Ֆլորա Գոմեշ (պորտուգալերեն` Flora Gomes, դեկտեմբերի 13, 1949(1949-12-13)[1] կամ դեկտեմբերի 31, 1949(1949-12-31)[2][3], Tombali Region, Գվինեա Բիսաու[1]), գվինեաբիսաուցի կինոռեժիսոր։ Ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 31-ին, Գվինեա-Բիսաուի Կադիք քաղաքում[4]։ Կրթություն ստացել է Կուբայում, որտեղ ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հավաննայի արվեստների ու կինոարտադրության ինստիտուտ (Instituto Cubano del Arte y la Industria Cinematográficos):

Ֆլորա Գոմեշ
պորտ.՝ Florentino Gomes
Ծնվել էդեկտեմբերի 13, 1949(1949-12-13)[1] (74 տարեկան) կամ դեկտեմբերի 31, 1949(1949-12-31)[2][3] (74 տարեկան)
ԾննդավայրTombali Region, Գվինեա Բիսաու[1]
ԿրթությունInstituto Cubano del Arte y la Industria Cinematográficos?
Քաղաքացիություն Գվինեա Բիսաու[1]
Ազգությունսևամորթ
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան և սցենարիստ
IMDbID ID 0326884

Հայրենի երկրի ազատագրվելուց տասնչորս տարի անց նկարահանել է Mortu Nega (Մահը՝ մերժված) (1988) ֆիլմը[5], որը Գվինեա-Բիսաուում նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմերից է և Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում 1989 թվականին անցկացված կինոյի և հեռուստատեսության համաաֆրիկյան փառատոնում (FESPACO) արժանացել է Ումարու Գանդայի անվան հեղինակավոր մրցանակի։

Հիշարժան աշխատանքներից է նաև 1992 թվականին նկարահանված Udju Azul di Yonta («Յոնտայի կապույտ աչքերը») կինոնկարը[6], որը ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնում[7]։ Ֆլորա Գոմեշի հեղինակած ևս մեկ ֆիլմ՝ Un poco de sangre-ն («Մի քիչ արյուն») այդ հեղինակավոր կինոփառատոնում մրցանակի է առաջադրվել միանգամից վեց անվանակարգում[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Որպես ռեժիսոր
  • 1976 - O Regresso de Cabral (կարճամետրաժ վավերագրական)
  • 1977 - A Reconstrução, co-directed with Sergio Pina (միջին տևողությամբ վավերագրական)
  • 1978 - Anos no Oça Luta, co-directed with Sergio Pina (կարճամետրաժ վավերագրական)
  • 1987 - Mortu Nega
  • 1992 - Udju Azul di Yonta
  • 1994 - A máscara (կարճամետրաժ վավերագրական)
  • 1996 - Po di Sangui
  • 2002 - My Voice
  • 2007 - As duas faces da guerra, co-directed with Diana Andringa (լիամետրաժ վավերագրական)
Որպես սցենարիստ
  • A República di Mininus (2012)
  • Nha fala (2002)
  • Un poco de sangre (1996)
  • Udju Azul di Yonta (1992)
  • Mortu Nega (1988)
Որպես դերասան
  • Mortu Nega (1988)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Historical dictionary of the Republic of Guinea-Bissau — P. 209. — ISBN 978-0-8108-8027-6
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Historical dictionary of the Republic of Guinea-Bissau — P. 209.
  4. Flora Gomes at IMDB
  5. Mortu Nega at California Newsreel
  6. Udju Azul di Yonta at California Newsreel
  7. «Festival de Cannes: Udju Azul di Yonta». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 16-ին.
  8. cita web|url=http://www.allocine.fr/film/fichefilm-27542/palmares/ |título=L'ARBRE AUX ÂMES |idioma=francés |fechaacceso=27 de noviembre de 2019

Արտաքին հղումներ խմբագրել