Ֆյոլկերմարկտ[2] (գերմ.՝ Völkermarkt, սլովեն.՝ Velikovec Վելիկովեց), քաղաք Ավստրիայում, Կարինթիա ֆեդերալ հողում։

Քաղաք
Ֆյոլկերմարկտ
գերմ.՝ Völkermarkt
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՆահանգԿարինթիա
ՀամայնքVölkermarkt District?
Մակերես137․33 կմ²
ԲԾՄ462 մ մ
Բնակչություն11 440 մարդ մարդ (2005)
Ժամային գոտիUTCUTC+1:00, ամռանը UTC+2:00
Հեռախոսային կոդ0 42 32
Փոստային ինդեքս9100
Փոստային դասիչ9100[1]
Ավտոմոբիլային կոդVK
Պաշտոնական կայքvoelkermarkt.gv.at
Ֆյոլկերմարկտ (Ավստրիա)##
Ֆյոլկերմարկտ (Ավստրիա)

Մտնում է Ֆյոլկերմարկտ շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 11 440 մարդ (2005 թվականի դեկտեմբերի 31)։ Զբաղեցնում է 137,33 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 2 0817։

Աշխարհագրական դիրքը

խմբագրել

Ֆյոլկերմարկտը գտնվում է Ավստրիայի հարավում, Վիեննաից 300 կմ հարավ-արևմուտք և Կլագենֆուրտից 30 կիլոմետր արևելք։ Քաղաքը գտնվում է Կլագենֆուրտական փորվածքից արևելք և Ֆյոլկերմարկտական լճից հյուսիս, որով հոսում է Դրավա գետը։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից 460 մետր է։

Բնակչությունը

խմբագրել

Բնակչությունը կազմում է մոտավորապես 11 հազար մարդ, վերջին տարիներին աճում է քաղաքային բնակչության բաժնեմասը։ Քաղաքում գոյություն ունի սլովենական համայնք, որի թվաքանակը կազմում է ընդհանուր բնակչության 2,6%։ Այդ համայնքը ապրում է Ավստրիայի բոլոր սլովենացիներից հյուսիս։

Քաղաքական իրավիճակ

խմբագրել

Համայնքի քաղաքագլուխ-Ֆալենտին Բլաշից (ԱՍԴԿ)՝ ըստ 2003 թվականի ընտրությունների արդյունքի։

Համայնքի ներկայացուցիչների խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) կազմված է 31 տեղերից։

  • ԱՍԴԿ-ն զբաղեցնում է 18 տեղ։
  • ԱԺԿ-ն զբաղեցնում է 7 տեղ։
  • ԱԱԿ-ն զբաղեցնում է 5 տեղ։
  • Կանաչները զբաղեցնում են 1 տեղ։

Լուսանկարներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Völkermarkt, Völkermarkt, Kärnten - Austria Postcode
  2. Австрия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 63. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).

Հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյոլկերմարկտ» հոդվածին։