Ֆերդինանդ Պորշե (անգլ.՝ Ferdinand Porsche, սեպտեմբերի 3, 1875(1875-09-03), Լիբերեց, Ավստրո-Հունգարիա[1] - հունվարի 30, 1951(1951-01-30)[2][3][1][…], Շտուտգարտ, Գերմանիա[1]), ավտոմոբիլների և զրահատեխնիկայի գերմանացի կոնստրուկտոր, Porsche ընկերության հիմնադիր։ Հայտնի է նաև որպես ավտոմոբիլաշինության պատմության մեջ ամենահայտնի ավտոմոբիլի ստեղծող, որը հայտնի է Volkswagen Käfer անունով։

Ֆերդինանդ Պորշե
գերմ.՝ Ferdinand Porsche
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1875(1875-09-03)
ԾննդավայրԼիբերեց, Ավստրո-Հունգարիա[1]
Մահացել էհունվարի 30, 1951(1951-01-30)[2][3][1][…] (75 տարեկան)
Մահվան վայրՇտուտգարտ, Գերմանիա[1]
ԳերեզմանZell am See
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Գերմանական Ավստրիա,  Չեխոսլովակիա[4],  Նացիստական Գերմանիա և  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունձեռնարկատեր, գյուտարար և automotive engineer
ԱշխատավայրԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Daimler Motors Corporation?, Steyr-Werke?, Lohner-Werke?, Austro-Daimler? և Bela Egger?
Զբաղեցրած պաշտոններco-founder? և ընկերության նախագահ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՍՍ և Wiener akademische Burschenschaft Bruna Sudetia?
ԵրեխաներFerdinand Anton Ernst Porsche? և Louise Piëch?
Ստորագրություն
Изображение автографа
 Ferdinand Porsche Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ շրջան խմբագրել

Ֆերդինանդ Պորշեն ծնվել է 1875 թվականի սեպտեմբերի 3-ին փոքրիկ Մաֆերսդորֆ քաղաքում (այժմ` Վրատիսլավիցե, Չեխիա), սուդեթյան գերմանացիների ընտանիքում։ Ֆերդինանդի հայրը` Անտոն Պորշեն, ուներ վերանորոգման վարպետանոց։ Լինելով հմուտ թիթեղագործ` նա վայելում էր տեղի բնակիչների հարգանքը և նույնիսկ ընտրվում է քաղաքապետի պաշտոնում։ Ֆերդինանդն ուներ ավագ եղբայր և քույր։ Անտոն Պորշեն պատրաստվում էր իր ժառանգորդը դարձնել ավագ որդուն, սակայն վերջինս մահանում է դժբախտ պատահարից, երբ աշխատում էր վարպետանոցում։ Դրանից հետո հոր ավագ որդին ու ժառանգորդը դառնում է Ֆերդինանդ Պորշեն։

Հոր վարպետանոցում նա սկսում է աշխատել 15 տարեկանից։ Այն ժամանակ նա տարակուսում էր գնա՞լ հոր ճանապարհով, թե՞ ոչ։ Սակայն շուտով նրա հետաքրքրությունները փոխվում են, և նա որոշում է ընդունվել տեխնիկական ուսումնարան։ Նա առավոտից աշխատում էր հոր արհեստանոցում, իսկ երեկոյան ուսում առնում հարևան Ռայխենբերգի (այժմ` Լիբերեց, Չեխիա) ուսումնարանում։

