Ֆլորենցիայի դքսություն (իտալ.՝ Ducato di Firenze) իտալական իշխանություն էր, որը կենտրոնացած էր Ֆլորենցիա քաղաքում, Տոսկանա, Իտալիա: Դքսությունը հիմնադրվել է այն բանից հետո, երբ Պապ Կղեմես VII-ը, ով Մեդիչի էր, իր ազգական Ալեսանդրո դե Մեդիչիին նշանակեց Ֆլորենցիայի Հանրապետության դուքս՝ դրանով իսկ Ֆլորենցիայի Հանրապետությունը վերածելով ժառանգական միապետության։ [1]

Ֆլորենցիայի դքսություն
Ducato di Firenze-իտալերեն
Դրոշ Զինանշան


Կարգավիճակհերցոգություն և պատմական պետություն
Պետական լեզուԻտալերեն
ՄայրաքաղաքՖլորենցիա
Պետական կարգՄիապետություն
Երկրի ղեկավար

Ֆլորենցիայի դուքսը Ալեսանդրո 1532-1537

Կոսիմո I 1537-1569
ԿրոնԿաթոլիկություն
Հիմնադրված է1532 թ.
ԱրժույթՖլորին

Երկրորդ դուքսը` Կոսիմո I-ը, ստեղծեց հզոր նավատորմ և ընդլայնեց իր տարածքը` գրավելով Էլբան և Սիենան: 1569 թվականին Պիոս V պապը Կոզիմո հռչակեց Տոսկանայի մեծ դուքս։ Մեդիչիները կառավարում էին Տոսկանայի Մեծ Դքսությունը մինչև 1737 թվականը։ [2]

Ծագումը և սահմանադրությունը

խմբագրել

Ֆլորենցիան գտնվում էր Մեդիչիների ոչ պաշտոնական վերահսկողության տակ 1434 թվականից։ Կոնյակի լիգայի պատերազմի ժամանակ Ֆլորենցիացիները ապստամբեցին Մեդիչիների դեմ, այնուհետև ի դեմս Իպոլիտո դե Մեդիչիի, վերականգնեցին իրենց հանրապետության ազատությունը։ [3] Ֆլորենցիայի պաշարումից հետո Հանրապետության հանձնվելուց հետո, Կառլոս V-ը հրապարակեց մի հռչակագիր, որտեղ հստակորեն ասվում էր, որ միայն ինքը կարող է որոշել Ֆլորենցիայի կառավարությունը: [4] 1530 թվականի օգոստոսի 12-ին կայսրը ստեղծեց Ֆլորենցիայի Հանրապետության Մեդիչիների ժառանգական կառավարիչների շարքը: [4]

Հռոմի Պապ Կղեմես VII-ը մտադիր էր իր ազգական Ալեսանդրո դե Մեդիչիին [Ն 1] դարձնել Ֆլորենցիայի կառավարիչ, բայց նաև ցանկանում էր տպավորություն ստեղծել, որ ֆլորենցիացիները ժողովրդավարական ճանապարհով են ընտրել Ալեսանդրոյին որպես իրենց կառավարիչ։ [6] «Ֆլորենցիայի դուքս» տիտղոսն ընտրվել է, քանի որ այն կամրապնդի Մեդիչիների իշխանությունը տարածաշրջանում: 1532 թվականի ապրիլին Հռոմի պապը հանձնարարեց Ֆլորենցիայի ազնվականներին ստեղծել նոր կառավարական համակարգ։ Այն վերացրեց դարավոր սինյորիան (ընտրովի կառավարություն) և այն փոխարինեց երեք ինստիտուտներով՝

  • Կոնսիլիերեն։ Չորս հոգուց բաղկացած խորհուրդ, որն ընտրվում է երեք ամիս ժամկետով և այն գլխավորում է «Ֆլորենցիայի Հանրապետության դուքսը»։
  • Բալիի կողմից ընտրված քառասունութ հոգուց բաղկացած Սենատը վերապահված էր Ֆլորենցիայի ֆինանսական, անվտանգության և արտաքին քաղաքականությունը որոշելու իրավասությանը: [7]
  • Երկու հարյուր հոգու խորհուրդը միջնորդությունների դատարան էր. անդամակցությունը ցմահ էր:

Ալեսանդրոյի կառավարությունը

խմբագրել
 
Ալեսանդրո դե Մեդիչի

Նույնիսկ Ալեսանդրոյին թագադրելուց հետո կայսերական զորքերը մնացին տեղակայված Ֆլորենցիայում։ 1535 թվականին Ֆլորենցիայի մի քանի նշանավոր ընտանիքներ, այդ թվում՝ Պացցիները (որոնք փորձեցին սպանել Լորենցո դե Մեդիչիին Պացիների դավադրության ժամանակ) պատվիրակություն ուղարկեցին Իպոլիտո դե Մեդիչիի գլխավորությամբ՝ խնդրելով Կառլոս V-ին գահընկեց անել Ալեսանդրոյին։ Սակայն կայսրը մերժեց նրանց բողոքը։ Կառլոսը մտադրություն չուներ գահընկեց անելու Ալեսանդրոյին, որն ամուսնացած էր Կառլոսի դստեր՝ Մարգարիտ Պարմացու հետ:

