Գիտական կոչում, շնորհվում է գիտական աշխատողներին, ըստ նրանց կատարած մանկավարժական կամ գիտահետազոտական աշխատանքների։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական կոչումների օրինակ են ասիստենտը, դոցենտը և պրոֆեսորը, ԳՏԻ-ներում՝ կրտսեր գիտական աշխատող, ավագ գիտական աշխատող, պրոֆեսոր։ ժամանակակից երկրներում տարածված են պրոֆեսոր, ադյունկտ-պրոֆեսոր, ասիստենտ-պրոֆեսոր, դասատու գիտության կոչումները։

Միջնադարյան Հայաստանում գիտության կոչում էր վարդապետը, որ ստանում Էին հոգևոր դպրոցներում։ Վանական բարձր դպրոցները տալիս Էին նաև մասնագիտական գիտական կոչումներ, որոնք կապված Էին տվյալ դպրոցի անվան հետ և ավանդաբար պահպանվել են դարեր շարունակ։ Սյունյաց դպրոցն ավարտած աշակերտները ստացել են քերթող, Արագածոտնինը՝ իմաստասեր, Կիլիկիայի Քեսան գավառի Կարմիր վանքի դպրոցինը՝ շնորհալի տիտղոսները։ Գլաձորի դպրոցի աշակերտները իրենց անվանի մարդկանց «անհաղթ փիլիսոփա» են կոչել։ Այդ անվանումները հիմնականում կապված Էին դպրոցներում դասավանդող նշանավոր ուսուցիչների անվան կամ նրանց ստացած տիտղոսների հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 77