Ֆեռնանդո Անտոնիո Նոգեյրա Պեսոա (ժամանակակից տառադարձման կանոնոներով պորտուգալերենից՝ Ֆեռնանդու Անտոնիու Նոգեյրա Պեսոա , պորտ.՝ Fernando António Nogueira Pessoa, fɨɾˈnɐ̃du pɨˈsoɐ հունիսի 13, 1888(1888-06-13)[1][2][3][…], Լիսաբոն, Պորտուգալիա[4] - նոյեմբերի 30, 1935(1935-11-30)[1][5][2][…], Լիսաբոն, Պորտուգալիա[4]), պորտուգալացի երկլեզու գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, մտածող, էսսեիստ, լիսաբոնյան ավանգարդի առաջնորդներից և անվիճելի հեղինակություններից մեկը, որը հետագայում անհայտ գրողից դարձավ ժամանակակից պորտուգալական գրականության խորհրդանիշը։

Ֆեռնանդո Պեսոա
պորտ.՝ Fernando António Nogueira Pessoa
Ծննդյան անունպորտ.՝ Fernando António Nogueira Pessoa
Ծնվել էհունիսի 13, 1888(1888-06-13)[1][2][3][…]
ԾննդավայրԼիսաբոն, Պորտուգալիա[4]
Վախճանվել էնոյեմբերի 30, 1935(1935-11-30)[1][5][2][…] (47 տարեկան)
Վախճանի վայրԼիսաբոն, Պորտուգալիա[4]
ԳերեզմանԺերոնիմուշ
Գրական անունAlberto Caeiro[6], Álvaro de Campos, Ricardo Reis և Bernardo Soares
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրող, փիլիսոփա, ակնարկագիր, գրական քննադատ և արձակագիր
Լեզուպորտուգալերեն
Քաղաքացիություն Պորտուգալիա և  Պորտուգալիայի թագավորություն
ԿրթությունԼիսաբոնի համալսարան և Հարավաֆրիկյան համալսարան
Ժանրերպոեզիա
Ուշագրավ աշխատանքներThe Book of Disquiet?
Համատեղ ապրողOfélia Queiroz?
Изображение автографа
 Fernando Pessoa Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆեռնանդո Պեսոան ծնվել է 1888 թվականի հունիսի 13֊ին Լիսաբոնում։ Նրա հայրը Ժուակին դե Սեաբրա Պեսոան, որը բնիկ լիսաբոնցի էր, աշխատում էր Արդարադատության նախարարությունում, ինչպես նաև երաժշտական քննադատ էր «Diário de Notícias» թերթում։ Պեսոայի մանկության և պատանեկության շրջանում տեղի ունեցած իրադարդությունները մեծ հետք թողեցին նրա հետագա կյանքի վրա։ 1893 թվականին 40 տարեկան հասակում տուբերկուլոզից մահանում է նրա հայրը, երբ փոքրիկ Պեսոան հազիվ հինգ տարեկան էր։ Պեսոայի մայրը ստիպված է լինում վաճառել տան կահույքի մի մասը և երեխաների հետ տեղափոխվել ավելի համեստ տուն։ Այս ժամանակաշրջանում է առաջանում Պեսոայի առաջին հետերոնիմը՝ Chevalier de Pas֊ն, որի մասին մի քանի տարի անց նա կգրի իր ընկեր Ադոլֆ Կազայշի Մոնեյրին (Carta de Fernando Pessoa para Adolfo Casais Monteiro)։ Այդ նույն տարում Պեսոան ստեղծում է իր առաջին բանաստեղծությունը՝ կարճ մի երգ, մանկական բնաբանով՝ «Իմ սիրելի մայրիկին» (À Minha Querida Mamã

1895 թվականին նրա մայրն ամուսնանում է երկրորդ անգամ Ժուանա Միգելա Ռոզուի հետ, վերջինս Դուրբանում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) Պորտուգալիայի հյուպատոսն էր, որտեղ էլ տեղափոխվեց երեխաների հետ։ Դուրբանում Պեսոան անցկացնում է իր մանկությունը և պատանեկության մի մասը։ Սակայն շուտով նրա մայրը տարվում է իր երկորոդ ամուսնու և երեխաների խնդիրներով և Ֆեռնանդոն անուշադրության է մատնվում։ Փոքրիկ տղան երկար ժամանակ է անցկացնում միայնության մեջ խորհելով։ Ապագա բանաստեղծի մոտ դեռ փոքր տարիքից ի հայտ է գալիս սետեղծագործելու տաղանդը։ Դուրբանում նրան հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալ անգլիական գրականությանը և հատկապես այնպիսի գրողների ինչպիսքն են Ուիլյամ Շեքսպիրը, Էդգար Ալլան Պոն, Ջոն Միլթոնը, Ջորջ Բայրոնը, Ջոն Քիթսը, Պերսի Բիշի Շելլին և Ալֆրեդ Թեննիսոնը։

