Ֆեոդոր Բատյուշկով

ռուս բանասեր և ուսուցիչ

Ֆեոդոր Դմիտրիևիչ Բատյուշկով (ռուս.՝ Фёдор Дмитриевич Батюшков, օգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1857[1], սեպտեմբերի 5 (17), 1857[1][2] կամ սեպտեմբերի 17, 1857(1857-09-17)[2][3], Կեսմա (գյուղ, Վեսյեգոնսկի շրջան)[1] - մարտի 18, 1920(1920-03-18)[1], մարտի 19, 1920(1920-03-19)[2][3] կամ մարտի 17, 1920(1920-03-17)[3], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան), ռուս բանասեր և մանկավարժ։ Բանաստեղծ Կոնստանտին Բատյուշկովի երրորդ պորտի ազգական, ռուս պետական ​​գործիչ Դմիտրի Բատյուշկովի որդին։

Ֆեոդոր Բատյուշկով
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1857[1], սեպտեմբերի 5 (17), 1857[1][2] կամ սեպտեմբերի 17, 1857(1857-09-17)[2][3]
ԾննդավայրԿեսմա (գյուղ, Վեսյեգոնսկի շրջան)[1]
Մահացել էմարտի 18, 1920(1920-03-18)[1] (62 տարեկան), մարտի 19, 1920(1920-03-19)[2][3] (62 տարեկան) կամ մարտի 17, 1920(1920-03-17)[3] (62 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանՆիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Խորհրդային Ռուսաստան
ԿրթությունFirst Kazan Male Gymnasium? և Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ
Մասնագիտությունգրական քննադատ, բանասեր, գրականագետ, թատերական քննադատ, գրականության պատմաբան, համալսարանի դասախոս, լրագրող և գրականագետ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան և Ռուսաստանի ազգային գրադարան[3]
Ծնողներհայր՝ Դմիտրի Բատյուշկով
Ստորագրություն
Изображение автографа
 Fedor Batushkov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սերում է հին ազնվական տոհմից։ Ծնվել է 1857 թվականի օգոստոսի 26-ին (սեպտեմբերի 7), Տվեր նահանգի Վեսյեգոնսկի գավառի Կոսմա գյուղում։ Սովորել է Կազանի 1-ին գիմնազիայում, 1875 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, բայց մեկ տարի անց տեղափոխվել է պատմաբանասիրական ֆակուլտետ, որտեղ սովորել է ակադեմիկոս Ալեքսանդր Վեսելովսկու ղեկավարությամբ։

1880 թվականին ավարտել է համալսարանը, թեկնածուական շարադրություն ներկայացնելուց և զինվորական ծառայություն անցնելուց հետո, 1881 թվականին նրան թողել են ընդհանուր գրականության պատմության ամբիոնում՝ պրոֆեսորի կոչման նախապատրաստվելու համար։ Երկու անգամ Բատյուշկովին ուղարկել են արտասահման՝ գիտական ​​պարապմունքների։ 1882 թվականին Գերմանիա կատարած իր առաջին մեկամյա ուղևորությունից հետո հանձնել է մագիստրոսական քննությունը և 1885 թվականից դարձել Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրիվատ դոցենտ մինչև 1898 թվականը։ Դասախոսություններ է կարդացել պրովանսական լեզվի և գրականության, գոթական և հին գերմանական լեզուների և ֆրանսիական, իտալական և հին իսպանական գրականության պատմության մասին։ 1888 թվականին երկրորդ անգամ է գործուղվել արտերկիր մեկուկես տարով, այցելելել Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա և Անգլիա։

Դասավանդել է նաև գրականության պատմություն կանանց բարձրագույն դասընթացներում (1886-1887, 1890-1894, 1897-1903)[4]։ 1895-1899 թվականներին եղել է նաև համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ֆրանսերենի դասախոս։

Ժողովրդական կրթության նախարարության ամսագրում Բատյուշկովը հրապարակել է իր մագիստրոսական թեզը «Հոգու և մարմնի վեճի մասին ավանդազրույցները միջնադարյան գրականության մեջ» (1890, № 9 և հաջորդ համարներ) և մի շարք այլ հոդվածներ։ Ռոմանագերմանական բանասիրության և արևմտաեվրոպական գրականության պատմության վերաբերյալ հոդվածներից բացի, Բատյուշկովը բազմաթիվ հոդվածներ է գրել թատրոնի մասին, Գիտությունների ակադեմիայի հանձնարարությամբ բազմիցս գրել է Պուշկինի մրցանակին ներկայացված ակնարկների գրախոսականներ։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի մի շարք հոդվածների հեղինակ է։ Եղել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի փիլիսոփայական ընկերության հիմնադիրներից մեկը։

1897-1898 թվականներին զբաղեցրել է «Կոսմոպոլիս» ամսագրի ռուսական բաժնի խմբագրի պաշտոնը։ Այդ տարիներին աշխատանքային նամակագրության մեջ է եղել Անտոն Պավլովիչ Չեխովի հետ։ Նրա խմբագրությամբ 1912-1914 թվականներին լույս է տեսել «Արևմտյան գրականության պատմություն»-ը 3 հատորով։ 1910 թվականից եղել է Սանկտ Պետերբուրգի կայսերական թատրոնների գրական-թատերական կոմիտեի անդամ։ Բատյուշկովը եղել է «Աստծո աշխարհ» ամսագրի խմբագիրը (1902-1906)։

