Զահրի (իսկական անունը՝ Կարապետ Հովհաննեսի Կարապետյան, 1818, Կեմ, Արտամետ, Թուրքիա - 1888, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ աշուղ։

Զահրի
Ծնվել է1818
Կեմ, Արտամետ, Թուրքիա
Մահացել է1888
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունաշուղ

Կենսագրություն խմբագրել

Աշուղ Խայաթի հայրը։ Աշուղական արվեստը սովորել է աշուղ Նեջմիից։ Կոստանդնուպոլիսում մասնակցել է նշանավոր աշուղների մրցույթներին, արժանացել «Զահրի» (պարսկերեն՝ թունավոր՝ սուր մտքի և խայթող լեզվի համար) աշուղական տիտղոսի։ Խուսափելով հավատափոխությունից՝ Թուրքիայից փախել է Ալեքսանդրապոլ։ Մինչ այդ ստեղծագործել է թուրքերեն, ապա գրել է հայերեն երգեր («Ղոշմա», «Խնդիրըս առ, իմ սիրեկան, հոգի ջան...», «Մուխամմազ»)։

Հայկական աշուղական արվեստում ստեղծել է նոր ժանրեր։ Նրա արվեստը բարձր է գնահատել Ջիվանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։