Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Կարապետյան (այլ կիրառումներ)

Ֆիզահի (իսկական անուն ազգանունը՝ Գևորգ Կարապետյան, 1847, Ալեքսանդրապոլ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1918, Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ), հայ աշուղ։

Ֆիզահի
Ծնվել է1847
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1918
Մահվան վայրԱլեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ
Մասնագիտությունաշուղ

Կենսագրություն

խմբագրել

Գրել կարդալ սովորել է վաղ հասակում։ Ինը տարեկանում աշակերտել է Զահրուն, հմտացել աշուղական արվեստի մեջ, սովորել սազ ու ջութակ նվագել։ Իմացել է գրական թուրքերեն։ Իր վարպետի հետ շրջել է Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերը, երգել հայերեն ու թուրքերեն երգեր, գրել իր առաջին բանաստեղծությունները։

Ստանալով վարպետի կոչում, մասնակցել է աշուղական մրցույթներին։ Ֆիզահին ստեղծագործել է աշուղական արվեստի գրեթե բոլոր ժանրերով, քարոզել ազնվություն, բարեգործություն, աշխատասիրություն, հայրենասիրություն։

Աշուղի թուրքերեն երգերը մեզ չեն հասել։ Հայերեն երգերից բացի Ֆիզահու ստեղծագործություններից մնացել են գեղեցիկ դաստաններ։

Գրականություն

խմբագրել
  • «Ալեքսանդրապոլցի Աշըղ Ֆիզահու երգերը», 1901 թ., Կ. Դուրգարյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։