 
Պեսոան 10 տարեկան հասակում, Դուրան Հարավաֆրիկյան հանրապետություն, 1898 թվական

Անգլերենը մեծ դեր է խաղացել Պեսոայի կյանքում, անգլերենով են գրաված նրա բանաստեղծական ստեղծագործությունների մեծ մասը։ Ինչպես նաև Պեսոան թարգմանել է բազմաթիվ անգլալեզու գրողների։ Տարրական դպրոցում Պեսոան շատ լավ էր սովորում և հինգամյա կրթական ծրագիրը կարողանում է ավարտել երեք տարում։ 1899 թվականին նա ընդունվում է Դուրբանի միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում է երեք տարի։ Պեսոան իր խմբի լավագույն աշակերտներից մեկն էր։ Այդ տարիների ընթացքում նա վերցնում է Ալեքսանդր Սյոռչ (Alexander Search) մականունը, որի անունից էլ ինքն իրեն նամակներ է գրում։

1901 թվականին Պեսոան սկսում է գրել իր առաջին անգլերեն բանաստեղծությունները և այդ նույն տարում նա իր ընտանիքի հետ ճանապարհորդություն է կատարում դեպի Պորտուգալիա, որտեղ ապրում էին նրանց բարեկամները։ Այս ընթացքում Պեսոան փորձում էր վեպ գրել անգլերենով։ Վերադառնալով Աֆրիկա, նա ընդունվում է Առևտրի դպրոց։ Դպրոցում ուսումնառությունը իրականացվում էր երեկոյան ժամերին, իսկ օրվա այլ ժամերին Պեսոան ուսումնասիրում էր հումանիտար առարկաներ։ 1903 թվականին նա ստանում է Վիկտորյա թագուհու պատվավոր պարգևը լավագույն էսսեի համար։ Պեսոան շատ էր կարդում անգլիական և լատինական դասականների ստեղծագործությունները, դրան զուգահեռ նա շարունակում է գրել բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ անգլերենով։ Այս ժամանակաշրջանում ի հայտ են գալիս նրա հետերոնիմները՝ Չառլզ Պոբերտ Անոնոը և Գ. Մ. Ֆ. Լեչերը։

1905 թվականին պատանի Պեսոան վերադառնում է Պորտուգալիա և ընդունվում Լիսաբոնի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը։ Այդ ժամանակ նա ապրում էր Լիսաբոնի իրենց փոքրիկ բնակարանում տատիկի և մորաքրոջ հետ։ Չավարտելով առաջին կուրսը, նա կիսատ է թողնում կրթությունը համալսարանում և սկսում է զբաղվել ինքակրթությամբ, ուսումնասիրելով մեծագույն պորտուգալացի գրողների ստեղծագործությունները ինչպիսինք են Սեզարիո Վերդեն և Անտոնինու Վեյրան։ Շուտով 1907 թվականին մահանում է նրա տատիկը, նրան թողնելով ոչ մեծ ժառանգություն։ Այս գումարով Պեսոան բացում է փոքր տպարան, որը շուտով այրվում է։ 1908 թվականին Պեսոան սկսում է աշխատել որպես գործարար նամակագրության թարգմանիչ, այս թարգմանությունները նա հիմնականում կատարում էր անգլերենից։ Այս տեսակ թարգմանություններով Պեսոան զբաղվել է մինչև իր կյանքի վերջը։ Ցանկության դեպքում Պեսոան կարող էր մեծ գումարներ վաստակել թարգամանություններ կատարելով։ Այնուամենայնիվ, հավակնոտ նորեկ բանաստեղծ և գրողը մի քանի ընկերություններում աշխատանքի է անցնում ազատ գրաֆիկով, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի գրականության ուսումնասիրությամբ։

1912 թվականից Պեսոան սկսում է էսսեներ գրել և հանդես է գալիս «Ագիա» ամսագրում որպես գրական քննադատ։ Այս ամսագրում նրա առաջին հոդվածը՝ «Նոր պորտուգալական պոեզիան» էր, որին հաջորդեցին նրա մյուս հոդվածները։ Ավելի ուշ իր ընկերոջ՝ Մարիու դե Սա֊Կարնեյրուի հետ Պեսոան մասնակցում է «Օրֆեյ» ամսագրի հրատարակմանը։ Երկու տարվա ընթացքում (1914-1916) Պեսոան հանդես է գալիս որպես սիմվոլիստական արվեստի տեսաբան և դառնում է պորտուգալական մոդեռնիզմի երեք նոր միտումների՝ «պոլիզմիզմի», «սենսացիոնիզմի» և «ինտեսեկցիոնիզմի» հիմնադիրը, որոնց գաղափարները մարմնավորվել են «Օրֆեուս» ամսագրի խմբագրիների կողմից (1915 թվական)։

 
Ֆեռնանդո Պեսոայի վերջին լուսանկարը 47 տարեկան հասակում

Ֆեռնանդո Պեսոան մահացել է Լիսաբոնում 1935 թվականի նոյեմբերի 30-ին՝ 40 տարեկանում։ Մահվանից առաջ բանաստեղծի վերջին գրառումը եղել է անգլերեն «I know not what tomorrow will bring…» (Ես գիտեմ թե ինչ է բերելու վաղվա օրը…) նախադասությունը։ 1985 թվականին Պեսոայի մահվան հիսունամյա տարելիցի կապակցությամբ նրա մարմին մնացորդները թաղվել են Լիսաբոնի հիերոնիմոսների հայտնի վանքում[7]։ Գրողի շիրմաքարին փորագրված են նրա երեք գլխավոր հետերոնիմների՝ Ալբերտու Կաեյրուի, Ալվարու դե Կապուշայի և Ռիկարդու Ռեյշայի բանաստեղծություններից քառատողեր։

