1-ին Կրեպոստնոյ նրբանցք (Տագանրոգ)

նրբանցք Տագանրոգում

1-ին Կրեպոստնոյ նրբանցք (ռուս.՝ 1-й Крепостной переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Գտնվում է նախկին Տրոիցկի ամրոցի տարածքում։

1-ին Կրեպոստնոյ նրբանցք
ռուս.՝ 1-й Крепостной переулок
«Պետրոսի զորանոցները»
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն1050 մետր
ՍկիզբԿոմսոմոլսկի ճեմուղի
Ավարտձկնամշակող գործարան
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Կոմսոմոլսկի ճեմուղու և ձկնամշակող գործարանի շրջանի միջև՝ խորանալով դեպի Ֆլագմանսկի զառիվայրի երկայնքի փոքր փողոցներն ու նրբանցքները։ Հատում է Հունական փողոցը, Պետրոսի փողոցը, Չեխովի փողոցը, Պոլուռոտնի նրբանցքը, Շևչենկոյի փողոցը։ Երկարությունը 1050 մ է։ Տների համարակալումը սկսվում է Հունական փողոցից։

Պատմություն խմբագրել

Սկզբնական անվանումը հայտնի չէ։ Նրբանցքը գտնվում է նախկին Տրոյցկի ամրոցի տեղում[1]՝ սահմանափակելով ամրոցի նախկին «գեներալի» հրապարակը, որտեղ այսօր գտնվում են Տագանրոգի ռադիոտեխնիկական ինստիտուտի «Ե», «Ի» մասնաշենքերի տարածքները, «Կրիստալ» գործարանը[2]։

1-ին Կրեպոստնոյ նրբանցքի՝ Չեխովի և Շևչենկոյի փողոցների միջև ընկած հատվածում պահպանվել է XIX դարի բնօրինակ գետաքարային ճանապարհը[3]։

Նրբանցքում գտնվում են խմբագրել

  • ՎՏԲ 24 բանկի Տագանրոգի բաժանմունքը՝ շենք 24
  • Տագանրոգի ռադիոտեխնիկական ինստիտուտի «Ե», «Ի» մասնաշենքերի տարածքները, «Կրիստալ» գործարանը՝ 34-րդ շենքի շրջանում[2]
  • Ստոմատոլոգիական № 3 պոլիկլինիկան՝ շենք 34[2]
  • «Պետրոսի զորանոցները»՝ շենք 46[4]
  • Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին՝ շենք 51[5]

Հուշարձաններ խմբագրել

1-ին Կրեպոստնոյ նրբանցք, 46 հասցեում գտնվում է դաշնային նշանակության «Ռազմական բջիջ» («Պետրոսի զորանոցներ») ճարտարապետության հուշարձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Киричек М. С., Назаренко И В. Троицкая крепость // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 740.
  2. 2,0 2,1 2,2 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 26.
  3. Пащенко И. Были-небыли Таганрога / рис. В. Протопопова. — Ростов н/Дː Старые русские, 2012. — 299 с.
  4. Назаренко И.
  5. Киричек М. С. Святые купола Таганрога. — Таганрог: ИП Стадников, 2008. — 170 с.