Ծոփոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովվափողածաղկավորներ (Alismatales)
Ընտանիք Նվիկազգիներ (Araceae)
Ցեղ Ծոփոր (Monstera)
Adans.

Ծոփոր (լատին․՝ Monstera` «մոնստերա»), նվիկազգիների ընտանիքի (Araceae) բույսերի ցեղ։ Հայրենիքը Արևելյան Հնդկաստանն է և արևադարձային Ամերիկան։ Ամենատարածված և գեղեցիկ սենյակային բույսերից է։ Ունի մոտավորապես 220 տեսակ։

Նկարագրություն

խմբագրել

Ծոփորի հայրենիքում՝ Բրազիլիայում, բույսը փաթաթվում֊մագլցում է ծառերի վրա, ինչպես նաև կլիմայական պայմանների պատճառով հասնում է մինչև 20 մետր բարձրության։ Ունի պտուղներ, որոնք տեղացիները օգտագործում են և շատ համեղ են։

Ծոփորի տերևներն ունեն շատ հետաքրքիր հատկություն, նրանք կարծես թե «արտասվում են», այսինքն երբ նրա խոնավությունը շատ է լինում, դրա ավելցուկը տերևներն այսպես ասած վերարտադրում են. տերևի մակերեսով մեկ կուտակվելով՝ խոնավությունը հոսում է դեպի եզրերը և արցունքի ձևով կախվում։

Մշակություն

խմբագրել

Մշակության մեջ մեծապես հանդիպում է M. deliciosa Liebm.֊ը, որին դեկորատիվ պարտեզագործության մեջ անվանում են նաև Phyodendron pertusum, այսինքն՝ ծակծկված ֆիլոդենդրոն։ Մոնստերան մշտադալար բազմամյա լիանա է։ Այն ունի փայլուն, խոշոր և կաշենման ծածկույթով տերևներ։ Նոր աճած տերևները սովորաբար լինում են ամբողջական են և սրտաձև, իսկ հետագայում առաջացողները կրում են խոշոր անցքեր կամ ուենենում են խորը կտրվածքներ, իսկ չափերով կարող են հասնել մինչև մեկ մետրի։ Ցողունը կանաչ է, կրում է մուգ դարչնագույն խալեր, որոնք թափված տերևների հետքերն են։ Յուրաքանչյուր նոր աճած տերևի հակառակ կողմից աճում են և դեպի ներքև իջնում բաց դեղնականաչավուն օդային արմատներ, որոնք մտնելով հողի մեջ օժանդակում են բույսի բույսի աճին ու զարգացմանը, բայց հաճախ այդ արմատները կորցնում են կապը հողի հետ և շարունակում են ապրել, ինչպես էպիֆիտները։

Ծոփորը պայմանների նկատմամբ պահանջկոտ չէ, բայց սիրում է օդի խոնավություն, քանի որ չոր օդում օդային արմատները դադարում են աճել, այդ իսկ պատճառով, որպեսզի աճը չկանգնի նրան պետք է առատորեն ջրել։

Խորհուրդ է տրվում տարվա մեջ մի քանի անգամ բույսը սնուցել գոմաղբահեղուկով։ Ծոփորի լավ զարգանալու համար պետք է տարածություն ապահովել, քանի որ այն մեծանալու միտում ունի։ Բույսը սիրում է լուսավորություն, բայց չպետք է նրան դնել արևի ճառագայթների տակ և ոչ էլ ստվերում, այն պետք է լինի պարզապես սենյակի լուսավոր հատվածում։ Ջերմաստիճանը սենյակում պետք է լինի 16 աստիճանից ոչ ցածր, հակառակ դեպքում բույսի աճը կկանգնի։

Քանի որ ծոփորը չափսերով մեծ բույս է, ունի խոշոր տերևներ և զբաղեցնում է մեծ տարածք, այն խորհուրդ չի տրվում պահել այն սենյակներում, որտեղ քնում են, քանի որ նրա մեծ տերևները գիշերը արտադրում են մեծ ծավալի ածխաթթու գազ։ Ծոփորը բազմացվում է ցողունային կտրոններով, իսկ որոշ տեսակներ՝ նաև արմատածիլներով։ Բազմացումը կատարվում է նաև բույսի վերին մասում գտնվող տերևի կտրոնով։ Տերևը մի քանի օդային արմատներով վերցնում են, նախօրոք փաթաթում են մամուռով լցված մառլյայի մի կտորի մեջ և մամուռը խոնավ պահելով՝ ստիպում, որ արմատիկները զարգանան[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հովհաննես Նարինջյան, Ծաղկաբուծություն, Երևան, «Հայաստան», 1954 — 337, էջեր 337 — 456 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 139  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծոփոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծոփոր» հոդվածին։