Ֆեոդոր Բուլգակով
Ֆեոդոր Իլյիչ Բուլգակով (ապրիլի 21, 1852, Tim, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 13, 1908, Նառվա-Յիեսուու (քաղաք, Էստոնիա), Narva-Jõesuu City, Իդա-Վիրումաա, Էստոնական ԽՍՀ), ռուս լրագրող և գրող, խմբագիր-հրատարակիչ, արվեստաբան, գեղարվեստական քննադատ, գրատպության և հին ռուսական գրականության պատմաբան։
Ֆեոդոր Բուլգակով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 21, 1852 |
Ծննդավայր | Tim, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 13, 1908 (55 տարեկան) |
Վախճանի վայր | Նառվա-Յիեսուու (քաղաք, Էստոնիա), Narva-Jõesuu City, Իդա-Վիրումաա, Էստոնական ԽՍՀ |
Գերեզման | Mitrofanievskoe Cemetery |
Մասնագիտություն | լրագրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Kursk Men's Gymnasium? |
![]() |
Հրապարակվել է Ֆեոդոր Զմիև կեղծանունով։
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Կուրսկի գիմնազիան։ Սովորելու տարիներին հրատարակել է «Սատիրա» ամենշաբաթյա ձեռագիր հանդեսը։ 1870-ական թվականներին Սանկտ-Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետում հաճախել է դասախոսությունների։
1870-ական թվականների վերջին աշխատել է արտասահմանյան գրաքննության կոմիտեի և Հին գրերի սիրահարների միությունում՝ որպես քարտուղար։
Ֆեոդոր Բուլգակովը եղել է «Նոր ժամանակ» (1900 թվականից՝ պատասխանատու խմբագիր), «Պատմական տեղեկագիր», «Նով», «Արտիստ» և այլ պարբերականների գործուն աշխատակիցը։ 1897 թվականից հրատարակել և խմբագրել է «Արտասահմանյան գրականության նոր ամսագիրը»։
Մահացել է սրտի կաթվածից։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Միտրոֆանիևյան գերեզմանոցում։
Ստեղծագործություններ խմբագրել
Բուլգակովի ստեղծագործություններից են.
- «Անտիոքոս III Մեծի նկարագրությունը գազանների մասին» (Սանկտ Պետերբուրգ, 1877-1878 թվականներ)
- «Յոթ իմաստունների պատմություն» (Սանկտ Պետերբուրգ, 1878 թվական)
- «Գեղարվեստական հանրագիտարան» (թողարկվել է երկու հատոր՝ А-ից մինչև О տառը, Սանկտ Պետերբուրգ, 1886-1887 թվականներ)
- «Կոմս Լ. Ն. Տոլստոյը և նրա ստեղծագործությունների քննադատությունը, ռուսական և արտասահմանյան» (Սանկտ Պետերբուրգ, 1886 թվական)
- «Գրատպության և տպագրական արվեստի պատկերազարդ պատմություն»։ Գրատպության գյուտի պատմությունից մինչև XVIII դարը ներառյալ (Սանկտ Պետերբուրգ, 1889 թվական, 365 էջ)[1]
- «Մեր արվեստագետները» (արվեստագետների կենսագրություններ, դիմանկարներ և նրանց ստեղծագործությունների լուսանկարներ, Սանկտ Պետերբուրգ, 1890 թվական, 2 հատոր)[2]
- «Ռուսական գեղանկարչության ալբոմ։ Վլադիմիր Դոնատովիչ Օրլովսկու նկարները» (Սանկտ Պետերբուրգ, 1890 թվական, լուսատպագրություններով)
- «Արվեստի հարյուր գլուխգործոց» (1903)
1887 թվականից սկսած՝ տպագրել է կայսերական Գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսների պատկերազարդ ալբոմները։ Հրատարակել է նաև մենագրություններ Հովհաննես Այվազովսկու, Կոնստանտին Մակովսկու, Հենրիխ Սեմիրադսկու, Ռուֆին Սուդովսկու և Իվան Շիշկինի մասին, ինչպես նաև հետազոտություններ Պավել Ֆեդոտովի և Վասիլի Վերեշչագինի վերաբերյալ։
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- Шахов Н. Фёдор Ильич Булгаков (1852—1903) // Гордость земли Курской: Сборник очерков о знаменитых земляках / Сост. М. Шехирев. — Курск, 1992
- Немировский Е. Л. Булгаков Федор Ильич // Книга: Энциклопедия. — М., 1998
- Историки Курского края: Биографический словарь. — 2-е изд., испр. и доп. — Курск, 2007
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆեոդոր Իլյիչ Բուլգակով
- Ֆեոդոր Իլյիչ Բուլգակովի ստեղծագորությունները lib.ru կայքում
- «Մեր արվեստագետները» Т. 1. А-К.
- «Մեր արվեստագետները» Т. 2. Л-Я.
- Ֆեոդոր Իլյիչ Բուլգակով Archived 2019-12-28 at the Wayback Machine.