Ֆենիքս Դարբինյան (գիրք)

գիրք

«Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» հայ ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանի գիրքը, որը հրատարակվել է 2022 թվականին Newmag հրատարակչությունում, «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ[1]։

Ֆենիքս Դարբինյան
ՀեղինակԿարեն Բալյան
Տեսակգիրք
ԺանրԳիտահանրամատչելի գրականություն
Բնօրինակ լեզուհայերեն
ՀրատարակիչNewmag հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2020

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 30-ին, Երևանի Անի հյուրանոցում[2]

Բովանդակություն

խմբագրել

1960-1970-ական թվականներին Երևանի ճարտարապետության ծաղկուն տարիներն են եղել։ Այդ թվականներին մայրաքաղաքի ճարտարապետը եղել է Գրիգոր Հասրաթյանը, որը մոտ 15 տարվա ընթացքում ճարտարապետների թիմի հետ կարողացել է Երևանը վերածել մոդեռնիստական քաղաքի։ Այդ թիմի մեջ է եղել երիտասարդ ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանը։

Գրքի հեղինակը նշում է, որ Հասրաթյանը վստահել է երիտասարդ, պրպտող ճարտարապետին։ Այդ տարիներին արդիականացվել է Երևանի կենտրոնը, վերակառուցվել «Անի» հյուրանոցը, Աբովյան փողոցի Թումանյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածը, Օղակաձև զբոսայգին Մեծ շատրվանով։

  «Մինչև 1970-ականներն այս թիմի ներկայացուցիչները դարձան հայկական մոդեռնիզմի կնքահայրերը։ Նրանց շնորհիվ Երևանը կառուցվեց մոդեռնիստական ոգով, արդիականացվեց։ Դարբինյանը ստալինյան մղձավանջից դուրս գալու համար ստեղծեց ազատ ձևերի ու տարածությունների ճարտարապետություն»։
- Հատված գրքից։
 

Կարեն Բալյանն իր գրքում նշում է նաև, որ Դարբինյանի աշխատանքներից այսօր Երևանում չես կարող տեսնել, դրանք կամ հողին են հավասարեցրել կամ էլ աղավաղել են։ Հասրաթյանն ու իր ճարտարապետական խումբը Երևանը վերածել էին լույսի, ուրախության քաղաքի, որը նաև երևանցիների սրտով էր[3]։

  «Օղակաձև զբոսայգու առաջին ու վերջին հատվածը հենց Ֆենիքս Դարբինյանի նախագծով է կատարվել, ինչը միջազգային մակարդակի ճարտարապետություն էր։ Մենք գոնե զարգացնեինք մոդեռնիզմը, համառորեն շարժվում ենք ստալինյան՝ ծանր ճարտարապետության հետևից, որը դեմ է նաև մեր մտածողությանը։ Մոդեռնիզմը նաև հստակ գաղափարախոսություն ունի՝ ընդդեմ ստալինյան պճնանքին»։
- Հատված գրքից
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. info@f-s.am, FutureSystems. «Ֆենիքս Դարբինյան». Newmag Publishing House. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը». մենագրության շնորհանդես՝ «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ (Տեսանյութ)
  3. admin (2021 թ․ հունիսի 29). «Կարեն Բալյանը իր նոր գրքի, Ֆենիքս Դարբինյանի վերացած ժառանգության և Երևանի ճարտարապետության մասին (տեսանյութ)». HMF. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել