Ֆեյսալ I

ժամանակակից Իրաքի հիմնադիրն ու առաջին թագավորը (1921-1933), Սիրիայի առաջին և վերջին թագավորը (1920 թ.)
(Վերահղված է Ֆայսալ Iից)

Ֆեյսալ I, (որոշ աղբյուրներում նաև՝ Ֆայսալ, արաբ․՝ فيصل بن حسين‎‎, մայիսի 20, 1885(1885-05-20)[1], մայիսի 20, 1883(1883-05-20)[2][3] կամ մայիսի 20, 1886(1886-05-20)[4], Էթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա[5] և Մեքքա, Hejaz Vilayet, Օսմանյան կայսրություն[6] - սեպտեմբերի 8, 1933(1933-09-08)[1], Բեռն, Շվեյցարիա), Սիրիայի (1920-ին) և Իրաքի (1921-1933 թթ.) թագավոր Հաշիմյանների դինաստիայից։

Ֆեյսալ I
Ծնվել է՝մայիսի 20, 1885(1885-05-20)[1], մայիսի 20, 1883(1883-05-20)[2][3] կամ մայիսի 20, 1886(1886-05-20)[4]
ԾննդավայրԷթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա[5] կամ Մեքքա, Hejaz Vilayet, Օսմանյան կայսրություն[6]
Մահացել է՝սեպտեմբերի 8, 1933(1933-09-08)[1]
Վախճանի վայրԲեռն, Շվեյցարիա
Բաղդադ
Երկիր Օսմանյան կայսրություն,  Սիրիայի թագավորություն և  Իրաքի թագավորություն
ՏոհմՀաշիմյաններ
քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ՀայրԱլ Հուսեյն իբն Ալի ալ Հաշիմի
ԵրեխաներՂազի I, Princess Azza of Iraq? և Princess Rajiha of Iraq?
Հավատքսուննի իսլամ
Պարգևներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ Փահլավիի շքանշան Եգիպտոսի Մուհամեդ Ալիի շքանշան Grand Order of the Hashimites Order of the Two Rivers Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ Վերածննդի բարձրագույն շքանշան և Թագավորական վիկտորիանական շղթա

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) ժամանակ ամիրա Ֆեյսալը գլխավորել է արաբական ապստամբների հյուսիսային բանակը, որը 1918 թվականին թուրքերից ազատագրել է Սիրիայի և Անդրհորդանանի տարածքը։ Փարիզի խաղաղության վեհաժողովի ընթացքում ստորագրել է արաբա-հրեական համաձայնագիր Խայիմ Վեյցմանի հետ։

1918-1920 թթ. Ֆեյսալը գլխավորել է Սիրիայի արաբական վարչությունը, 1920 թվականի մարտին հռչակվել Սիրիայի թագավոր։ Սիրիայի ֆրանսիական օկուպացիայից հետո, 1920 թվականի հուլիսի վերջին, վտարվել է երկրից։ 1921 թվականի օգոստոսին անգլիական գաղութային իշխանությունների աջակցությամբ հռչակվել է Իրաքի թագավոր։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյսալ I» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։