Ֆիլիպինա-ամերիկյան պատերազմ (1899-1913)

Ֆիլիպինա-ամերիկյան պատերազմ (Philippine–American War), Առաջին ֆիլիպինյան հանրապետության պայքարն Ամերիկայի Միացյալ Նահանգներից անկախության համար։ Պատերազմը տևում էր 1899 թվականից մինչև 1902 թվականը։ Կառավարական ջոկատների և պարտիզանների զինված խմբավորումների միջև փոխհրաձգությունները շարունակվել են մինչև 1913 թվականը։ Որոշ պատմաբաններ համարում են, որ պատերազմը տևել է 1899-1902 թվականները, իսկ 1913 թվականը համարում են պատերազմի ավարտի ոչ պաշտոնական ամսաթիվը։

Ֆիլիպինա-ամերիկյան պատերազմ
Թվական1899-1913
ՎայրՖիլիպիններ
ԱրդյունքԱՄՆ-ի հաղթանակ
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ

Ֆիլիպինյան սկաուտներ

Ֆիլիպինյան կոմիսարիատ
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ Ֆիլիպինների Առաջին Հանրապետություն

Կատիպունան
Սուլու սուլթանություն
Զամբոանգայի Հանրապետություն

Ֆիլիպիններ Մորոներ
Հրամանատարներ
Թեոդոր ՌուզվելտԷմիլիո Ագինալդո
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Պատերազմն եղել է Ֆիլիպինյան հակագաղութային հեղափոխության և ԱՄՆ-ի կղզիների գործին միջամտության շարունակությունը, որոնք 1896-1898 թվականներին պայքարում էին իսպանական տիրապետության դեմ։

Պատերազմի պատճառ խմբագրել

1896 թվականին Ֆիլիպիններում սկսվեցին զանգվածային ապստամբություններ իսպանական տիրապետության դեմ։ Սակայն ֆիլիպինյան հայրենասերներին չէր բավարարում ուժեղ պետության սատարումը։ Ուժեղ երկրի դերում հանդես եկավ ԱՄՆ-ն։ Ամերիկյան կառավարությունը ֆիլիպինյան ժողովրդին խոստացել է Ֆիլիպինները հռչակել անկախ տերություն։ 1898 թվականի ապրիլին ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է սկսել Իսպանիայի դեմ՝ Կուբայի, Ֆիլիպինների և Պուերտո Ռիկոյի ապստամբող ազգայնականներին օգնելու պատրվակով[1]։ Իսպանիան, որն իր հովանավորության տակ էր պահում այդ երկրները 16-րդ դարից, պարտվել է այդ պատերազմում։ ԱՄՆ-ն օգնել է այն երկրներին, որոնք ցանկանում էին անկախություն ձեռքբերել Իսպանիայից՝ ջախջախելով իսպանական զորքերը և ստիպելով դուրս բերել դրանք գաղութների տարածքից։ Սակայն պատերազմից հետո այդ պետություններին ԱՄՆ-ն ոչ միայն չէր շտապում, այլ նաև չէր պլանավորում տրամադրել խոստացված անկախությունը։ Ֆիլիպիններն իրենց անկախությունն Իսպանիայից հռչակել են 1898 թվականի հունիսի 12-ին (Իսպանա-ամերիկյան պատերազմի ավարտից ուղիղ 2 ամիս առաջ), իսպանացիները վերահսկում էին միայն մայրաքաղաքը և նրա արվարձանները։ Սակայն ԱՄՆ-ն չի ճանաչել Ֆիլիպինների անկախությունը և 1898 թվականին ԱՄՆ-ն Իսպանա-ամերիկյան պատերազմի ավարտից հետո կնքված Փարիզյան խաղաղության պայմանագրի համաձայն Իսպանիայից 20 մլն դոլարով գնել է Ֆիլիպինները։ Այժմ Ֆիլիպինները գտնվում էին ԱՄՆ-ի հովանու ներքո, ինչը չէր մտնում ֆիլիպինյան հանրապետականների պլանների մեջ։

ԱՄՆ-ի և Ֆիլիպինների միջև պատերազմի անմիջական առիթ է հանդիսացել միջադեպը, որը տեղի է ունեցել 1899 թվականի փետրվարի 4-ին Սան Խուանի կամրջի վրա, Մանիլայից ոչ հեռու։ Ամերիկացի զինծառայողը գնդակահարել է ֆիլիպինացու, ով մուտք էր գործել ԱՄՆ-ի բազա։ Ամերիկացին փորձել է կանգնեցնել նրան, բայց նա անգլերեն չգիտեր և ամերիկացին կրակ է բացել։

Ռազմական գործողություններ խմբագրել

Արդեն մի քանի ժամ անց սկսվել են իրական ռազմական գործողություններ։ ԱՄՆ-ի բանակը շատ արագ կարողացավ հաղթել վատ զինված և անպատրաստ հանրապետականների բանակին, որը գլխավորում էր Էմիլիո Ագինալդոն։ Ճակատամարտը տեղի էր ունենում Ֆիլիպինների մայրաքաղաքից ոչ հեռու (փետրվարի 4-5-ը)։ Այդ ճակատամարտում 12 000 ամերիկացիներ հաղթել են Ագինալդոյի 15 000-անոց բանակին՝ ունենալով ընդամենը 50-60 սպանված և 225 վիրավոր (ֆիլիպինացիների կորուստները կազմեցին 2000 սպանված և վիրավոր)[2]։ Թվում էր, որ Ագինալդոյի պարտությունը անխուսափելի է, սակայն նրան հաջողվել է իր մնացած զորքի հետ միասին թաքնվել անմատչելի հյուսիսային լեռներում։