 

 Եթե ինչ֊որ մեկը ցանկանա մի մահից հետո
Գրել իմ ինքնակենսագրականը, այն բնավ բարդ գործ չի լինի։
Կա երկու կարևոր տարեթիվ՝ իմ ծննդյան և մահվան։
իսկ այդ երկու տարեթվերի միջև մնացյալ գործերն ու օրերն են իմ։

- Ֆեռնանդու Պեսոա (Ալբերտու Կաեյրուի) «Եթե իմ մահից հետո», «Athena» ամսագրի առաջին հրապարակում, № 5, Լիսաբոն, 1925 փետրվար
 

Ստեղծագործություններ խմբագրել

 
«Ուղերձ»՝ Պեսոայի կյանքի օրոք հրատարակված միակ պորտուգալերեն գիրքը

Բացի ամենատարբեր բանաստեղծությունների և էսսեների հրատարակումից բանաստեղծի կյանքի ընթացքում պորտուգալերենով ընդամենը մեկը բանաստեղծությունների ժողովածու է հրատարակվում՝ «Ուղերձը»(պորտ.՝ Mensagem, 1934 թվական)։ Անգլերենով հրատարակվում է Antinous պոեմը (1918 թվական), որը բանաստեղծը գրել էր 1915 թվականին, «35 սոնետ» գիրքը (35 sonnets, 1918 թվական)։ 1921 թվականին հրատարակվում է անգլերեն բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Անգլերեն բանաստեղծությոոններ I—II» (Inscriptions), գրված 1920 թվականին և «Անգլերեն բանաստեղծությոոններ III» (Epithalamium), գրված 1913 թվականին [8]։ Ֆրանսերենով գրված նրա բանաստեղծությունների ժողովածուն տպագրվում է հետմահու ինչպես և բանաստեղծի առաջին ամբողջական բանաստեղծությունների ժողովածուն, որոնք հրատարակվեցին 1942֊ից 1946 թվականներին [9]։

Հետերոնիմներ խմբագրել

Համաշխարհային գրականության մեջ Ֆեռնանդո Պեսոայի զգալի գրական ներդրում իր հետերոնիմների՝ երևակայական գրողների ստեղծումն է, որոնք էլ իրենց հերթին ստեղծել են իրենց սեփական ստեղծագործությունները։ Խորհրդային գրականագետ Պլավսկին գրել է, որ Պեսոան առաջինը չէ, ով կիրառել է հետերոնիմները[10]։ Ի տարբերություն գրական կեղծանունների, Ֆեռնանադո Պեսոայի կողմից ստեղծված հետերոնիմները առանձին գրական անհատականություններ են իրենց բնորոշ բնավորության գծերով և նույնիսկ իրարից տարբերվող արտաքինով։ Հետերոնիմներից յուրաքանրյուրն ուներ իր կենսագրությունը, իր սեփական փիլիսոփայությունը, իրեն բնորոշ գրելու ոճը և այս ամենը հորինված լինելով հանդերձ, ձեռք էին բերում իրական կերպարային գծեր, քանի որ նրցիցն յուրաքանչյուրը գաղափարները և ստեղծագործությունները խորապես տարբերվում էին Պեսոայի գաղափարներից և ստեղծագործություններից։ Տարբեր հետազոտողներ փորձել են հաշվել Պեսոայի հետերոնիմների, կիսահետերոնիմների և կեղծանունների ճշգրիտ թիվը։ 1966 թվականին Թերեզա Ռիտա Լոպեշը առաջին անգամ հաշվեց տասնվեց հետերոնիմ։ Մի փոքր ավելի ուշ Անտոնիու Պինա Կոելիուն նոր ցուցակ կազմեց, որտեղ նա հաշվել էր քսանմեկ հետերոնիմ։ 1990 թվականին Թերեզա Ռիտա Լոպեշը ավելի ընդլայնված ցուցակ ներկայացրեց, այս ցուցակում հետերենիմների թիվը հասնում էր յոթանասուներկուսի։ Այս հետերոնիմների հաշվարկին միացան նաև Ժերոմինո Պիզարոն և Պատրիսիա Ֆեռարին, որոնք օգտագործելով այլ չափանիշներ 2013 թվականին ներկայացրեցին երկու հարյուր տասներեք հեղինակից բաղկացած ցանկ։ Այս ցանկը ներառում էր Պեսոայի կողմից ստեղծված հետերոնիմներ, կիսահետերոնիմներ և կեղծանուններ։ Իր սեփական հետերոնիմների համատեքստում Պեսոան դադարեց լինել օրտոնին (այսինքն իսկապես գոյություն ունեցող հեղինակ), սակայն այս «դեմքերի դրամայի» շնորհիվ ստեղծվեցին այլ հետերոնիմներ։

