Ֆարինելլի (իտալերեն՝ Farinelli, իսկական անունը՝ Կարլո Բրոսկի, իտալերեն՝ Carlo Broschi; հունվարի 24, 1705(1705-01-24)[1][2][3][…], Անդրիա, Ապուլիա, Իտալիա[4] - հուլիսի 15, 1782(1782-07-15)[5][1], Բոլոնիա, Պապական մարզ[5]), հայտնի իտալացի օպերային երգիչ-ամորձատ (կաստրատ)։ Համարվում է օպերային պատմության մեջ մեծագույն երգիչներից մեկը[6]։

Ֆարինելլի
Bartolomeo Nazari - Portrait of Farinelli 1734 - Royal College of Music London.jpg
Ի ծնե անունիտալերեն՝ Carlo Broschi
Նաև հայտնի է որպեսFarinelli
Ծնվել էհունվարի 24, 1705(1705-01-24)[1][2][3][…]
Անդրիա, Ապուլիա, Իտալիա[4]
ԵրկիրFlag of the Kingdom of Naples.svg Նեապոլի թագավորություն և Flag of the Papal States (pre 1808).svg Պապական մարզ
Մահացել էհուլիսի 15, 1782(1782-07-15)[5][1] (77 տարեկան)
Բոլոնիա, Պապական մարզ[5]
ԳերեզմանCertosa di Bologna
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ, երգիչ, ջութակահար (վիոլա դ՛ամուր), դերասան, թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր
ԵրգչաձայնԿաստրատ
Գործիքներվիոլ դամոր և վոկալ
Պարգևներ
Knight of the Order of Calatrava և Կալատրավայի շքանշան
Commons-logo.svg Farinelli Վիքիպահեստում

Ֆարինելլիի ձայնը աչքի էր ընկնում ճկունությամբ, ուներ փափուկ և լուսավոր հնչերանգ, դիապազոնը 3 օկտավ էր։ Ֆարինելիի կատարումն առանձնանում էր վիրտուոզ վարպետությամբ, հստակ առոգանությամբ, նրբաճաշակ երաժշտականությամբ, գեղարվեստական հմայքով, զգացմունքային ներթափանցմամբ, էմոցիոնալ էքսպրեսիվությամբ։ Նա կատարելապես տիրապետում էր կոլորատուրաների իմպրովիզացիայի արվեստին։

Կատարել է քնարերգական և հերոսական դերերգեր Նիկոլո Պորպորայի, Լեո Վինչիի, Թոմազո Ալբինոնիի, Պորտայի, Կառլո Բրոսկիի, Յոհան Ադոլֆ Հասսեի, Ջակոմելլիի, Վերաչինիի և այլոց օպերաներում[7]։

ԾանոթագրություններԽմբագրել