Բաումանի փողոց (Կազան)
Բաումանի փողոց (թաթ.՝ Бауман урамы, Bauman uramı), հետիոտնային փողոց Կազանի պատմական կենտրոնում` Վախիտովսկի շրջանում, Կազանի քաղաքային արվարձանի լենտրոնը։ Փողոցը սկսվում է Կազանի կրեմլի մոտ գտնվող Հազարամյակի հրապարակից և շարունակվում հարավ-արևելք` դեպի Տուկայի հրապարակ, որտեղ հատվում է Պուշկինի փողոցի հետ։
Բաումանի փողոց | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Կազան և 1-ին ոստիկանական տեղամաս |
Սկիզբ | Kremlin bridge over Kazanka? |
Ավարտ | Տուկայի հրապարակ |
Անվանվել է | Նիկոլայ Բաուման |
Փոստային ինդեքս | 420111[1] |
Պատմություն
խմբագրելԲաումանի փողոցը Կազանի ամենահին փողոցներից մեկն է։ Կազանի խանության դարաշրջանում այն կոչվել է Նոգայսկի ճանապարհ։ 1552 թվականին Իվան Ահեղի մոսկովյանի զորքերի Կազանի Կրեմլի գրոհի ժամանակ, փողոցի հարավային և հյուսիսային պատերն ավերվել են պայթյուններից, իսկ փողոցը կոչվել է նախ Պրոլոմնայա, ապա` Բոլշոյ Պրոլոմնոյ։ 16-րդ դարում արդեն գոյություն ունեցող փողոցի հյուսիսային մասում ձևավորել է ազատաբնակների նոր ավանը, որը հետագայում շրջակայքում գտնվող եկեղեցու անունով կոչվել է Բոգոյավլենսկայա։ 1930 թվականին փողոցը վերանվանվել է կազանցի հեղափոխական Բամանի պատվին։ Այս անունը պահպանվել է մինչև այսօր, չնայած հետխորհրդային ժամանակաշրջանում առաջարկվել է այն վերանվանել Շալյապինի փողոց։
1990-ական թվականների սկզբին փողոցը կերպարանափոխվել և զարդարվել է, իսկ քաղաքի առաջին հետիոտնային գոտի դարձել է 1986 թվականին։ Մինչ այդ փողոցում գործել է 1948 թվականին կառուցված առաջին տրոլեյբուսի գիծը իր № 1, 4 երթուղիներով (նախկինում՝ նաև 7) և մի քանի ավտոբուսային երթուղիներ, մինչև 1935 թվականը` տրամվայ, մինչև 1899 թվական` ձիաքարշը։ Փողոցի տրանսպորտային հասանելիությունն ապահովում են դրա սկզբում և վերջում գտնվող մետրոպոլիտենի երկու կայարանները, ինչպես նաև Տուկայի հրապարակից` տրոլեյբուս և ավտոբուս, հարակից Օստրովսկու և Կրեմլյովսկայա փողոցներից` ավտոբուս, Պրավո-Բուլաչնայա փողոցից` տրոլեյբուս։
Հայտնի շենքեր և կառույցներ
խմբագրել- Աստվածածնի տաճար զանգակատան հետ միասին, որը 20-րդ դարի սկզբում քաղաքի ամենաբարձր շենքն էր
- Նիկոլո-Նիսկայա եկեղեցի
- Կազանի Վ. Ի. Կաչալովի անվան ռուսական ակադեմիական մեծ դրամատիկական թատրոն
- «Կազան» հյուրանոց (չի գործում)
- «Շալյապին փելիս» հյուրանոց Շալյապինի հուշարձանով
- Թաթարստանի ազգային բանկ
- Թաթարական խոհարարության տուն
- Սոլոմին-Սմոլինի տուն
- Տպագրության տուն կոնստրուկտիվիզմ ոճով
- Քաղաքային հանրախանութ (ԳՈՒՄ)
- Թաթարստանի Հանրապետության գիտությունների ակադեմիա
- Եկատերինա II-ի ծածկակառքի հուշարձան (այն ծածկակառքի կրկնօրինակն է, որով Եկատերինա II-ը 1767 թվականին ժամանել է Կազան)
- Կազանի կատվի հուշարձան, կատուներ, որոնց Ելիզավետա Պետրովնան բերել էր Ձմեռային պալատի մկներին որսալու համար
- Արաբական ոճի փողոցի ժամացույցներ, որը սիրահարների հանդիպման վայր է
- Աղավնիների և գորտերի պատկերով շատրվաններ
- «Нулевой меридиан Казани» հուշատախտակ, որը տեղեկացնում է, որ մինչև Հյուսիսային բևեռ 3808 կմ է, Նյու Յորք՝ 8033 կմ, Մոսկվա՝ 722 կմ և այլն
- Թաթարական աստղերի ծառուղի
- «Կրեմլյովսկայա» մետրոյի կայարան Կրեմլի մոտ գտնվող փողոցի սկզբնամասում
- «Գաբդուլլա Տուկայա հրապարակ» մետրոյի կայարան նույն հրապարակում գտնվող փողոցի վերջում
Պատկերասրահ
խմբագրել-
Նիկոլո-Նիսկայա եկեղեցի
-
Կաչալովի անվան ռուսական մեծ թատրոն
-
Շչետինկինի սենյակները Բաումանի փողոցում
-
Բաումանի փողոցը գարնանը
-
Սոլոմին-Սմոլինի տունը Աստրոնոմիչեսկայա փողոցի հետ հատման հատվածում
-
Տպագրության տուն
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Баумана — центральная пешеходная улица Казани(չաշխատող հղում)
- Улица Баумана в Казани Արխիվացված 2021-11-30 Wayback Machine
- Pictures of Kazan’s streets
- [1] Արխիվացված 2008-03-11 Wayback Machine, [2] Արխիվացված 2008-03-11 Wayback Machine 3D-стерео с улицы Баумана