Նախահեղափոխական տարիներին Բատյուշկովը զբաղեցրել է Ալեքսանդրինյան թատրոնի թատերական և գրական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ 1917 թվականի ապրիլին, ժամանակավոր կառավարությունը Բատյուշկովին նշանակել է Սանկտ Պետերբուրգի պետական ​​թատրոնների գլխավոր լիազոր։

1919–1920 թվականներին մասնակցել է «Համաշխարհային գրականություն» հրատարակչության աշխատանքներին, որտեղ նրա խմբագրությամբ և նրա ներածական հոդվածով ու մեկնաբանություններով լույս են տեսել մի շարք գրքեր (Վոլտերի, Օնորե դը Բալզակի, Ալեն Ռենե Լըսաժի ստեղծագործությունները)[5]։

Մահացել է Պետրոգրադում, 1920 թվականի մարտի 18-ին և թաղվել Ալեքսանդր Նևսկի մայրավանքի Նիկոլսկոե գերեզմանատանը։

Մատենագիտություն խմբագրել

  • Сага о Финнбоге Сильном: Исслед. Ф. Батюшкова. — СПб.: тип. В. С. Балашева, 1885. — 117 с.
  • Энциклопедия романской филологии. Рецензия книги G. Körting Encyclopedie und methodologie der romanischen philologie, mit besonderer berücksichtigung des französischen und italianischen // ЖМНП. — [1886]. — С. 284—312.
  • Лекции по всеобщей литературе / Ф. Д. Батюшков; Высшие женские курсы (Санкт-Петербург). — 1886—1887. — 494 с.
  • Спор души с телом в памятниках средневековой литературы. Опыт историко-сравнительного исследования. — СПб.: тип. В. С. Балашова, 1891. — IV, 314 с.
    • Спор души с телом в памятниках средне-вековой литературы. Изд. 2-е. — М.: URSS, 2011. — VI, 315 с. — (Академия фундаментальных исследований: АФИ: богословие). — ISBN 978-5-397-02734-2.
  • История французской литературы. XVII в.: Лекции, чит. проф. Ф. Д. Батюшковым на Высш. жен. курсах в 1893-94 г. 2 курс. — СПб.: лит. Руднева, [1894]. — [1], 277, 49 с.
  • Женские типы в трагедиях Расина. — СПб.: тип. М. Меркушева, 1896. — 50 с.
  • Утопия всенародного искусства // Вопросы философии и психологии. — 1899.
  • Пушкин и Расин («Борис Годунов» и «Athalie»). — СПб.: тип. М. М. Стасюлевича, 1900. — [2], 34 с.
  • Критические очерки и заметки. Ч. 1. — СПб.: Тип. А. Ф. Цинзерлинг, Мелье и К°, 1900. — 252 с.; Ч. 2. — СПб., 1902. — 338 с.
  • История западной литературы (1800—1910 гг.) / под ред. проф. Ф. Д. Батюшкова, при ближайшем участии проф. Ф. А. Брауна, акад. Н. А. Котляревского, проф. Д. К. Петрова [и др.]. Т. 1—4. — М.: Мир, 1912—1917.
  • Принципы художественного перевода. Статьи Ф. Д. Батюшкова, Н. Гумилева, К. Чуковского. — 2-е изд., доп. — Петербург: Гос. изд-во, 1920. — 60 с. — (Всемирная литература).
  • В. Г. Короленко как человек и писатель / Ф. Д. Батюшков. — М. : Задруга, 1922. — 124 с., 1 л. ил., тираж 3 000 экз.
  • Западная литература накануне XIX в. / Проф. Ф. Д. Батюшков. — М.: Мир, 1924. — 112 с.

Գրականություն խմբագրել

  • «Батюшков, Федор Дмитриевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Батюшков, Федор Дмитриевич // Большая советская энциклопедия. — М. : Советская энциклопедия, 1926—1947. — Стб. 78. — (Большая советская энциклопедия : [в 66 т.] /  ; 1926—1947, т. V).
  • Батюшков, Федор Дмитриевич // Биографический словарь профессоров и преподавателей Императорского С.-Петербургского университета за истекшую третью четверть века его существования, 1869—1894. — СПб.: Типография и литография Б. М. Вольфа, 1896. — Т. I. — С. 39—40.
  • Деятели России : 1906 г. / Ред.-изд. А. М. Шампаньер. — Санкт-Петербург, 1906. — С. 207.
  • Скворцова Л. А. БА́ТЮШКОВ Фёдор Дмитриевич // Русские писатели, 1800—1917 : Биографический словарь / гл. ред. П. А. Николаев. — М. : Сов. энциклопедия, 1989. — Т. 1 : А—Г. — С. 180―181. — 672 с. — (Сер. биогр. словарей: Русские писатели. 11—20 вв.). — 100 000 экз. — ISBN 5-85270-011-8.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Բատյուշկով» հոդվածին։