  Դեռ փոքրուց ես ձգտում էին իմ շուրջը ստեղծել երևակայական մի աշխարհ, շրջապատելով ինձ գոյություն չունեցող ընկերներով և բարեկամներով (իրականում ես չգիտեմ իսկապես նրանք գոյություն չունեին, թե միգուցե ես գոյություն չունեմ։ Այսինքն ինպես ցանկացած հարցում, այս հարցում ևս մենք չպետք է դոգմատիկ լինենեք)։ Այն պահից, երբ ես գիտակցում եմ այն ինչ անվանում եմ ես, հասկանում եմ, որ միշտ կարիք եմ ունեմ մտավոր պատկերացնել նրա ֆիզիկական կառուցվածքը, շարժումները, բնավորությունը և պատմությունը։ Զանազան երևակայական հերոսները ինձ համար այնքան ակնհայտ էին և իմն էին, ինչպես այն իրերը, որոնց մենք միգուցե սխալ, բայց անվանում ենք իրական կյանք։ Նման հակումը, այն պահից, երբ ես սկսել եմ գիտակցել իմ անհատականությունը, ինձ մշտապես ուղեկցել է, ընդամենը փոքր-ինչ փոխելով երաժշտությունը, որը ինձ կախարդել էր, բայց իրապես չփոխելով ինքննին կախարդանքի միջոցը։
 

Բանաստեղծի հետերոնիմների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարևոր աղբյուր է համարվում Պեսոայի իր ընկերոջը՝ Ադոլֆ Կազայշի Մոնտեյրուին 1935 թվականի հունվարի 13֊ին գրված նամակը, որն առաջն անգամ հրատարակվեց Presença ամսագրում («Պրեզենսա» (Ներկայություն) № 49, Կոմշիմբրա, հունիս 1937 թվական)։ Ֆեռնանադո Պեսոայի խոսքերով նրա երեք գլխավոր(ինչպես նաև ամենաարդյունավետ) հետերոնիմներ են Ալբերտու Կաեյրուն (պորտ.՝ Alberto Caeiro), Ռիկարդո Ռեյշը (պորտ.՝ Ricardo Reis) և Ալվարու դե Կամպուշը(պորտ.՝ 'Álvaro de Campos)[11][9]։ Նրանց թվում գլխավոր դերը խաղացել է Ալբերտու Կաեյրուն, որը հովվերագական ոճի բանաստեղծ էր, որն էլ հետագայում այլ հետերոնիմների համար դարձել է ուսուցիչ։ Բացի դրանից Ալբերտու Կաեյրուն մեծ ազդեցություն է ունեցել «Ֆեռնանադո Պեսոա» հետերոնիմի վրա, որը պետք է առանձնանար և տարբերվեր Ֆեռնանադո Պեսոա օրտոնիմից, որը ուսուցիչն է նաև Ալբերտու Կաեյրուն։ Այն ժամանակ երբ Կաեյրուի պոեզիան, համաձայն Պլավսկինի «ներկայացնում էր իրենից հին տիպի մարդու գիտակցության վերափոխման փորձ» իսկ Ռեյշի էսթետիկայի հիմքը ներոկլասիցիզմի մշակաույթն է ապա Կամպուշի դինամիկ պոեզիան սովորաբար կապում են Մարենետտիի ֆուտուրիստական ոգու հետ[9]։ Պեսոայի չորրորդ և շատ կարևոր հետերոնիմը Բերնանդու Սոարեշն է, որը հաշվապահի օգնական էր Լիսաբոնում և «Անհանգստության գրքրերի» հեղինակը։ Մյուս կողմից Բերնանդու Սոարեշը առանձնահատուկ դեպք է, որը ավելի հաճախ անվանում են Պեսոայի կիսահետերոնիմը, քանի որ նա իր փլիլսոփայությամբ և գրելու ոճով շատ նման է Ֆեռնանադո Պեսոային։ Բանաստեղծը հենց այդպես էլ գրում է իր ընկեր՝ Ադոլֆ Մոնտեյրունին ուղղված նամակում․ «իմ կիսահետերոնիմը» (պորտ.՝ semi-heterónimo)[8]: Եվ հենց այդ պատճառով է, որ Պեսոան հստակ չի սահմանազատում իր և Բերնանդու Սոարեշի անհատականություննները ի տարբերություն վերը նշված երեք հետերոնիմների, որոնց համար նա նույնիսկ ծծնդյան և մահվան տարեթվեր էր ընտրել։ Նա միայն մահվան տարեթվեր չէր ընտրել Ալբերտու Կաեյրուի և Ռիկարդո Ռեյշի համար, որոնք էլ իրենց հեղինակից ավելի երկար ապրեցին։

