Ֆելիքս Մովսիսյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ֆելիքս Վազգենի Մովսիսյան (հունիսի 16, 1952(1952-06-16), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Ֆելիքս Մովսիսյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1952(1952-06-16) (71 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎՊՀ
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2005)
Մասնագիտությունպատմաբան
 Felix Movsisyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆելիքս Մովսիսյանը ծնվել է 1952 թվականի հունիսի 16-ին՝ Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1969 թվականին ավարտել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը։ 1970 թվականին ընդունվել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։

1974 թվականի սեպտեմբերին ընտրվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտուղար և միաժամանակ դասախոսել բուհում։ 1975 թվականի դեկտեմբերին ընտրվել է ՀԼԿԵՄ Կիրովականի քաղկոմի քարտուղար։ 1976 թվականի օգոստոսին գործուղվել է Մոսկվա, որտեղ սովորել է ՀամԼԿԵՄ Կենտկոմին կից բարձրագույն կոմերիտական դպրոցում, որն ավարտելուց հետո ստացել է բարձրագույն քաղաքական կրթություն։ 1978 թվականի ապրիլից մինչև 1979 թվականի օգոստոսը աշխատել է ՀԼԿԵՄ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնում։ 1979 թվականի օգոստոսին ընտրվել է ՀԼԿԵՄ Կիրովականի քաղկոմի երկրորդ քարտուղար, 1980 թվականի դեկտեմբերին՝ առաջին քարտուղար։ 1982 թվականի հունվարին տեղափոխվել է կուսակցական աշխատանքի ՀԿԿ Կիրովականի քաղկոմում, 1982-1985 թվականներին եղել է քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, այնուհետև՝ կուսակցական-կազմակերպական բաժնի վարիչի տեղակալ։ 1987 թվականին ընտրվել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմին առընթեր կուսակցական հանձնաժողովի նախագահ։ Կոմերիտական և կուսակցական աշխատանք կատարելու տարիներին ընտրվել է ՀԼԿԵՄ Կենտկոմի անդամ, ՀԼԿԵՄ 28-րդ և 29-րդ համագումարների պատգամավոր, ՀԿԿ Կիրովականի քաղկոմի բյուրոյի անդամ, ՀԿԿ 27-րդ համագումարի պատգամավոր։ 1980-1995 թվականներին ընտրվել է Կիրովականի քաղաքային խորհրդի մի քանի գումարումների պատգամավոր[1]։

1991-1993 թվականներին աշխատել է «Բազում» արտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ։ 1996 թվականի մայիսին ընտրվել է Վանաձորի քաղաքային խորհրդի գործկոմի քարտուղար։ Նույն թվականի հոկտեմբերին նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար և այդ պաշտոնում աշխատել մինչև 1999 թվականի նոյեմբեր։ 1993 թվականի սեպտեմբերից դասավանդում է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնում։ 2010 թվականի փետրվարից Վանաձորի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչն է։

Գիտական գործունեություն խմբագրել

1996 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայ հասարակական միտքը 1830-1860-ական թվականների լեհական ազատագրական պայքարի մասին» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2002 թվականին նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 2005 թվականին Մովսիսյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «XIX դարի առաջին կեսի եվրոպական ազգային-ազատագրական շարժումները և հայ հասարակական միտքը» թեմայով ու ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականին Մովսիսյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։

Աշխատությունները վերաբերում են 19-րդ դարի եվրոպական ու ամերիկյան ազգային-ազատագրական շարժումների արձագանքներին հայ պարբերական մամուլում և հասարակական մտքի պատմության մեջ։

Մրցանակներ խմբագրել

Պարգևատրվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ոսկե մեդալով։

Երկեր խմբագրել

 
  • Եռահատոր աշխատություն
  1. «Հայ հասարակական միտքը 1800-1820-ական թվականների եվրոպական ազգային-ազատագրական շարժումների մասին» (183 էջ)։
  2. «Հայ հասարակական միտքը 1830-1840-ական թվականների եվրոպական ազգային-ազատագրական շարժումների մասին» (523 էջ)։
  3. «Հայ հասարակական միտքը 1850-1870-ական թվականների եվրոպական ազգային-ազատագրական շարժումների մասին» (507 էջ)։
  • «Մասոնները և ամերիկյան հեղափոխությունը», հատոր 1, 743 էջ, հատոր 2, 583 էջ, Երևան, «Լուսակն», 2015։
  • «Թեմատիկ պլաններ Եվրոպայի և Ամերիկայի երկրների նոր պատմություն (16–19–րդ դարեր) դասընթացի գործնական պարապմունքների և կոլլոքվիումների» մեթոդական ձեռնարկ, Վանաձոր, 2007։
  • XIX դարի առաջին կեսի եվրոպական ազգային-ազատագրական շարժումները և հայ հասարակական միտքը, (խմբ․ Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի), Երևան, «Վան Արյան», 2006[2][3]։
  • Եվրոպական ազգային-ազատագրական շարժումները հայ պարբերական մամուլում 1848-1852 թվականներին, (խմբ․ Խառատյան Ալբերտ Արմենակի), Երևան, «Վան Արյան», 2004[4]։
 
  • Հայ հասարակական միտքը և պարբերական մամուլը XIX դարի լեհական ազգային-ազատագրական պայքարի մասին, (խմբ․ Խառատյան Ալբերտ Արմենակի), Երևան, «Զանգակ-97», 2002[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 165-166։
  2. Մովսիսյան, Ֆելիքս Վազգենի (2005 թ․ հուլիսի 1). «XIX դարի առաջին կեսի եվրոպական ազգային-ազատագրական շարժումները և հայ հասարակական միտքը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Մովսիսյան, Ֆելիքս Վազգենի; Բարխուդարյան, Վլադիմիր Բախշիի (2006). XIX դարի առաջին կեսի եվրոպական ազգային-ազատագրական շարժումները և հայ հասարակական միտքը։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Վան Արյան. ISBN 9789994167371.
  4. Մովսիսյան, Ֆելիքս Վազգենի (2004). Խառատյան, Ալբերտ Արմենակի (ed.). Եվրոպական ազգային-ազատագրական շարժումները հայ պարբերական մամուլում 1848-1852 թթ. Երևան: Վան Արյան. ISBN 9789994138081.
  5. Մովսիսյան, Ֆելիքս Վազգենի (2002). Հայ հասարակական միտքը և պարբերական մամուլը XIX դարի լեհական ազգային-ազատագրական պայքարի մասին. Երևան: Զանգակ-97. ISBN 9789993023975.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Մովսիսյան» հոդվածին։