1899 թվականի օգոստոսի 11-ին Ամերիկայի կողմից ուղարկվել է 11 000 զինվոր, որպեսզի նրանք կանգնեցնեն հանրապետական բանակը։ Սակայն պարտիզանական պատերազմն իր հունով էր ընթանում, այդ պատճառով առաջին փուլում ամերիկյան բանակը մեծ կորուստներ ունեցավ։ Սկզբում Ֆիլիպիններում տեղակայված էր ընդամենը 40 000 ամերիկացի զինվոր, սակայն հետագա երկու տարիների ընթացքում բանակը ստիպված էին եռակի անգամ մեծացնել։

Պատերազմի սկզբում Ֆիլիպինների կառավարությունում տարաձայնություններ են սկսվել երկրի ապագայի հետ կապված։ Հանրապետության նախագահ Է. Ագինալդոն, Պ. Պատերնոն և այլք 1899 թվականի մայիսի 7-ին գահընկեց արեցին հանրապետական կառավարության ղեկավար դեմոկրատ Ա. Մաբինիին։ 1899 թվականի հուլիսի 5-ին կազմակերպվել է զորքերի հրամանատարի գեներալ Ա. Լունայի սպանությունը։ 1900 թվականի սկզբին կանոնավոր հանրապետական բանակը բաժանվել է առանձին ջոկատների։ Ֆիլիպինների Անկախ Հանրապետությունը փաստացիորեն դադարել է գոյություն ունենալ։

1901 թվականի մարտի 23-ին ամերիկացիները գերի են վերցրել Ագինալդոյին։ 1901 թվականի ապրիլի 1-ին Մանիլայում Ագինալդոն երդվել է ընդունել Միացյալ Նահանգների իշխանությունը Ֆիլիպինների նկատմամբ։ Երեք շաբաթ անց նա հրապարակայնորեն դիմել է եղբայրակիցներին՝ կոչ անելով վայր իջեցնել զենքը։ Սակայն Ագինալդոյի գերեվարումը ֆիլիպինացի հայրենասերների վրա այնպիսի տպավորություն չի ունեցել, ինչպիսին սպասում էր ԱՄՆ-ի կառավարությունը։ Կազմավորվել են պարտիզանների նոր ջոկատներ, որոնք գլխավորում էր գեներալ Միգել Մալվարը։ Պատերազմը վերսկսվել է։ 1902 թվականի ապրիլին Մալվարը հոգեպես ճնշված, իր հիվանդ կնոջ և երեխաների հետ միասին գերի է հանձնվել ամերիկացիներին։ Նրա հետ միասին գերի են հանձնվել նրա լավագույն 3000 զինվորները։ Փաստացիորեն Մալվարն եղել է Ֆիլիպինների վերջին մարտունակ գեներալը։ Հիմնական ֆիլիպինյան առաջնորդները ընդունել են ամերիկացիների հաղթանակը։ Սակայն Ֆիլիպինների որոշ շրջաններում պարտիզանական ջոկատները շարունակում էին պատերազմը մինչև 1913 թվականը։

Պատերազմի վերջ խմբագրել

Ֆիլիպինա-ամերիկյան պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 600 միլիոն դոլար։ Ֆիլիպինները դարձել են ԱՄՆ-ի կախյալ տարածքը և միայն 1935 թվականին նրանք ստացել են ինքնավարության կարգավիճակ։ Ֆիլիպիններին անկախությունը վերջնականապես շնորհվել է 1946 թվականին։

Ֆիլիպինա-ամերիկյան պատերազմի վիճակագրություն խմբագրել

Պատերազմող երկրներ Բանկչություն (1899 թվականի դրությամբ) Մոբիլիզացված զինվորներ Սպանված զինվորներ Վիրավոր զինվորներ Սպանված խաղաղ բնակիչներ
ԱՄՆ 74 850 000 126 000[3] 6165[4] 3000[Ն 1]
Ֆիլիպիններ 7 350 000 100 000[5] 20 000[6] 200 000[6][7][8][Ն 2]
ԸՆԴԱՄԵՆԸ 82 200 000 226 000 26 165 200 000

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. История дипломатии. Том II. — Москва: ПОЛИТИЧЕСКАЯ ЛИТЕРАТУРА, 1959.
  2. Харботл Т. Битвы мировой истории. М.: Внешсигма, 1993. С.466.
  3. «Historian Paul Kramer revisits the Philippine–American War», The JHU Gazette, Johns Hopkins University, 35 (29), 2006 թ․ ապրիլի 10, Վերցված է 2008 թ․ մարտի 18-ին
  4. Hack & Rettig 2006, էջ. 172
  5. 2008 http://www.filipiknow.net/surprising-trivia-from-philippine-history/date=April 2008 {{citation}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում — 2008 պատմություն)
  6. 6,0 6,1 Guillermo, Emil (2004 թ․ փետրվարի 8), «A first taste of empire», Milwaukee Journal Sentinel: 03J, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին, Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին
  7. Smallman-Raynor 1998
  8. Burdeos 2008, էջ. 14

Նշումներ խմբագրել

  1. Այդ թվի մեջ չեն մտնում ֆիլիպինացի ոստիկանները, որոնք պատերազմում էին ԱՄՆ-ի կողմից
  2. Այդ թվի մեջ մտնում են միայն սպանված խաղաղ բնակիչները։ Ըստ ժողովրդագիրների՝ քաղցից և համաճարակներից Ֆիլիպիններում մահացել է 800 000 մարդ

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպինա-ամերիկյան պատերազմ (1899-1913)» հոդվածին։