Ինչպես՞ եմ ես գրում այս երեքի անունից․․․ Կաեյրոյի անունից՝ երբ մաքուր և անսպասելի ոգեշնչման մեջ եմ, երբ նախապես չգիտեմ, և նույնիսկ չեմ էլ երթադրում, որ կգրեմ։ Ռիկարդու Ռեյշի անունից՝ ինչ֊որ անորոշ մտորումներից հետո, որոնք հանկարծ որոշակի գովերգի ձև են ստանում։Կամպուշի անունից երբ անսպասելի գրելու ազդակ եմ ստանում, բայց երբ դեռ չգիտեմ ինչի մասին։ (Իմ կիսահետերոնիմը՝ Բերնանադու Սոարեշը, որը սակայն շատ հաճախ ինձ Ալվարու դե Կամպուշին է հիշեցնում, հայտնվում է միշտ այն ժամանակ երբ ես հոգնած եմ կամ կիսաքուն։ Սա կիսահետերոնիմն է, քանի որ ոչ նման է ինձ, ոչ էլ տարբեր, բայց ավելի շուտ նա տարբերվում է ինձնից, նա կարծես թե իմ խեղաթյուրված տարբերակը լինի։ Այս կիսահետերոնիմը ես եմ առանց բանականության և զգացմունքների։ Արձակը բացառությամբ նրա ինչ տալիս է բանականությունը, ավելի քիչ կարևորություն ունի քան իմը, ինչպես օրինակ լեզուն, որը նույնպես այդպիսինն է․ Կաեյրուն վատ է գրում պորտուգալերեն, Կամպուշ՝ խելամիտ է, որոշ փոքր սխալներով, Ռեյշը ավելի լավն է քան ես, սակայն պուրիզմով, ինչը ես համարում եմ չափազանցված։ Ինձ համար դժվար է գրել արձակ ստեղծագործություններ Ռեյշի համար, եթե նույնիկ այն չեմ հրապարակելու, կամ Կամպուշայի համար։ Ձևացնելը ավելի հեշտ է չափաշո ստեղծագործություններում, քանի որ վերջիններս ավելի տարերային են )։ Պեսոայի մյուս կարևոր հետերոնիմները էին Ալեքսանդր Սյորչը, որը անգլիացի պոետ էր, փիլիսոփա Անտոնիու Մորան, Բարոն դե Տիեվեն, որը պորտուգլացի ազնվական էր և «Ստոիկայի դաստիարակությունը» տեքստերի հեղինակը։ Եթե Ալվարու դե Կամպուշը կարող էր փոխարինել Ալեքսանր Սյորչին, որպես Ֆեռնանադո Պեսոայի ալտեր էգո, ապա Բարոն դե Սիեվեն իր կերպարով ավելի մոտ է Բեռնարդ Սոարեշին, այս երկուն էլ համարվում են Պեսոայի կիսահետերոնիմներից, քանի որ այս երկուսի շատ բնավորության գծեր համընկնում են Պեսոայ բնավորության գծերի հետ։

Շնորհիվ հետերոնիմների գոյությանը Պեսոան կարողացավ խորը և բազմակողմանի ուսումնասիրել կյանքը իր մեջ եղած բոլոր եզակի և առեխծվածային կապերերով, ինչպես նաև նա ուսումնասիրեց բազմաշերտ և խորը գրական ստեղծագործությունները, որոնք ոչ միայն բանաստեղծական են այլև փիլիսոփայական և սոցիալական։

Քաղաքական հայացքներ խմբագրել

1928 թվականին բանաստեղծ Ֆերնանադո Պեսոան գրում է «Պորտուգալիայում ռազմական բռնապետության պաշտպանությունը և արդարացումը» բրոշյուրը։ Այս բրոշյուրը Պեսոան գրել է քաղաքական տրակտատի ոգով։ Հիմնական թեզերը բրոշյուրում շարադրված էին Վիկտոր Մենդեսու կողմից․

«1. Առանց ռազմական բռնապետության անհնար կլինի երկիրը փրկել և վերակառուցել։

2. „Ներկայիս Պորտուգալիայի ոգին“ (Այստեղ ոգի բառը ակնհայտորեն ընդօրինակում է գերմաներենի Stimmung բառին) երկրի երկու գլխավոր ուժերի՝ հանրապետականների և միապետականների միջև խոր տարակարծությունների արդյունքն է։ Քաղաքական ուժերի բևեռացումը ոչնչացրել է ազգային իդեալը և թույլ չի տալիս ազգին հասկանալ, թե ինչ է իրականում նա ցանկանում։ Միապետականների և հանրապետականների պայքարը դարձավ քաղաքացիական պատերազմ, որը կարող է դադարել միայն վերը նշված `ժամանակավոր ռազմական բռնապետության շնորհիվ։

3. «Բարոյական գիշերը» (noite moral)՝ ազգերի համակեցությունը եվրոպական հզոր գերտերությունների հետ,որը հնարավոր գաղտնի ֆինանասավորում է արտասահմանյան բազմակուսակցական համակարգերի կողմից, որի արդյունքնը կլինի այն որ օտարերկրյա ուժերի ուղղակի կմիջամտեն երկրի քաղաքականության,

