Էպիֆիտներ (հուն․՝ էպի … և φυτσν – բույս), բույսեր, որոնք ապրում են մեկ այլ բույսի (հիմնականում՝ ծառատեսակների) վրա և առնչություն չունեն հողի հետ։ Էպիֆիտներով հարուստ են հատկապես արևադարձային և մերձարևադարձային խոնավ անտառները։ Էպիֆիտներ աճում են ծառերի սաղարթի, ճյուղերի, ցողունի վրա։ Էպիֆիտներ կարող են դառնալ ծառերը, թփերը, խոտաբույսերը, ջրիմուռները, մամուռներն ու քարաքոսերը։ Զանգեզուրի և Դիլիջանի անտառներում համարյա բոլոր հասակավոր ծառերը պատված են գունավոր քարաքոսերով ու մամուռներով, իսկ Տաշիրի շրջանի լճակներում տարածված սպիտակ ջրաշուշանի վրա աճում են ջրիմուռային էպիֆիտներ։ Էպիֆիտներն իրենց անհրաժեշտ սննդանյութերն ստանում են շրջապատող պայմաններից (օդ, մթնոլորտային տեղումներ և այլն), ինչպես նաև այն բույսի մեռած հյուսվածքներից, որի վրա աճում են։

Էպիֆիտ ծառի վրա Կոստա Ռիկայում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 63
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիֆիտներ» հոդվածին։