկաաշխարհագրական հատկություններ խմբագրել

Ֆորթիմյալ գետի ակունքը գտնվում է ԱՄՆ-ում, ձևավորվել է երկու վտակից՝ Նորֆ Ֆորք և Սաուֆ Ֆորք։ Գետը հոսում է դեպի հյուսիս-արևելք[2]։

ԱՄՆ-ի տարածքով անցնում է գետի 392 մղոնը, ապա այն մտնում է Կանադայի տարածք և արդեն այնտեղ թափվում է Յուկոն գետը։ 1980 թվականից գետը պահպանվում է ԱՄՆ-ում ընդունված հատուկ հրամանագրով (Alaska National Interest Lands Conservation Act), որպես Wild and Scenic River[3]։ Կանադայի տարածքում պահապանության տակ է պատմական Ֆորթի Մայլ քաղաքը, որը գտնվում է գետի ափին[4]։

Գետը հետաքրքրություն ունի զբոսաշրջիկների համար։ Ջրի մակարդակը կախված է իջվածքներից։ Օգոստոսյան անձրևներից հետո գետում լինում են 3-րդ աստիճանի սահանաքներ։ Գետի և նրա վտակների գլխավոր սահանքներն են՝ Bald Eagle Rapids, The Chute, The Kink, The Falls, Deadman’s Rime ԱՄՆ-ում և Canyon Rapids Կանադայում[5]։

Պատմություն խմբագրել

 
Ֆորթմինթայլ գետը թափվում է Յուկոնի մեջ, 1937 թվականի լուսանկար։ Առաջին պլանում շոգեքարշի մոտ տեղակայված է Ֆորթ Կուդահին, իսկ հեռվում երևում է Ֆորթի Մայլը։

Մինչ եվրոպացիների գալը, գետը մոտավորապես 2000 տարի օգտագործվում էր հնդկացիական Հան ցեղի կողմից, ովքեր այն անվանում էին Ch’ëdä Dëk։ Գետի կարևորությունը հնդկացիների համար այն էր, որ գետի մոտ գտնվում էր կարիբու տեսակի եղնիկների հոտը[4]։

1885 թվականին ամերիկյան բանակի լեյտենանտ Ֆրեդերիկ Սվատկան զբաղվում էր Յուկոն գետի ուսումնասիրությամբ, ինչպես կանադական, այնպես էլ ամերիկյան տարածքներում։ Ուսումնասիրելով գետը՝ նա նշեց դրա լայն հովիտը և երեք կոնաձև թմբերը, որոնք գտնվում են գետաբերանի մոտ։ Դրանով պայմանավորված՝ Սվատկան գետն անվանեց Կոն Հիլ (անգլ.՝ Cone-Hill River)[2]։

Մեկ տարի անց գետում հայտնաբերեցին ոսկի և այն ստացավ իր ներկայիս անվանումը։ Այդ ժամանակ առևտրական գլխավոր կետը գտնվում էր Ֆորթ Ռելայանսում։ Գետաբերանը գտնվում էր Ֆորթ Ռելայանսից 40 մղոն դեպի վեր[2]։

Ֆորթի Մայլ քաղաքը հիմնվել է 1887 թվականի ձմռանը, երբ 160 հոգի սկսեցին այնտեղ բնակավայր կառուցել[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Geographic Names Information System — 2018.
  2. 2,0 2,1 2,2 «Feature Detail Report for: Fortymile River» (անգլերեն). Geographic Names Information System. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  3. «Fortymile Wild and Scenic River» (անգլերեն). Министерство внутренних дел США: Bureau of Land Management. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Forty Mile» (անգլերեն). Правительство Юкона. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. «Fortymile River - An Old Prospectors Route in the Yukon» (անգլերեն). Great Outdoor Recreation Pages. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Alaska River Logs» (PDF) (անգլերեն). Alaska Public Lands Information Center. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորթիմայլ» հոդվածին։