4. Անցումային ժամանակաշրջան՝ այս ժամանակաշրջանում պետությունը ընտրում է իր պետական կուրսը, որը պահանջում է սահմանադրության և պառլամենտարիզիմի լուծարում։ Կառավարությունը, որը պետք է այդ տարիներին ղեկավարի պետությունը, պետք է նախ և առաջ մտածի երկրում կարգուկանոնի հաստատման մասին։ Գյուղերի մասին կմտածի ոստիկանությունը իսկ պետությանը պետք է պաշտպանված լինի, պետք է զենքը ձեռքին կռվել պետության համար,

5. Անհրաժեշտ է դադարեցնել պորտուգալական քաղաքականության ապաազգայնացման (desnacionalização) գործընթացքը, իշխանությանը և մշակույթին պահանջվում է կիրառել ողջ ուժերը երկրի կառուցելու համար։ Ամբողջ հասարակության բարօրության համար պետության լծակները չպետք է թուլանան, միայն այդպես է հնարավոր փրկել ավանդույթները կործանումից։ Եվ երկրում ընդամենը մեկը ուժ կա, որը օժտված է իշխանությամբ և որին պետք է ենթարկվել, դա բանակն է։ Հետևաբար ռազմական բռնապետությունը արդարացված է։ Ֆեռնանդո Պեոսան ավարտում է իր փաստարկները նրանով, որ նրա ռազմական բռնապետության լեգիտիմությունը իր ձևով, տարամաբանությամբ և նպատակով տարբերվում է «բոլոր հայտնի այլ քաղաքական գրվածքներից »[12]։

Ճանաչում խմբագրել

 
Պեսոայի արձանը լիսաբոնյան սրճարաններից մեկում

Բանաստեղծի կյանքի օրոք Ֆերնանադո Պեսոա անունը հայտնի էր միայն պորտուգալացի մտավորականների նեղ շրջանակում։ Նրա ստեղծագործությունները չունդունվեցին իր ժամանակակիցների կողմից։ Պեսոան ինչպես և Կամոենսը մահացան այդպես էլ հայտնի չդառնալով։ Պորտուգալական մշակույթի խորհրդանիշ և ժամանակակից պորտուգալերենի վարպետ բանաստեղ ծը դարձել է իր մահից շատ տարիներ անց։« Անհանգստության գրքի » առաջին ամբողջական հրատարակումը տեղի է ունեցել 1982 թվականին։ Պեսոա համարվում է պորտուգալացի մեծագույն գրողներից մեկը, պորտուգալական մշակույթում նրա ունեցած ներդրումը համեմատելի է Կամոենսի ներդրման հետ։ Բլում Հարոլդը նրան Պաբլո Ներուդայի հետ դասում է XX֊րդ դարի ամենաարժեքավոր իսպանախոս բանաստեղծների շարքին։ Պեսոան գրեթե իր ամբողջ կյանքը նվիրել է գրականությանը։ Նա համարվում է բազմիաթիվ հետերոնիմների հեղինակ, որն այլ կերպ անվանում են բանաստեղծի ալտեր էգո։

Բանաստեղծի առեղծվածային կերպարը բազմաթիվ գրական ուսումնասիրություններ պատճառ է հանդիսացել։ Բազմաթիվ հետազոտողներ են ուսումնասիրել նրա կյանքը և ստեղծագործական գործնեությունը։ Իր կյանքին և ժառանգությանը վերաբերող վերջին աշխատություններից առանձնանում են Ժորժ դե Սենայի, Էդուարդու Լոուրենսոյի, Լուիշ Փիլիպե Տեյշեյրայի գրքերը։ Որոշ քննադատներ իրենց առաջ հարց են դնում թե արդյոք Պեսոան իր հետերոնիմների միջոցով ցանկանում էր ցույց տալի իր իրական ես֊ը, թե Ֆեռնանդոյի հետերոնիմները ոչ այլ ինչ են քան նրա երևակայություն արդյունքը։ Բանաստեղծի ինքնակենսագրության և ստեղծագործությունների հիմա վրա Ժոզե Սարամագոն գրում է« Ռիկարդո Ռեյսի մահվա տարին», իսկ Անտոնիո Տաբուկին գրում է «Ֆեռնանադո Պեսոայի վերջին երեք օրերը» ստեղծագործությունը։

1996 թվականին Պորտույում բացվել է Ֆեռնանադո Պեսոայի անվա համալսարան։

Ինքնակենսագրական նշումներ խմբագրել

 
Պեսոայի տուն-թանգարանը Լիսաբոնում

Ֆեռնանադո Պեսոան իր ինքնակենսագրական կազմել է մահից ութ ամիս առաջ։

  Ամբողջական անուն ․Ֆերենանդո Անտոնիո Նոգեյրա Պեսոա

Տարիք և ազգություն․ Ծնվել է Լիսաբոնում, Մարտիրոսների շրջանում, Սուրբ Կարլուշի հրապարակի, որը այժմ կոչվում է Դիրեկտորիայի հրապարակ վրա գտնվող № 4 տանը 1888 թվականի հունիս 13֊ին։

