Ֆլորեսվիլ, քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Ուիլսոն շրջանում։ 2010 թվականի մարդահամարին մարդկանց քանակը հասնում էր 6448 հոգու։ Ֆլորեսվիլը գտնվում է Ուիլսոնի կոմսության շրջկենտրոննում։ Քաղաքը նաև Սան Անտոնիոի Մետրոպոլիտենի Վիճակագրական գոտու մաս է։ Ֆլորեսվիլը նախկին Տեխասի կառավարչի, Ամերիկայի Միացյալ Նահանգների գանձարանի քարտուղարի և Հանրապետական նախագահական թեկնածուի Ջոն Բոուդեն Քոնալլի ու նրա յոթ եղբայրների ու քույրերի՝ ներառյալ դերասան Մերիլլ Քոնալլիի և Ուեյն Քոնալլիի ծննդավայրն է։ Ջոնի, Մերիլլիի և Ուեյնի բժշկական կենտրոնը Ֆլորեսվիլում անվանվում է Քոնալլի բժշկական կենտրոն։ Ֆլորեսվիլը նաև Վինցենտե Տ. Իքսեմենսի (ծնված 1919 թվականին) ծննդավայրն է ով հավասար Զբաղվածության հնարավորությունների հանձնաժողովի նախկին անդամն է և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ։

Քաղաք
Ֆլորեսվիլ
Floresville
Floresville, TX, water tower IMG 2657.JPG
Ֆլորեսվիլի ջրի աշտարակ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՆահանգՏեխաս
Քաղաքի մենեջերՀենրիետտա Տարներ
Մակերես14,865795 կմ², 14,865796 կմ²
ԲԾՄ119±1 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն6448 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ830
Փոստային ինդեքսZIP code
Փոստային ինդեքսներ78114
Պաշտոնական կայքcityoffloresville.org
անգլերեն
##Ֆլորեսվիլ (ԱՄՆ)
Red pog.png
##Ֆլորեսվիլ (Տեխաս)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Այս տարածաշրջանի նորաբնակները տեղացի ամերիկացի-հնդկացիներն էին։ Իսպանիայի կողմից Ամերիկայի հայտնաբերումից հետո, արևելյան գաղութացումը կատարվեց քրիստոնեական առաքելության ձևով։ Այսպիսով, 18-րդ դարի կեսերին Ֆլորեսվիլի մոտ հիմնվեց Rancho de las Cabras (այծի ագարակ), որպես ագարակային օպերացիայի առաքելություն Espada առաքելության համար։ Հնդկացի և իսպանացի կովբոյները ապրում և բարգավաճում էին այստեղ՝ պահելով և հոգ տանելով կենդանիների նախիրները։ Սա էր լինելու Տեխասի անասնապահության արդյունաբերության սկիզբը և ավետաբերը։ Այդ քաղաքի հողը և անունը տրվել էր Flores del Abrego ընտանիքի պատվին, ովքեր նախկին Canary Islenders-ի հետևորդներն էին։ Don Francisco Flores de Abrego այստեղի հին գաղութաբնակներից էր, նրա ագարակը գտնվում էձ այժմյան Ֆլորեսվիլից 6 մղոն(10կմ) դեպի հյուսիս-արևմուտք։ Նրա տղաներից 4-ը ՝ Salvador, Manuel N., Nepomuceno, և Jose Maria -ն ծառայում էին Տեխասում 1835-1836 թթ.հեղափոխությանը։ Don Erasmo Seguin -ը նաև բնակվել է այստեղ վաղ 1824 թ.-ին։ Նրա Casa Blanca ագարակը 9000 ակր ( 36կմ²) էր և գտնվում․ էր այժմյան Ֆլորեսվիլի մոտ։ Նրա որդին՝ Տեխասում ռազմական և քաղաքական գործիչ Խուան Սեգուինը, նույնպես ապրում էր այդ ագարակում։

ՊատկերասրահԽմբագրել