Ալեսանդրոն շարունակեց ղեկավարել Ֆլորենցիան ևս երկու տարի, մինչև 1537 թվականի հունվարի 1-ը, երբ նրան սպանեց իր հեռավոր բարեկամ Լորենցինո Մեդիչին։

Կոսիմոյի կառավարությունը

խմբագրել
 
Կոսիմո I դե Մեդիչի

Քանի որ Ալեսանդրոն ժառանգ չէր թողել, իրավահաջորդության հարցը խնդրահարույց էր։ Ֆլորենցիայի ազնվականները 1537 թվականին ընտրեցին Կոսիմո I-ին։ [8] Այս լուրից հետո աքսորված Ստրոցիների ընտանիքը ներխուժեց և փորձեց գահընկեց անել Կոսիմոյին, բայց Մոնթեմուրլոյում պարտություն կրեց: [9] Կոսիմոն ամբողջությամբ փոխեց Ֆլորենցիայի բյուրոկրատիան և վարչակազմը։ 1542 թվականին Ֆլորենցիայում տեղակայված կայսերական զորքերը հանվեցին։

1548 թվականին Կառլոս V-ը Էլբան տվեց Կոսիմոյին և Կոսիմոն այնտեղ հիմնեց իր նոր նավատորմը: Կոսիմոն հիմնադրեց Լիվոռնո նավահանգստային քաղաքը և թույլ տվեց քաղաքի բնակիչներին օգտվել կրոնական ազատությունից։ Իսպանիայի և Սրբազան Հռոմեական կայսրության հետ դաշինքով Կոսիմոն 1554 թվականի օգոստոսի 2-ին Մարչիանոյի ճակատամարտում հաղթեց Սիենայի Հանրապետությանը, որը Ֆրանսիայի դաշնակիցն էր։ 1555 թվականի ապրիլի 17-ին Ֆլորենցիան և Իսպանիան գրավեցին Սիենայի տարածքը, որը 1557 թվականի հուլիսին Ֆիլիպ II-ը շնորհեց Կոսիմոյին որպես ժառանգական հող։ Դքսերի ընտանիքը տեղափոխվեց Պալացցո Պիտտի 1560 թվականին։ Կոսիմոն ճարտարապետ Ջորջո Վազարիին հանձնարարեց կառուցել Ուֆֆիցին, որպես Մեդիչի բանկի աշխատակիցների գրասենյակներ՝ շարունակելով արվեստի հովանավորության Մեդիչիների ավանդույթը: 1569 թվականին Կոսիմոն բարձրացվել է Տոսկանայի մեծ դքսի աստիճանի Պիոս V պապի կողմից։ Մեդիչիների իշխանությունը շարունակվեց Տոսկանայի Մեծ Դքսությունում մինչև ընտանիքը վերացավ 1737 թվականին։

Հղումներ

խմբագրել
  1. Goudriaan, 2018
  2. «Grand Duchy of Tuscany | Overview, History & Significance». study.com. Վերցված է 2023-07-12-ին.
  3. Fletcher, 2016
  4. 4,0 4,1 Hale, 2001
  5. Fletcher, 2016, էջ 16,280-81
  6. Hale, 2001, էջ 119
  7. Hale, 2001, էջ 121
  8. Langdon, 2006, էջ 34
  9. Landon, 2013, էջ 74

Աղբյուրներ

խմբագրել
  • Crum, Roger J.; Paoletti, John T., eds. (2008). Renaissance Florence: A Social History. Cambridge University Press.
  • Fletcher, Catherine (2016). The Black Prince of Florence: The Spectacular Life and Treacherous World of Alessandro de' Medici. Bodley Head.
  • Goudriaan, Elisa (2018). Florentine Patricians and Their Networks: Structures Behind the Cultural Success and the Political Representation of the Medici Court (1600-1660). Brill.
  • Hale, J.R. (2001). Florence and the Medici. Phoenix Publishing. ISBN 1-84212-456-0.
  • Hattendorf, John B.; Unger, Richard W., eds. (2003). War at Sea in the Middle Ages and the Renaissance. The Boydell Press.
  • Landon, William J. (2013). Lorenzo di Filippo Strozzi and Niccolo Machiavelli. University of Toronto Press.
  • Langdon, Gabrielle (2006). Medici Women: Portraits of Power, Love and Betrayal from the Court of Duke Cosimo I. University of Toronto Press.
  • van Veen, Henk Th. (2013). Cosimo I De' Medici and His Self-Representation in Florentine Art and Culture. Cambridge University Press.


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found