Ֆերդինանդ Մյունց
Ֆերդինանդ Մյունց (հունիսի 23, 1888[1], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 16, 1969, Glashütten, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ավստրիացի քիմիկոս, որն առաջին անգամ սինթեզել է EDTA (էթիլենդիամինետտրաքացախաթթու) IG Farben-ում 1935 թվականին։ Անանուն նա արտոնագրել է այն Գերմանիայում և՛ իր անունով ԱՄՆ-ում։ Նպատակը, կիտրոնաթթվի փոխարինող արտադրելը` և այդպիսով Գերմանիայի կառավարության կախվածությունը արտերկրյա քիմիական ներկրումներից նվազեցնելու էր։ Մյունցը նշել է, որ ամինոկարբոքսիլաթթուն շատ ավելի լավ է գործում որպես քելացնող նյութ, քան կիտրոնաթթուն, և այդպիսով կարծում է, որ պոլիամինոպոլիկարբոքսիլաթթուն ավելի լավ է արդյունքներ կցուցաբերի[2]։
Ֆերդինանդ Մյունց գերմ.՝ Ferdinand Münz | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1888[1] Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | օգոստոսի 16, 1969 (81 տարեկան) Glashütten, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | քիմիկոս |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[1] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
1945 թվականին սերտորեն համագործակցել է ապագա Նոբելյան մրցանակակիր Կուրտ Ալդերի (1902–1958) հետ։ 1949 թվականին նրանք համատեղ աշխատություն են հրատարակել դիեննի սինթեզի և հավելումների վերաբերյալ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Database of the Terezín Memorial
- ↑ Paolieri, Matteo (2017 թ․ դեկտեմբեր). «Ferdinand Münz: EDTA and 40 years of inventions». Bull. Hist. Chem. ACS. 42 (2): 133–140.