Ֆյոդոր Լիտկե
Ֆյոդոր Պետրովիչ Լիտկե (ռուս.՝ Фёдор Петрович Литке, գերմ.՝ Friedrich Benjamin von Lütke, սեպտեմբերի 17 (28), 1797, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 8 (20), 1882, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ծովագնաց, աշխարհագրագետ, ծովակալ, Արկտիկայի հետագոտող, Պետերբուրգի ԳԱ նախագահ (1864), ռուսական և օտարերկրյա գիտական հիմնարկների պատվավոր անդամ։
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17 (28), 1797 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 8 (20), 1882 (84 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Վոլկովսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ջրագիր, գրող, ծովային ճանապարհորդ, տարածքների սեփականատեր և ռազմական գործիչ |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Պաշտոն(ներ) | member of the State Council of the Russian Empire? |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և գերմաներեն |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Konstantin Fjodorowitsch Litke? |
Հայր | Peter Lütke? |
![]() |
1817–1819 թվականներին մասնակցել է Վ. Գոլովնինի շուրջերկրյա նավարկությանը։ 1826-1829 թվականներին ղեկավարել է «Սենյավին» առագաստանավով շուրջերկրյա Ֆ. Պ. Լիտկե արշավախումբը, հետազոտել Ասիայի հյուսիսային արևելյան ափերը, Պրիբիլովի, Բոնին և Կարոլինյան կղզիները, Բերինգի ծովը։ Կարոլինյան կղզիախմբում հայտնաբերել է 12 նոր կղզի, կատարել օվկիանոսագիտական ուսումնասիրություններ։ Լիտկեն եղել է Ռուսական աշխարհագրական ընկերության կազմակերպիչներից և այն ղեկավարել է 1845-1850 և 1857-1872 թվականներին։ Լիտկեի անունով են կոչվում սառցահատ, հրվանդան, նեղուց, լեռ և աշխարհագրական այլ օբյեկտներ։
Ի պատիվ Ֆյոդոր Լիտկեի անվանակոչվել է 1975 թվականի նոյեմբերի 1-ին Տամարա Սմիռնովայի կողմից հայտնաբերված (5015) Լիտկե աստերոիդը[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ (5015) Լիտկե աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 628)։ |