Կոմսոմոլսկի զառիվայր (Տագանրոգ)

փողոց Տագանրոգում

Կոմսոմոլսկի զառիվայր (ռուս.՝ Комсомольский спуск), փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որն իրենից ներկայացնում է զառիվայր դեպի ծով։

Կոմսոմոլսկի զառիվայր
ռուս.՝ Комсомольский спуск
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն560 մետր
ՍկիզբՀունական փողոց
ԱվարտՏագանրոգի ծովային առևտրային նավահանգիստ
Նախկին անվանումԱզովսկի զառիվայր,
Վորոնցովի զառիվայր,
Պրիմորսկի զառիվայր
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Աշխարհագրություն

խմբագրել

Կոմսոմոլսկի զառիվայրը կառուցված է Տագանրոգի կենտրոնում` արևելյան զառիթափի լանջի հարմարավետ բնական ձորակում, նավահանգստի անմիջական հարևանությամբ։

Սկսվում է Հունական փողոցից, Ռեդուտնի նրբանցքի և Կոմսոմոլսկի ճեմուղու միջև, և Պորտովայա փողոցի ավտոմոբիլային հանգույցով իջնում ուղիղ դեպի Տագանրոգի ծովային առևտրային նավահանգիստ։

Երկարությունը 560 մետր է[1]։

Պատմություն

խմբագրել

Կոմսոմոլսկի զառիվայրի առաջին անվանումը եղել է Ազովսկի։ Զառիվայրը բացվել է 1834 թվականին[1]։

1849 թվականին, միաժամանակ Արևելյան զառիվայրի (այժմ` Պուշկինի) հետ, ավարտվել են զառիվայրի սալապատման և բարեկարգման աշխատանքները։ Զառիվայրը, ինչպես և առափը, անվանվեց Վորոնցովի` ի պատիվ գեներալ-նահանգապետ, կոմս Միխայիլ Վորոնցովի։ Զառիվայրն արագ ձեռք բերեց իշխող դիրք բեռների փոխադրման համար[1]։

1920 թվականին վերանվանվել է Պրիմորսկի[1]։

1934 թվականին անվանվել է Կոմսոմոլսկի (Կոմերիտական), քանի որ բարեկարգման աշխատանքներին ակտիվ մասնակցել է քաղաքի երիտասարդությունը[1]։

Տագանրոգի զառիվայրերը

խմբագրել

Տագանրոգի` ամենուր զառիթափ լանջերով և կավագետնով հրվանդանի վերևում գտնվելու առանձնահատկության պատճառով, ծովի և ծովափի հետ հաղորդագրությունը կարող էր իրականացվել միայն հատուկ զառիվայրերի միջոցով[2]։ Տագանրոգի ամբողջ պատմության ընթացքում կառուցվել է յոթ զառիվայր` Բիրժևոյ, Գրադոնաչալնիչեսկի, Դուրովի, Կամպենհաուզենի, Կոմսոմոլսկի, Մալո-Բիրժևոյ, Ֆլագմանսկի, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են տարբեր անվանումներ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Киричек М. С. Комсомольский спуск // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 407.
  2. 2,0 2,1 Киричек М. С. Спуски Таганрога // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 650.