Ֆեդերիկո Դիմարկո
Ֆեդերիկո Դիմարկո (իտալ.՝ Federico Dimarco, նոյեմբերի 10, 1997[1][2][3], Միլան, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Պարմայում» և Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում։
Ֆեդերիկո Դիմարկո իտալ.՝ Federico Dimarco | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 10, 1997[1][2][3] (26 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Միլան, Իտալիա | ||||||||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 3 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա խմբագրել
«Ինտեր» խմբագրել
Ֆեդերիկոն հաճախել է «Ինտերի» ակադեմիա։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ 17 տարեկան հասակում, Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներում կայացած «Ղարաբաղի» դեմ խաղում[4][5]։ Նա այդ խաղում փոխարինել է Դանիլո Դ՚Ամբրոզիոյին։ 2015 թվականի փետրվարի 1-ին Դիմարկոն հայտավորվել է Սերիա A-ի շրջանակներում կայացած «Սասուոլոի» դեմ խաղի համար, սակայն չի մասնակցել հանդիպմանը[6]։ Խաղն ավարտվել է 3-1 հաշվով՝ միլանյան ակումբի հաղթանակով։ Սերիա A-ի շրջանակներում ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է 2015 թվականի մայիսի 31-ին՝ «Էմպոլիի» դեմ խաղում, որն ավարտվել է «Ինտերի» հաղթանակով (4:3)։ Նա 89-րդ րոպեին փոխարինել է Ռոդրիգո Պալասիոյին[7]։
«Ասկոլի» խմբագրել
2016 թվականի հունվարին Ֆեդերիկո Դիմարկոն 6 ամիս ժամկետով տեղափոխվել է Սերիա B-ում հանդես եկող «Ասկոլի»[8]։ Նոր թիմի կազմում իտալացի ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է փետրվարի 6-ին՝ «Լատինայի» դեմ խաղում, որն ավարտվել է 0-0 հաշվով։ Ֆեդերիկոն այդ խաղի 81-րդ րոպեին փոխարինել է Դարիո Դել Ֆաբրիոյին[9]։ Թիմի կազմում անցկացրած 6 ամիսների ընթացքում Դիմարկոն մասնակցել է 15 հանդիպման և դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ[10]։
«Էմպոլի» խմբագրել
2016-17 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը վարձավճրաով հանդես է եկել «Էմպոլիի» կազմում[11]։ Իր դեբյուտը Ֆեդերիկոն նշել է 2016 թվականի օգոստոսի 28-ին՝ «Ուդինեզե»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Ուդինեզեի» հաղթանակով, իսկ Դիմարկոն 69-րդ րոպեին փոխարինել է Մարկո Զամբելիին[12]։
Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Դիմարկոն մասնակցել է 13 հանդիպման, իսկ «Էմպոլին» մրցաշրջանի արդյունքներով տեղափոխվել է Սերիա B։
«Սիոն» խմբագրել
2017 թվականի հունիսի 30-ին Ֆեդերիկո Դիմարկոն տեղափոխվել է շվեյցարական «Սիոն» ֆուտբոլային ակումբ[13]։ Տրանսֆերն արժեցել է 3․9 միլիոն եվրո[14]։ Շվեյցարիայի առաջնության շրջանակներում նա իր դեբյուտը նշել է հուլիսի 27-ին՝ «Տուն» ակումբի դեմ խաղում, որի 41-րդ րոպեին փոխարինել է Կենտին Մացերիասին[15][16]։
Վերադարձ «Ինտեր» խմբագրել
2018 թվականի հուլիսի 5-ին Դիմարկոն վերադարձել է «Ինտեր»։ Իտալական թիմը իր սանի համար վճարել է 7 միլիոն եվրո[17]։
«Պարմա» խմբագրել
2018 թվականի օգոստոսի 7-ին ֆուտբոլիստը մեկ տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է «Պարմա»[18]։ Թիմն ստացել է հետագայում ֆուտբոլիստին գնելու առաջնային իրավունք։
Միջազգային կարիերա խմբագրել
Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում Ֆեդերիկո Դիմարկոն մասնակցել է 2013 թվականի աշխարհի և Եվրոպայի Մ17 առաջնություններին։
Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ ֆուտբոլիստը մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի Մ19 առաջնությանը, որի ընթացքում դարձել է 4 գոլի հեղինակ։
Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Դիմարկոն իր դեբյուտը նշել է 2018 թվականի մարտի 22-ին՝ Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում։
Վիճակագրություն խմբագրել
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Ինտեր | 2014-15 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | – | 2 | 0 | |
Ասկոլի (վարձավճար) | 2015-16 | 12 | 0 | 0 | 0 | – | – | 12 | 0 | ||
Էմպոլի (վարձավճար) | 2016-17 | 15 | 0 | 1 | 0 | – | – | 16 | 0 | ||
Սիոն ՖԱ | 2017-18 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | 9 | 0 | |
Կարիերայի արդյունք | 37 | 0 | 1 | 0 | 1 | 0 | – | 38 | 0 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Federico Dimarco»։ UEFA Europa League։ դեկտեմբերի 15, 2014։ Վերցված է հունվարի 7, 2015
- ↑ «Qarabağ hold Inter but fall short»։ UEFA։ դեկտեմբերի 11, 2014։ Վերցված է ապրիլի 11, 2015
- ↑ Carci Francesco (փետրվարի 1, 2015)։ «Sassuolo-Inter 3-1, gli emiliani sfatano il tabù e mandano i nerazzurri in crisi» [Sassuolo 3-1 Inter, the Emilians break the taboo and send the Nerazzurri into crisis]։ Repubblica (Italian)։ Վերցված է ապրիլի 11, 2015
- ↑ «Inter, Mancini è di parola: esordio per Federico Dimarco, il piccolo Alaba»։ gazzetta.it։ հունիսի 4, 2015
- ↑ «Federico Dimarco all'Ascoli»։ FC Internazionale - Inter Milan։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-19-ին։ Վերցված է 2017-10-28
- ↑ «Ascoli vs. Latina - 6 February 2016 - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-10-28
- ↑ «Italy - F. Dimarco - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-10-28
- ↑ «Federico Dimarco all'Empoli»։ FC Internazionale - Inter Milan։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-19-ին։ Վերցված է 2017-10-28
- ↑ «Udinese vs. Empoli - 28 August 2016 - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-10-28
- ↑ «Federico Dimarco al Sion»։ FC Internazionale - Inter Milan (Press release)։ հունիսի 30, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-19-ին։ Վերցված է հոկտեմբերի 28, 2017
- ↑ «Nota Integrativa»։ F.C. Internazionale Milano S.p.A. bilancio al 2017-06-30 (PDF)C.C.I.A.A.։ December 2017։ էջ 29։ (subscription required (help)) (statutory filing) (Italian)։ Milan: Italian
- ↑ Bertagna Sabine (հուլիսի 25, 2017)։ «Dimarco, inizia male l'avventura al Sion: infortunio e frattura del piede»։ fcinter1908.it (it-IT) (Bologna: RCS MediaGroup)։ Վերցված է հոկտեմբերի 28, 2017
- ↑ «Thun vs. Sion - 23 July 2017»։ Soccerway։ հուլիսի 23, 2017։ Վերցված է հոկտեմբերի 28, 2017
- ↑ «Calciomercato» (Italian)։ Lega Serie A։ Վերցված է հուլիսի 27, 2017
- ↑ «UFFICIALE: Parma, tris d'acquisti dall'Inter: Biabiany, Dimarco e Bastoni» (Italian)։ Վերցված է օգոստոսի 7, 2018