Ծագում․ Ժոակինա դե Սեաբրա Պեսոայի և դոննա Մարի Մագդալենա Ռինեյրու Նուգեյրայիօրինական որդին։ Հայրական գծով գեներալ Ժոակինա Անտոնիու դե Արաուժու Պեոսոայի՝ Պորտուգալական քաղաքացիական պատերազմի մասնակցի և դոննա Դիոնիսի Սեաբրա թոռն է։ Մայրական գծով խորհրդական, Թագավորական նախարարության ղեկավարի իրավախորհրդատու Լուիշա Անտոնիու Նուգեյրուի և դոննա Մագդալենա Շավիերա Պինեյրայի թոռն է։ Ազգակցական կապեր․ Իդալգոյի և հրեաների խարռնուրդ է։

Ընտանեկան կարգավիճակ․ միայնակ։

Մասնագիտություն․Առավել հարմար անունը «թարգմանիչ է», իսկ ավելի կոնկրետ «պատասխանատու առևտրային հաստատություններում օտարերկրյա հաճախորդների հետ նամակագրության համար»։ Բանաստեղծ և գրող լինելը մասնագիտություն չէ, այլ կոչում։

Հասցե․ Լիսաբոն, Կոելյու դա Ռոշա 16 երկրորդ հարկ աջ կողմի բնակարան ( Այժմ այստեղ է գտվնվում Ֆեռնանադո Պեոսայի տուն֊թանգարանը)։ Փոստային հասցեն ՝ 147 Լիսաբոն։

Պաշտոն․Եթե դա նշանակում է պետական պաշտոններ կամ կարևոր պարտականություններ ապա որևէ պաշտոն չունեմ։

Հրապարակված ստեղծագործություններ․ Հիմնականում ստեղծագորությունները հրատարակվել են ոչ պարպերաբար տարբեր ամսագրերեեում և պատահական հրապարակումներում։ Ավելի նշանակի հրատարակված գրքրեից կամ բրյոշուրներից են՝ 35 սոնետ (անգլերենով) 1918 թվականին, «Անգլերեն բանաստեղծությոոններ I—II» (Inscriptions) և «Անգլերեն բանաստեղծությոոններ III» (Epithalamium)(նույնպես անգլերենով ) 1922 թվականին Ուղերձ գիրքը (1934 թվական), որը պարգևատրվել է որպես լավագույն վեպ Ազգային պրոպագանդության քարտուղարության կողմից։ Պորտուգալիայի ռազմական բռնապետության պաշտպանության համար 1928 թվականին հրատարակված «Միջթագավորություն» գրքույկը (բրոշյուր) պետք է համարել գոյություն չունեցող։ Հնարավոր է ավելի ուշադրի վերանայման դեպքում և կհրաժավերի գրքում տեղ գտած բազմաթիվ մտքերից։

Կրթություն. Այն պատճառով, որը հայրս մահացել է 1893 թվականին և մայրս ամուսնացել է երկրորդ անգամ պարետ Ժուանա Միգելա Ռոզուի հետ, ով Դուրբանում Պորտուգալիայի հյուպատոսն էր, կրթությունս այնտեղ եմ ստացել։ 1903 թվականին 15 տարեկան հասակում արժանացել եմ Վիկտորյա թագուհու շքանշանին՝ Բարեհուսո հրվանդանի համալսարանի ընդունելության քննություների ընթացքում անգլերենով գրված ակնարակի համար։

Քաղաքական հայացքներ․ համարում եմ, որ միապետական համակարգը առավել համապատասխան է այնպիսի երկիրին ինչպիսին Պորտուգալիան է։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ միապետությունը Պորտուգալիայիում անկենսունակ է։ Այդ իսկ պատճառով քաղաքական ռեժիմի ընտրության հանրաքվեի ժամանակ ես ցավոք իհարկե, բայց պիտի քվեարկեմ հանրապետականների օգտին։ Անգլիացի պահպանողկակն եմ, որը կողմ է ազատությունը, բայց միայն պահպանողականության շրջանակներում, համարում եմ ինձ բացարձակ հակառեակցիոներ։

Կրոնական համոզմունքներ․ Քրիստոնյա՝ գոթիկ, հետևաբար մերժում եմ բոլոր պաշտոնական եկեղեցիների և հատկապես կոթոլիկ եկեղեցին։

Հայրենասիրական դրքորոշում Առեղծվածային ազգայնականության հետևորդ եմ, որը զուրկ է Կաթոլիական եկեղեցու ցանկացած ազդեցությունի, ցանկանալով ստեղծել, եթե դա հնարավոր է, նոր սեբաստիանիզմ, որն էլ կդառնա պորտուգալացիների հոգևոր փոխարինումը, պորտուգալական կաթոլիկության մեջ ոգեկանության առկայության դեպքում։ Ազգայնական եմ, ով առաջնորդվում է «Անել ինչ մարդկության համար և ոչինչ ազգի դեմ» կարգախոսով։

Հասարակական դիրքորոշում․ Հակակոմունիստ, հակասոցիալիստ։ Մնացածը հանգեցնում է վերոնշյալին։

Եզրակացություն․ Միշտ հիշեք նահատակ Ժակ դե Մոլեին`Տամպլերների շքանշանի մեծ Մագիստրոսին, միշտ և ամեն ինչում պայքարեք նրա երեք սպանողների դեմ՝ Մրցակցություն, Երևակայություն և Բռնապետություն։

