«Կապույտ տաղավարը» (անգլ.՝ The Blue Bower), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1865 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Բիրմինգհեմի Բարբերի արվեստի ինստիտուտի հավաքածուում։

Կապույտ տաղավարը
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի[1]
տարի1865[1]
բարձրություն84 սանտիմետր[1]
լայնություն70,9 սանտիմետր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էBarber Institute of Fine Arts?[1]
հավաքածուBarber Institute of Fine Arts?[1]
կայք
Ծանոթագրություններ

Տեղեկություն նկարի մասին

խմբագրել

Նկարի համար բնորդուհի է դարձել Ֆաննի Կորնֆորտը։ Հավանաբար նրա հետ կապված ձայնային զուգորդմամբ Ռոսսետտին նկարում պատկերել է տերեփուկ (անգլերեն՝ cornflowers)[2]։ Մյուս ծաղիկները՝ պասիֆլորա և պատատուկ, կարող են մեկնաբանվել որպես կրքի և սիրային կապերի խորհրդանիշ[2]։ Բնորդուհին կրում է սրտաձև մեդալիոն, որը հետագայում սկսել է պատկանել նկարչի սիրեցյալ Ջեյն Մորիսին[2]։

Անգլերեն bower («տաղավար») բառը նաև նշանակում է բնակարան կամ կացարան, որտեղ միջնադարում և ավելի ուշ ժամանակներում անցել են սիրահարների հանդիպումները[2][3]։ Անցյալի հետ պատմական զուգորդումները կիրառվում են ոչ միայն նկարի անվանման մեջ, այլև դասական վենետիկյան և տիցիանական տիպաժի շիկակարմիր մազերով կանացի գեղեցկության պատկերման մեջ[2]։ Նկարչի եղբայր քննադատ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին համարել է, որ նկարը իր եղբոր ամենավառ և շքեղ աշխատանքներից մեկն է, ընդ որում այստեղ կնոջ կերպարը իդեալականացված չէ, այլ զգայական և երկրային է, այդ իսկ պատճառով թերագնահատվել է կամ էլ բացասաբար գնահատվել այլ աշխատանքների համեմատությամբ[4]։

«Կապույտ տաղավարը» հանդիսանում է տիպական օրինակ այն բանի, երբ Ռոսսետտին իր աշխատանքներում միավորել է արևմուտքի և արևելքի մշակույթների տարրերը, որը բնութագրական է 1860-ական թվականների նրա արվեստին[5]։ Առաջին նկարներից մեկը, որտեղ դա ի հայտ է եկել, դարձել է 1859 թվականի «Bocca Baciata» նկարը։ «Կապույտ տաղավարը» նկարում արևելյան մոտիվներից առկա են ծաղկած բալի պատկերը, որը հայտնի է որպես չինական և ճապոնական արվեստի խորհրդանիշ, մասնավորապես՝ ուկիյո-է ժանրի[5]։ Ֆոնին առկա են նաև արաբական զարդանախշեր, ինչպես նաև ճապոնական կոտո երաժշտական գործիք[2][3]։ Երաժշտական գործիքը ծառայում է բացառապես դեկորատիվ նպատակով, քանի որ այդ դիրքով նրան անհնար է նվագել[5]։

Ի տարբերություն իր շատ այլ աշխատանքների՝ Ռոսսետտին «Կապույտ տաղավարը» աշխատանքի վերարտադրանկար չի ստեղծել, պահպանվել են ապագա նկարի մի քանի ուրվանկարներ և էսքիզներ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://artuk.org/discover/artworks/the-blue-bower-33126
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «'The Blue Bower', Dante Gabriel Rossetti». Walker Art Gallery.
  3. 3,0 3,1 «The Blue Bower». The Barber Institute of Fine Arts.
  4. William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 54.
  5. 5,0 5,1 5,2 «The Blue Bower». Rossetti Archive.
  6. Marillier, Henry Currie Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 138.