Ֆերնանդա Մոնտենեգրու (պորտ.՝ Fernanda Montenegro, հոկտեմբերի 16, 1929(1929-10-16)[1][2][3], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4][5]), բրազիլացի դերասանուհի, համարվում է բոլոր ժամանակների լավագույն բրազիլացի դերասանուհին և բրազիլական կինո ինդուստրիայի էտալոն։ 1998 թվականին արժանացել է բեռլինյան կինոփառատոնի Ոսկե արջ, այնուհետև նոմինացվել Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակների։ 2013 թվականին արժանացել է Էմմի միջազգային մրցանակի։

Ֆերնանդա Մոնտենեգրու
բրազ.-պորտ.՝ Fernanda Montenegro
Ծնվել էհոկտեմբերի 16, 1929(1929-10-16)[1][2][3] (94 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4][5]
ԿրթությունColégio Pedro II?
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1950 — ներկա
Ամուսին(ներ)Fernando Torres?
Երեխա(ներ)Cláudio Torres?[6][7] և Fernanda Torres?[6][7]
Պարգևներ և մրցանակներ
IMDbID ID 0005244

Կենսագրություն խմբագրել

Նրա իրական անուն ազգանունն Արլետ Էստևս դա Սիլվա է։ Ծնվել է իտալուհի մոր՝ տնային տնտեսուհի և բրազիլացի հոր՝ աշխատավոր ընտանիքում։ 20 տարեկան հասակից սկսել է ուսանել որպես քարտուղար այնուհետև ռադիո ներկայացման մասնակցելով դարձել է ռադիո դերասանուհի, որտեղ էլ աշխատել է շուրջ 10 տարի։ 1953 թվականին ծանոթանալով իր թատերական գործընկեր՝ Ֆերնանդո Տորրեսի հետ ամուսնացել է, և նրա հետ ապրել գրեթե ողջ կյանքը մինչ 2008 թվականը՝ վերջինիս մահը։ Համատեղ ունեն երկու երեխա դերասանուհի՝ Ֆերնանդա Տորրեսը և ռեժիսոր՝ Կլաուդիո Տորրեսը։

Կարիերա խմբագրել

1950-ականներից սկսում է մասնակցել թատերական ներկայացումների և ի շնորհիվ փոխակերպման իր տաղանդի դառնում թատրոնների ամենասիրված և պահաջնված դերասանուհին։ Հենց այս ժամանակ էլ վերցնում է դերասանի իր կեղծանունը որպես՝ Ֆերնանդա Մոնտենեգրու։ 1959 թվականին իր դերասան գործընկերների հետ հիմնում է Թատրոն Յոթնյակը որտեղ էլ աշխատում է մինչ դրա լուծարումը 1965 թվականը։ 1960-ականներին տեղափոխվելով Սան Պաուլո սկսում է նկարահանվել հեռուստատեսությունում և միայն 70-ականների վերջին աշխատանքի անցնում Ռեդե Գլոբոյում։ 1985 թվականին բրազիլիայի այնժամյա նախագահ Ժոզե Սարնեյը դերասանուհուն առաջարկում է մշակույթի նախարարի պաշտոնը չնայած ժողովրդի անսահման մեծ ցանկությանը և մշակույթային խավի աջակցությանը դերասանուհին մերժում է պատճառաբանելով որ այդ իր աշխատանքը և դերը չէ ժողովրդի առջև։ Նկարահանվել է բազում հեռուսատեսրիալներում և հայտնի ֆիլմերում այդ թվում 2007 թվականին Սերը ժանտախտի օրերին (ֆիլմ)ում։ Իսկ Բաբելոնը (սերիալ)ում մարմնավորել է լեսբուհու դեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 https://g1.globo.com/pop-arte/musica/blog/mauro-ferreira/post/2022/10/13/celso-fonseca-celebra-fernanda-montenegro-em-single-com-cancao-composta-com-erasmo-carlos.ghtml
  3. 3,0 3,1 https://www.tupi.fm/sentinelas/com-uma-vasta-e-inconfundivel-carreira-fernanda-montenegro-completa-93-anos/
  4. 4,0 4,1 4,2 https://agenciabrasil.ebc.com.br/radioagencia-nacional/cultura/audio/2022-03/fernanda-montenegro-toma-posse-na-academia-brasileira-de-letras
  5. 5,0 5,1 5,2 https://radiojornal.ne10.uol.com.br/entretenimento/2022/06/15019025-fernanda-montenegro-sofre-acidente-e-usa-dispositivo-para-emergencia.html
  6. 6,0 6,1 https://gshow.globo.com/tudo-mais/tv-e-famosos/noticia/no-dia-em-que-fernando-torres-completaria-94-anos-fernanda-montenegro-se-declara-formamos-uma-familia-querido-amor-da-minha-vida.ghtml
  7. 7,0 7,1 https://emais.estadao.com.br/blogs/radar-emais/fernanda-torres-homenageia-o-pai-com-foto-rara-em-familia-me-ensinou-a-ser-mae/
  8. https://www.dgabc.com.br/Noticia/286606/fernanda-montenegro-recebe-ordem-nacional-do-merito
  9. http://thacker.diraol.eng.br/mirrors/www.cultura.gov.br/site/o-ministerio/ordem-do-merito-cultural/ordem-do-merito-cultural-2008/index.html
  10. https://www1.folha.uol.com.br/fsp/ilustrad/fq23029803.htm
  11. https://www1.folha.uol.com.br/fsp/ilustrad/fq07039822.htm
  12. https://www.nytimes.com/1998/12/14/movies/los-angeles-critics-honor-pvt-ryan.html
  13. https://www.terra.com.br/cinema/festivais/globocentral2.htm
  14. https://www.adorocinema.com/filmes/filme-56403/curiosidades/
  15. https://g1.globo.com/pop-arte/noticia/2013/11/fernanda-montenegro-leva-emmy-e-agradece-diretores-de-doce-de-mae.html

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերնանդա Մոնտենեգրու» հոդվածին։