«Շալյապին Պալաս Հոթել» հյուրանոց (ռուս.՝ Гостиница «Шаляпин Палас Отель», թաթ.՝ «Шаляпин Палас Отель» кунакханә), հյուրանոց Թաթարստանի մայրաքաղաք Կազանում։ Զբաղեցնում է երկու փոխկապակցված շենքեր (առաջինը` անկյունային և երկրորդը` փողոցի երկայնքով) Բաումանի հետիոտնային փողոցի (թիվ 80 շենք) և Համալսարանական փողոցի (թիվ 7 շենք) խաչմերուկում։ Շենքերի համալիրը հանրապետական նշանակության մշակութային հուշարձան է[1]։

Շալյապին Պալաս
Տեսակտեսարժան վայր և հյուրանոց
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Անկյունային առաջին շենքը
Երկրորդ շենքը Շալյապինի հուշարձանի հետևում

Նկարագրություն խմբագրել

Առաջին շենքը կառուցվել է 1869-1873 թվականներին որպես Կազանի վաճառականների առաջին գիլդիայի առևտրական Զիգանշի Ուսմանովի տուն։ 1899 թվականին շենքը վերակառուցվել է նոր սեփականատերերի համար` դառնալով Ե. Ս. Սմոլենցևի և Ն. Պ. Շմելյովի առևտրի տուն։ Այդ ժամանակ էլ շենքի վերևի մասում հայտնվել հյուրանոցը, որը հայտնի էր որպես «Հյուսիսային համարներ»։

Հարևանությամբ 1909-1910 թվականներին նույն Սմոլենցևի և Շմելյովի պատվերով կառուցվել է հյուրանոցի երկրորդ` երկգմբեթանի շենքը։ Երկու շենքերը կապվել են միմյանց հետ և ներկված են եղել կանաչ երանգներով։

Խորհրդային տարիներին հյուրանոցը կոչվում էր «Սովետ»։

Կազանի 1000-ամյակի կապակցությամբ 2005 թվականին շենքերն ամբողջությամբ վերակառուցվեցին և վերականգնվեցին։ Փոխվեց նաև շենքի գունավորումը` ստանալով կրեմագույն-շագանակագույն երանգներ։ Շենքերը սկսեցին լուսավորվել գիշերային պայծառ լուսավորության սարքերով, որից հետո հյուրանոցը ստացավ ժամանակակից անվանումը։

Հյուրանոցի գլխավոր մուտքի առջևի հարթակում (երկրորդ շենք) 1999 թվականին տեղադրվել է ռուս բաս երգիչ, ռուսական ռեալիստական վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ Ֆեոդոր Շալյապինի հուշարձանը, որը ծնվել է Կազանում։

Առաջին շենքի առաջին հարկում խանութներ ու գրասենյակներ են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Список объектов культурного наследия Казани - Управления архитектуры и градостроительства Исполнительного комитета г. Казани» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.

Աղբյուրներ խմբագրել