Ֆահրատ նաև Ֆեյրատի (իսկական անուն ազգանունը՝ Խաչատուր Գևորգյան,1867[1], Դիրաքլար, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1921[1], Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ[1]), հայ աշուղ, ով երեք տարեկան հասակում կուրացել է։

Ֆահրատ
Ի ծնե անունԽաչատուր Գևորգյան[1]
Ծնվել է1867[1]
Դիրաքլար, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել է1921[1]
Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ[1]
Մասնագիտությունաշուղ

Մանուկ հասակում ծնողները Խաչատուր Գևորգյանին հանձնել են աշուղ Ֆիզահու խնամքին, ով նրան սովորեցրել է սազ և ջութակ նվագել։ 1884 թվականին նշանավոր աշուղներ Ջիվանին, Զահրին և Ջամալին նրան շնորհել են վարպետի կոչում՝ տալով Ֆեյրատի մականունը։

Հորինել է հերոսապատման թեմայով ասքեր, գրել է երգեր Րաֆֆու, Խաչատուր Աբովյանի, Ծերենցի, Մուրացանի գրվածքների հիման վրա։ Ստեղծագործել է հայերեն և թուրքերեն, սակայն թուրքերեն երգերը չեն պահպանվել և մոռացվել են։ Գրել է մաքուր գրական հայերենով՝ համեմված իր ժամանակի կենդանի լեզվի բառ ու բանով։

Ֆահրատը համարվում է Ալեքսանդրապոլի աշուղների վերջին նշանավոր ներկայացուցիչը։

Գրականություն

խմբագրել

«Երգիչ Ֆահրատի ողբերն ու հառաչները», Ալեքսանդրապոլ, 1906

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 614  
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 (հայ.) — հատոր 12. — էջ 614—615.