Լիսաբոն 1935 թվական մարտի 30։

[13]

 

Գրականություն խմբագրել

  • Абдулов, Владислав. Фернандо Пессоа и Царство Святого Духа // Гвидеон : Литературный журнал. —М., 2015. — № 12—13.
  • Клочковский, Геннадий. Мистификационный импульс Фернанду Пессоа // Гвидеон : Литературный журнал. —М., 2015. — № 12—13.
  • Клочковский, Геннадий. «Фернанду Пессоа (Fernando Pessoa)». Центр языка и культуры португалоговорящих стран. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին.
  • Овчаренко О. А. Фауст в отсутствие Мефистофеля: Фернанду Пессоа и традиция оккультизма в Португалии // Литературное обозрение : Литературно-критический журнал. — 1992. — № 3. — С. 57—60.
  • Овчаренко О. А. Проблема исторической судьбы Португалии в стихотворном цикле Фернанду Пессоа «Послание» // Очерки португальской филологии. — М.: Голос, 2001. — С. 94—108.
  • Овчаренко О. А. Концепция Бога в творчестве Фернанду Пессоа // Очерки португальской филологии. — М.: Голос, 2001.
  • Плавскин, Захарий Исаакович Португальская литература // История всемирной литературы. — АН СССР; Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М: Наука, 1994. — Т. 8. — С. 299—300. — 848 с. — ISBN 5020114235
  • Ряузова Е. А. «Песоа».
  • Фещенко-Скворцова, Ирина. Триумфальный день Фернандо Пессоа // Иностранная литература : Литературно-художественный журнал. —М., 2015. — № 7. — ISSN 0130-6545.
  • Хохлова, Ирина Александровна Поэтические маски Фернандо Пессоа. — СПб.: С.-Петерб. университета, 2003. — 180 с. — 200 экз. — ISBN 5-288-03340-4
  • Monteiro, George The Song of the Reaper-Pessoa and Wordsworth(անգլ.) // Portuguese Studies : Modern Humanities Research Association. — 1989. — Т. 5. — P. 71–80.
  • Suarez, Jose Fernando Pessoa’s acknowledged involvement with the occult(անգլ.) // Hispania : American Association of Teachers of Spanish and Portuguese. — May 2007. — Т. 90. — № 2. — P. 245—252.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  6. https://brasilescola.uol.com.br/literatura/alberto-caeiro.htm
  7. Mosteiro dos Jerónimos Արխիվացված 2017-01-02 Wayback Machine Fernando Pessoa
  8. 8,0 8,1 Клочковский, 2015
  9. 9,0 9,1 9,2 Плавскин, 1994, էջ 300
  10. Плавскин, 1994, էջ 299
  11. Carta
  12. Мендес Виктор К. Оправдание диктатуры? (диктатор Салазар в 1930 году и поэт Фернандо Пессоа в 1928 году) // НЛО Новое литературное обозрение : Независимый филологический журнал / Пер. с англ. А. Маркова. — 2009. — № 100. — С. 89—99.
  13. Pessoa, Fernando. «Nota Biográfica de 30 de Março de 1935» (պորտուգալերեն). Casa Fernando Pessoa. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ֆեռնանդո Պեսոան Վիքիդարանում
  • «Casa Fernando Pessoa» (պորտուգալերեն). Casa Fernando Pessoa. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին. Ֆեռնանդո Պեսոայի տուն թանգարանի կայքը
  • «Um Fernando Pessoa» (պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին. «Ինչ-որ Ֆեռնանդո Պեսոա» կայքը
  • «Espólio Fernando Pessoa» (պորտուգալերեն). Biblioteca Nacional de Portugal. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին. Ալբերտ Կաիերուի ձեռագրերեը, «Ուղերձի» տպագրված տարբերակը և Պորտուգալիայի Ազգային գրադարանում պահվող Ֆեռնանդո Պեսուայի նոթատետրերը
  • «Livros digitalizados de Pessoa, Fernando» (պորտուգալերեն). Biblioteca Nacional de Portugal. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին. Ֆեռնանդո Պեսոայի կյանքի որոք հրատարակված ստեղծագործությւոնները Պորտուգալիայի Ազգային գրադարանի կայքում
  • «Autógrafos de Fernando Pessoa» (պորտուգալերեն). Biblioteca Nacional de Portugal. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին. Ֆեռնանդո Պեսոայի ինքնագիրները Պորտուգալիայի ազգային գրադարանի կայքում
  • «Pessoa Plural». Revista de Estudos Pessoanos - A Journal of Fernando Pessoa Studies (պորտուգալերեն). Pessoa Plural. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին. Միջազգային գիտական հանդես Международный научный журнал «Բազմաթիվ », № 1—10, 2012—2016
  • «Estranhar Pessoa» (պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին. «Զարմանալի Պեսոա» նախագիծը և «Զարմանալի Պեսոա» ամենամյա ամսագիրը, № 1, 2014; № 2, 2015
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնանդո Պեսոա» հոդվածին։