Ֆորե (ֆրանսերեն Forest; հոլ.՝ Vorst [vɔrst] ( ) ), Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի 19 համայնքերից մեկն է: Այն սահմանակից է Անդերլեխտին, Իքսելին, Ուկլին, Սեն-Ժիլին և Դրոգենբոսին :

Համայնք
Ֆորե
ֆր.՝ Forest, հոլ.՝ Vorst
Դրոշ Զինանշան
Drapeau Forest.png Blason Forest.svg

Forest 060106 (27).JPG
ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏարածաշրջանԲրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան
ԲուրգոմիստրՍտեֆան Ռոբերտի
Մակերես6,25 կմ²
ԲԾՄ38 մետր
Բնակչություն56 008 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ02
Փոստային ինդեքսներ1190[1]
Պաշտոնական կայքforest.irisnet.be
##Ֆորե (Բելգիա) (Բելգիա)
Red pog.png

Համայնքը հայտնի է իր համերգասրահով ՝ Forest National / Vorst Nationaal : Համայնքում է տեղակայված նաև « Աուդի» ընկերության գործարաններից մեկը ինչպես նաև երկաթուղային մեծ պահեստ:

ՊատմությունԽմբագրել

Ֆրանկյան ծագում և միջնադարյան ժամանակաշրջանԽմբագրել

Առաջին շինությունները կառուցվել են 7-րդ դարում, Սեն գետի վտակներից մեկի, Գելեյսբեկի ափին գտնվող անտառածածկ տարածքում: Բնակավայրի առաջին եկեղեցին նվիրված է եղել Սուրբ Դիոնիսոս Արեոպագիտին :

Աֆլիգեմի աբբաները ովքեր1105-ից կառավարում էին բնակավայրը հիմնում են Ֆորեի մենաստան աբբայությունը։ Ֆորեի առաջին աբբայապետը նշանակվում է 1239 թվականին: 13-րդ դարում, Սուրբ Դենիսի հռոմեական ոճով կառուցված եկեղեցին վերակառուցվում է գոթական ոճով:[2]

17-րդ դար մինչև այսօրԽմբագրել

1764-ի մարտի 26-ին, հրդեհի հետևանքով ավերվում է բնակավայրի շենքերի մի մասը, ինչպես նաև մի շարք արվեստի գործեր: Երեք տասնամյակ անց ՝ Ֆրանսիական հեղափոխությանը հաջորդած տարիներին, կրոնական համայնքը ցրվում է, միանձնուհիները ստիպված փախչում են, աբբայությանը պատկանող շինություններն էլ վաճառվում են: Ֆորեի քաղաքապետարանը գնում է աբբայությունը 1964-ին և վերականգնողական աշխատանքներ իրականացնում:

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Սեն Դենիսի եկեղեցին և հարակից Սուրբ Ալենա մատուռը հռոմեական քանդակագործության եզակի նմուշներ: Մոտակայքում գտնվող Բենեդիկտինի աբբայության շենքն այժմ մշակութային կենտրոնի է վերածված:[3]
  • 1925-ին կառուցված և 1938-ին հիմնադրված Արթ Դեկո քաղաքապետարանի շենքը գտնվում է հին պատմական կենտրոնի հարևանությամբ:[4]
  • Սբ. Օգոստինի եկեղեցին
  • Wiels ժամանակակից արվեստի կենտրոնը, որը տեղակայված է հին Wielemans-Ceuppens գարեջրատանը:
  • Մի քանի կանաչ տարածքներ, ներառյալ Դուդենի պուրակն ու Ֆորեի պուրակը :

Մշակութային կյանքԽմբագրել

  • Forest National ( հոլ.՝ Vorst Nationaal ) համերգասրահը հայտնի է շոու բիզնեսի, արվեստի և մշակույթի աշխարհում, որպես միջազգային մշակութային իրադարձությունների գլխավոր վայրերից մեկը Եվրոպայում:[5]
  • Ֆորեի աբբայության պատմական հիմքի վրա սեպտեմբերին կազմակերպվում է եռօրյա միջնադարյան տոնակատարություն, որի ժամանակ մասնակիցները կրում են միջնադարյան հագուստներ՝ հանդես են գալիս որ ասպետներ, միջնադարյան զինվորներ։ Միջոցառման ժամանակ հշչում է միջնադարյան երաժշտություն և այցելուների կարողանում են համտեսել միջնադարյան խմիչք եւ ուտեստներ։[6]

Հայտնի մարդիկԽմբագրել

  • Ստյուարտ Մերիլ, ամերիկացի գրող (1863–1915)
  • Ժան Դելվիլ, նկարիչ, գրող և օկուլտիստ (1867–1953)
  • Լուիզա Օչսե, քանդակագործ (1884-1944)
  • Paul Vanden Boeynants, քաղաքական գործիչ (1919–2001)
  • Ռայմոնդ Գյոթալս, ֆուտբոլի մարզիչ (1921–2004)

Քույր քաղաքներԽմբագրել

ՀղումներԽմբագրել

  1. Crossroads Bank for Enterprises
  2. Woodbridge Benj. M., Delmelle Joseph, Delmelle Joseph (1951)։ «Panorama de la jeune poésie française de Belgique»։ Books Abroad 25 (1): 40։ ISSN 0006-7431։ doi:10.2307/40089730 
  3. «L'Eglise Saint-Denis — Forest - 1190»։ www.forest.irisnet.be։ Վերցված է 2020-04-19 
  4. «L’Hôtel communal — Forest - 1190»։ www.forest.irisnet.be։ Վերցված է 2020-04-19 
  5. «Forest National — Forest - 1190»։ www.forest.irisnet.be։ Վերցված է 2020-04-19 
  6. «Les fêtes médiévales de Forest — Forest - 1190»։ www.forest.irisnet.be։ Վերցված է 2020-04-19 

Արտաքին հղումներԽմբագրել