Ֆլագմանսկի զառիվայր (Տագանրոգ)

փողոց Տագանրոգում

Ֆլագմանսկի զառիվայր (ռուս.՝ Флагманский спуск), փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որն իրենից ներկայացնում է զառիվայր դեպի ծով։ Հիմնադրվել է XVIII դարում[1]։

Ֆլագմանսկի զառիվայր
ռուս.՝ Флагманский спуск
Շինություններ Ֆլագմանսկի զառիվայրում
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն290 մետր
Սկիզբ1-ին Կրեպոստնոյ նրբանցքի և Շևչենկոյի փողոցի մոտ
ԱվարտԱզովի ծով
Նախկին անվանումՍպուսկնոյ
Ադմիրալտեյսկի
Նիկոլաևսկի
Նիկոլսկի
Մորսկոյ

Աշխարհագրություն խմբագրել

Ֆլագմանսկի զառիվայրի երկարությունը 290 մետր է։ Սկիզբը 1-ին Կրեպոստնոյ նրբանցքի և Շևչենկոյի փողոցի մոտ գտնվող տարածքում է։ Զառիվայրը գտնվում է հրվանդանի հարավային մասի բնական ձորակում[1]։

Պատմություն խմբագրել

Ֆլագմանսկի զառիվայրը Տագանրոգում հայտնված առաջին զառիվայրերից է։ Իր գոյության ընթացքում հասցրել է փոխել մի քանի անվանում` Սպուսկնոյ, Ադմիրալտեյսկի, Նիկոլաևսկի, Նիկոլսկի, Մորսկոյ[1]։ 

Ըստ քաղաքային առասպելների` զառիվայրը գտնվում է այն ձորակում, որի վրա 1696 թվականին բարձրացել է Պետրոս I-ը, երբ նրան անհրաժեշտ էր նավահանգստի և բերդի համար տեղ ընտրել։ Պահպանվել է 1702 թվականի փորագրություն, որի վրա լավ նշված է, որ ձորակը շրջափակված էր ցանկապատով և պահակային տնակով[1]։

1774 թվականին զառիվայրը դարձավ ավելի բարեկարգ, և կոչվեց Սպուսկնոյ[1]։

Այն բանից հետո, երբ այդ տարածքում տեղակայվեց ծովակալությունը, զառիվայրը ստացավ Ադմիրալտեյսկի անվանումը[1]։

Երբ XIX դարի սկզբին զառիվայրի մոտ հայտնվեց նավատորմապետի տունը, փողոցն անվանվեց Ֆլագմանսկի զառիվայր[1]։

Ժամանակի ընթացքում այն վերանվանվեց Նիկոլաևսկի կամ Նիկոլսկի, քանի որ զառիվայրի հենց սկզբնամսում գտնվում էր Սուրբ Նիկողայոս եկեղեցին։ 1836 և 1902 թվականներին զառիվայրը սալարկվել է[1]։ 

Խորհրդային ժամանակներում զառիվայրը վերանվանվել է Մորսկոյ, ապա կրկին` Ֆլագմանսկի։ Ժամանակի ընթացքում զառիվայրում հայտնվել են մայթ և բազրիքներ[1]։ 

Զառիվայրի ամենասկզբում գտնվում է ձկնամշակման գործարանը[1]։

Տագանրոգի զառիվայրերը խմբագրել

Տագանրոգի` ամենուր զառիթափ լանջերով և կավագետնով հրվանդանի վերևում գտնվելու առանձնահատկության պատճառով, ծովի և ծովափի հետ հաղորդագրությունը կարող էր իրականացվել միայն հատուկ զառիվայրերի միջոցով[2]։ Տագանրոգի ամբողջ պատմության ընթացքում կառուցվել է յոթ զառիվայր` Բիրժևոյ, Գրադոնաչալնիչեսկի, Դուրովի, Կամպենհաուզենի, Կոմսոմոլսկի, Մալո-Բիրժևոյ, Ֆլագմանսկի, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են տարբեր անվանումներ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել