Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնստանտինով (այլ կիրառումներ)

Ֆեոդոր Վասիլևիչ Կոնստանտինով (ռուս.՝ Фёдор Васильевич Константинов, փետրվարի 8 (21), 1901, Նովոսյոլկի, Arzamassky Uyezd, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1991(1991-12-08), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային փիլիսոփա, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964

Ֆեոդոր Կոնստանտինով
Фёдор Константинов
Ծնվել էփետրվարի 8 (21), 1901 Նովոսյոլկի, Arzamassky Uyezd, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 8, 1991(1991-12-08) (90 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունփիլիսոփա, լրագրող, խմբագիր և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն[1], մարքսիզմ-լենինիզմ[1], Դիալեկտիկական մատերիալիզմ[1] և historical materialism?[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1][2]
Պարգևներ
Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը (1932)։ 1952—1954 թվականներին եղել է «Վոպրոսի ֆիլոսոֆիի» («Вопросы философии») ամսագրի գլխավոր խմբագիրը, 1954—1955 թվականներին ԽՄԿԿ ԿԿ-ին կից Հասարակական գիտությունների ակադեմիայի ռեկտոր, 1956—1961-ին՝ ԽՄԿԿ ԿԿ-ի անդամության թեկնածու, 1955—1958-ին՝ ԽՄԿԿ ԿԿ ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչ միութենական հանրապետությունների գծով, 1958—1962-ին՝ «Կոմունիստ» («Комунист») ամսագրի գլխավոր խմբագիր, 1962-1967-ին՝ ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, 1967-1975-ին՝ ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ «Փիլիսոփայական հանրագիտարան»-ի (1960-1970 թթ.) գլխավոր խմբագիր, 1971 թվականից՝ ԽՍՀՄ փիլիսոփայական ընկերության նախագահ։

Պարգևատրվել է Լենինի, «Հոկտեմբերյան հեղափոխության» և այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 576