Ֆիլլիրսդորպ[1] (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Villiersdorp), քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում, Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Օֆերբերխ շրջանի կազմում։ Մաս է կազմում տեղական Տիվատերսկլուֆ մունիցիպալիտետի։

Բնակավայր
Ֆիլլիրսդորպ
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրված է1841 թ.
Մակերես2,89 կմ²
ԲԾՄ336 մետր
Բնակչություն10 004 մարդ (2011)
Հեռախոսային կոդ028
Փոստային դասիչ6848
Ֆիլլիրսդորպ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Ֆիլլիրսդորպ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Պատմություն խմբագրել

Բնակավայրը, որն ավելի ուշ վերաճել է քաղաքի, հիմնադրվել է Պետեր Հենդրիկ դե Ֆիլիպսի կողմից 1844 թվականին Ռադեյն ֆերմայի հողերի վրա։ 1901 թվականին Ֆիլլիրսդորպին շնորհվել է քաղաքի կարգավիճակ[2]։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է նահանգի հարավարևմտյան մասում, համանուն հովտում, Տիվատերսկլուֆ ջրամբարից դեպի հյուսիս, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտավորապես 56 կիլոմետր (ուղիղ գծով) դեպի արևելք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 336 մետր է[3]։

Կլիմա խմբագրել

Կլիման բնութագրվում է որպես միջերկրածովյան տաք (ըստ Կյոպպենի դասակարգման՝ Csb)։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 15,6 °C: Միջին ջերմաստիճանը ամենացուրտ ամսվա (հուլիսի) ընթացքում կազմում է 10,8 °C, ամենաշոգ ամսվա (փետրվարի) ընթացքում՝ 20,4 °C: Տեղումների հաշվարկային բազմամյա նորմը 804 մմ է[4]։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Ֆիլիրսդորպի բնակչությունը կազմում էր 10 004 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 50,8 տոկոս, կանայք՝ 49,2 տոկոս։ Ռասայական առումով գունամորթները եղել են քաղաքի բնակչության 44,67 %-ը, նոգրոիդները՝ 40,29 %, սպիտակամորթները՝ 12,5 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,2%, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 2,33 %։ Քաղաքացիների շրջանում առավել տարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (56,54 %), կոսան (24,56 %), սեսոտոն (12,81 %) և անգլերենը (3,44 %)[5]։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքով անցնում է R43 տարածաշրջանային մայրուղին։ Գործում է երկաթուղային կայարան։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Վուստեր քաղաքում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
  2. Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
  3. 3,0 3,1 «Villiersdorp, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «Climate: Villiersdorp» (անգլերեն). Climate-Data.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «Villiersdorp» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլլիրսդորպ» հոդվածին։