Ավտոմոբիլների կոնստրուկտոր խմբագրել

1898 թվականին Պորշեն էլեկտրամոբիլի հեղափոխական միտք է հղանում։ Նրա առաջ ոչ հեշտ խնդիր է ծառանում` նախագծել ավտոմեքենա էլեկտրական շարժիչով, որը հեշտությամբ կտեղաշարժվեր և լավ կվաճառվեր։ Ֆերդինանդ Պորշեի բնատուր տաղանդը դրսևորվեց նախագծի շուրջ աշխատելու հենց առաջին շաբաթներից։ Օրինակը հաջող ստացվեց։ Մեքենան կոմպակտ չափեր ուներ, արագընթաց էր. այն կարող էր շարժվել 19-րդ դարավերջի մեքենաների համար ոչ վատ` 40 կմ/ժ արագությամբ։ Մեքենայի զգալի մասն էին կազմում կապարե տարողունակ մարտկոցները։ Նրանց ընթացքը մեծ չէր. մեկ լիցքավորումով մեքենան կարող էր գնալ մոտ մեկ ժամ։ Մեքենան Լոհներին ներկայացնելուց հետո Պորշեն ստանում է ընկերության գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը և անցնում է նախագծի մշակմանը։ Ինքնաշարժ մեքենան, որ ստացավ Lohner-Porsche անվանումը, ուներ էլեկտրական երկու շարժիչ` յուրաքանչյուրը 2.5 ձիաուժ հզորությամբ։ Բացակայում էր մեխանիկական փոխանցատուփը, իսկ էլեկտրական շարժիչները տեղակայված էին առջևի անիվների անվակունդերում։ Մեքենան մաքուր էլեկտրամոբիլ չէր. այն ուներ բենզինային ոչ մեծ շարժիչ, պտտվող գեներատոր։ Գեներատորն արտադրում էր հոսանք, որը լիցքավորում էր մարտկոցը, որն էլ իր հերթին սնուցում էր ուժային էլեկտրաշարժիչները։ Այդպիսով, այն հիբրիդային ավտոմոբիլի առաջին օրինակն էր, որ բաղկացած էր ներքին այրման շարժիչից, մարտկոցներից և էլեկտրաշարժիչներից։ Այս նորամուծությունը 1900 թվականի Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է Գրան պրիի։ Լոհները օրինակը շատ հաջող էր համարում և հաճույքով երթևեկում էր Պորշեի էլեկտրամոբիլով, սակայն Ֆերդինանդ Պորշեն ինքը կարծում էր, որ նախագիծը մշակման շատ տեղ ունի։

 
Lohner-Porsche ավտոմեքենան, 1900

1906 թվականին Պորշեն դառնում է վիեննական ընկերության տեխնիկական տնօրենն ու գլխավոր կոնստրուկտորը, որը թողարկում էր Austro-Daimler մեքենաներ։ Նրա ղեկավարությամբ ստեղծվում են Prinz-Heinrich, Sascha, ADM և ADR մոդելները։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռազմական տեխնիկայի մշակման համար Պորշեն, չունենալով հանդերձ բարձրագույն կրթություն, արժանանում է Վիեննայի տեխնիկական համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչման` ստանալով Ծառայությունների համար խաչ։

1926 թվականին Ֆերդինանդ Պորշեն զբաղցնում է շտուտգարդյան Daimler-Benz AG ընկերության գլխավոր ինժեների կոչումը, որտեղ գլխավորում է երկուլիտրանոց շարժիչով մրցարշավային մեքենայի կառուցման աշխատանքները։ Պորշեի գլխավորությամբ ստեղծված ամենահայտնի Mercedes-ները սպորտային էին` S և SS:

1930-ական թվականներին Ֆերդինանդ Պորշեն հրավիրվում է ԽՍՀՄ և լինում ավիացիոն ու տանկային գործարաններում։ Նրան առաջարկում են կորնստրուկտորական ամբողջ գրասենյակի հետ տեղափոխվել ԽՍՀՄ և աշխատել տանկաշինության, ավիացիոն ու ավտոմոբիլային արդյունաբերությունում։ Սակայն նա հրաժարվում է։ Ավելի ուշ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, գերմանական ռազմական հետախուզությունը նրանից տվյալներ է պահանջում ռուսական ռազմական արդյունաբերության` սարքավորումների, տեխնոլոգիական գաղտնիքների, մետաղի ձուլման մասին։

1931 թվականի մարտի 6-ին Շտուտգարտում բացվում է Porsche բյուրոն, որը զբաղվում էր բոլոր տեսակի շարժիչների, ինչպես նաև ավտոմեքենաների ու մոտոցիկլետների մշակմամբ։

