Ֆեոդոր Շալյապինի հուշարձան (Կազան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեոդոր Շալյապինի հուշարձան (այլ կիրառումներ)
Ֆեոդոր Շալյապինի հուշարձան (ռուս.՝ Памятник Фёдору Шаляпину, թաթ.՝ Фёдор Шаляпин һәйкәле), հուշարձան Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, որը նվիրված է ռուս բաս երգիչ, ռուսական ռեալիստական վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինին։ Արձանը տեղադրվել է երգչի հայրենի քաղաք Կազանի Բաումանի փողոցում` «Շալյապին Պալաս» հյուրանոցի կողքին։ Շալյապինին նվիրված առաջին հուշարձանն է աշխարհում։
![]() Ֆեոդոր Շալյապինի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 55°47′18″ հս․ լ. 49°07′10″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Մոսկվա |
Կառուցվել է | 1999 |
Շինության ձևը | Քանդակ |
Կառուցել է | Անդրեյ Բալաշով |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
Հուշարձանի հիմքը դրվել է 1998 թվականին Աստվածահայտնության տաճարի մոտ, որում երգիչը մկրտվել է 1873 թվականի փետրվարին, և բացվել է 1999 թվականի օգոստոսի 29-ին։ Հուշարձանը երգչին պատկերում է 1922 թվականին Ռուսաստանը լքելիս և հարազատ քաղաքին հրաժեշտ տալիս։
Հուշարձանը ձուլված է բրոնզից։ Հեղինակն է Ռուսաստանի գեղարվեստների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ վաստակավոր նկարիչ Անդրեյ Բալաշովը։
Հուշարձանի բացմանը ներկա գտնված երգչի թոռնուհի Իրինա Շալյապինան նշել է, որ քանդակագործին հաջողվել է կատարելապես հաղորդել նմանությունը իր մեծանուն պապին։ Երգչի 125-ամյակի առթիվ տեղադրված այս քանդակը դարձել է Ֆեոդոր Շալյապինի առաջին հուշարձանն աշխարհում[1]։
2009 թվականի աշնանը Կազանում տեղի է ունեցել ինքնատիպ երիտասարդական ֆլեշմոբ` Շալյապինի հուշարձանի մաքրում[2]։
Հուշարձանը ֆիլատելիայումԽմբագրել
2012 թվականին Ռուսաստանում թողարկվել է 15 ռուբլի անվանական արժեքով փոստային նամականիշ, որի վրա պատկերված է Ֆեոդոր Շալյապինի կազանյան հուշարձանը։ Նամականիշի նկարիչն է Օ. Իվանովան[3]։
ՊատկերասրահԽմբագրել
Շալյապինի հուշարձանը։ Հետին պլանում «Շալյապին Պալաս» հյուրանոցի երկրորդ շենքն է
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ПАМЯТНИК ФЕДОРУ ШАЛЯПИНУ — ПАМЯТНИКИ КАЗАНИ»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-31-ին։ Վերցված է 2018 Ապրիլ 10
- ↑ «Флешмоберы Казани почистили памятник Шаляпину»։ ИнКазан.ru։ 2009-11-01։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-02-ին։ Վերցված է 2013-06-28
- ↑ «Памятник Ф.И. Шаляпину из серии Современное искусство России»(չաշխատող հղում)
ԱղբյուրներԽմբագրել
- «В Казани воздвигнут первый в мире памятник Федору Шаляпину»։ Русская народная линия։ 2013-02-14։ Արխիվացված օրիգինալից 2013-07-02-ին։ Վերցված է 2013-06-28