Շուտով Zundapp ֆիրմայի պատվերով կառուցվում են Volksauto-ի երեք օրինակներ, որոնք դառնում են հանրահայտ Volkswagen Käfer-ի` «Բզեզի» (գերմ.՝ Käfer) նախատիպը։ Պատմաբաններն ու կենսագիրները վկայում են, որ եթե նույնիսկ Պորշեն ստեղծած լիներ միայն այս նախագիծը, ապա կմտներ համաշխարհային ավտոմոբիլաշինության պատմության մեջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Պատերազմի ընթացքում Porsche ընկերությունը ստեղծում է ամենագնացներ, ամֆիբիաներ` Volkswagen Käfer-ի հիմքի վրա, և ռազմական մեքենաներ` «Tiger (P)» ծանր տանկը, հակատանկային ինքնագնաց հրետանային տեղակայանք «Ֆերդինանդը» և գերծանր «Maus» (գերմ.՝ բառացի` մուկ) տանկը[6]։

1943 թվականի վերջին դաշնային ավիացիայի հարձակման ժամանակ ոչնչանում է ընկերության ողջ արխիվը։ Հաջորդ տարվա սկզբին փրկված տեխնիկան և փաստաթղթերը տեղափոխվում են ավստրիական Գմյունդ (Ստորին Ավստրիա) քաղաք և պահվում տեղի սղոցարանի շենքում։ Հենց այստեղ էլ Ֆերդինանդ Պորշեն և նրա 36-ամյա որդին` Ֆերդինանդ Անտոն Էռնստը, լսում են պատերազմի ավարտի մասին լուրը։

Հետպատերազմյան շրջան խմբագրել

 
Ֆերդինանդ Պորշեն 1940 թվականին

1945 թվականի դեկտեմբերին Ֆերդինանդ Պորշեին ու նրա որդուն ձերբակալում են ֆրանսիական արդարադատության նախարարության հարուցած քրեական գործով։ Համարյա 20 ամիս Ֆերդինանդն անցկացնում է բանտում (որդուն բաց են թողնում 1946 թվականի մարտին)։ Միայն 1947 թվականի օգոստոսի 1-ին պրոֆեսորի վրայից հանում են մեղադրանքը` մեկ տարի ֆրանսիական օկուպացված տարածքից դուրս չգալու պայմանով։ Այս հանգամանքը, ինչպես նաև լրջորեն վնասված առողջությունը Ֆերդինանդին ստիպում են թողնել ընկերության ղեկավարումը և սահմանափակվել որդու ու նրա ընկերների խորհրդատուն լինելով։

Ավստրիայի ազատագրումից հետո նրա կառավարությունը կալանք է դնում Պորշեի գերմանական ողջ ունեցվածքի և բանկային հաշիվների վրա, այդ թվում` Porsche ընկերության կապիտալի։ Պետք էր արագ հովանավորներ գտնել։ Այդ դերն իրենց վրա են վերցնում երկու գերմանացիներ, ովքեր Ցյուրիխում ղեկավարում են գովազդային ընկերություն` Ֆոն Ցենգերը և Բլանկը։

Ընկերության վերադարձը Գերմանիա կայանում է 1949 թվականին։ Արտադրությունը շարունակվում է արհեստանոցներում, որոնք վարձակալվել էին Շտուտգարտի Ցուֆենհաուզեն թաղամասում թափքաշինությամբ զբաղվող Reutter ընկերությունից։ 1951 թվականի հունվարի 30-ին կաթված տարած Պորշեն մահանում է։ Ընկերության լիարժեք տնօրինումն անցնում է նրա որդուն։

Հիշատակ խմբագրել

Ավստրիական փոքրիկ Գմյունդ քաղաքում, որտեղ պահպանվել են ամրոցային դարպասները, հին դղյակը, և որը շրջապատված է Ալպերով, բացվել է անսովոր մի թանգարան։ Հելմուտ Պֆայհոֆերի մասնավոր թանգարանում հավաքված է Porsche ավտոմեքենաների հիանալի տեսականի։ Այս քաղաքում է կառուցվել առաջին Porsche մեքենան, որ հավաքել է ընկերության հիմնադիր Ֆերդինանդ Պորշեն[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. Piëch F. Auto. BiographieHoffmann und Campe, 2002. — P. 19. — ISBN 3-455-09336-1
  5. https://www.wilhelmexner.org/en/medalists/
  6. После модернизации в конце 1943 — начале 1944 года САУ получила название "Элефант"
  7. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.

Գրականություն խմբագրել