Ֆակունդո Ռաուլ Տելյո Ֆիգերոա (իսպ.՝ Facundo Raúl Tello Figueroa, մայիսի 4, 1982(1982-05-04), Բաիա Բլանկա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլային մրցավար, ՖԻՖԱ-ի մրցավար 2019 թվականից:

Ֆակունդո Տելյո
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 4, 1982(1982-05-04) (42 տարեկան)
Ծննդավայր Բաիա Բլանկա, Բուենոս Այրես, Արգենտինա

Կարիերա

խմբագրել

2015 թվականից Ֆակունդո Տելյոն սպասարկում է Արգենտինայի ֆուտբոլի բարձրագույն լիգայի խաղերը: 2019 թվականին նա դատել է Արգենտինայի գավաթի եզրափակիչը, որում «Սենտրալ Կորդոբան» 3:0 հաշվով պարտվել է «Ռիվեր Փլեյթին»: 2021 թվականին նա դատել է առաջին Copa de la Liga Profesional-ի եզրափակիչը՝ LFP թիմերի գավաթային մրցույթը, որում «Բոկա Խունիորսը» տուգանայինների շարքում 5։3 հաշվով հաղթել է «Բանֆիլդ» ակումբին։ 2022 թվականի նոյեմբերին նա սպասարկել է խաղը Արգենտինայի սուպերգավաթ «Բոկա Խունիորսի» և «Ռասինգի» միջև: Այս խաղում նա ցույց է տվել ընդհանուր առմամբ 10 կարմիր քարտ, այդ թվում՝ յոթը «Բոկա Խունիորսի» խաղացողներին, այնպես որ խաղն ստիպված են եղել դադարեցնել լրացուցիչ ժամանակի ավարտից քիչ առաջ՝ 1:2 հաշվով, քանի որ խաղադաշտում մնացել էին միայն «Բոկայի» հինգ խաղացողներ[1]:

2019 թվականին Տելյոն դարձել է ՖԻՖԱ-ի մրցավար։ Միջազգային դեբյուտը կայացել է 2019 թվականի փետրվարին Լիբերտադորեսի Գավաթի երկրորդ շրջանի «Դեպորտիվո Լա Գուայրա» - «Ատլետիկո Նասիոնալ» խաղում։ Նույն թվականին նա աշխատել է 2019 թվականի Հարավային Ամերիկայի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնության խմբային փուլի խաղերում։ Հարավային Ամերիկայի Ռեկոպա-2022-ում (համեմատելի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հետ) նա դատել է բրազիլական «Աթլետիկո Պարանաենսե» - «Պալմեյրաս» հանդիպման առաջին խաղը:

Իր առաջին միջմայրցամաքային մրցաշարն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին արաբական երկրների գավաթի խաղարկությունում՝ 2022 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական նախապատրաստական մրցաշարում, որտեղ նրան վստահվել է դատել երկու նախնական փուլի և երրորդ տեղի համար խաղերը։ 2022 թվականի մայիսին ՖԻՖԱ-ն նրան նշանակել է Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության 36 գլխավոր մրցավարներից մեկը։  

2024 թվականի ապրիլին, ՈՒԵՖԱ-ի և ԿՈՆՄԵԲՈԼ-ի միջև փոխանակման ծրագիր իրականացնելով, գլխավոր մրցավարներից մեկը 19 մրցավարական բրիգադների շարքում՝ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Գերմանիայում կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը սպասարկելու համար[2]:

2022 թվականի աշխարհի առաջնություն

խմբագրել
Փուլ Ամսաթիվ Վայր Թիմ 1 Թիմ 2 Արդյունք     11 մետրանոց
Խմբային փուլ 24 նոյեմբերի 2022 Էլ Ջանուբ, Էլ Վակրա   Շվեյցարիա   Կամերուն 1:0 (0:0) 2 - 1 0 - 0 0 - 0
Խմբային փուլ 2 դեկտեմբերի 2022 Էդյուքեյշն Սիթի, Էլ Ռայան   Հարավային Կորեա   Պորտուգալիա 2:1 (1:1) 2 - 0 0 - 0 0 - 0
1/4 եզրափակիչ 10 դեկտեմբերի 2022 [Էլ Թումամա, Դոհա   Մարոկկո   Պորտուգալիա 1:0 (1:0) 1 - 1 1 - 0 0 - 0

Եվրոպայի առաջնություն 2024

խմբագրել
Փուլ Ամսաթիվ Վայր Թիմ 1 Թիմ 2 Արդյունք     11 մետրանոց
Խմբային փուլ 18 հունիսի 2024 Դորտմունդ Սիգնալ Իդունա Պարկ   Թուրքիա 3:1 (1:1)   Վրաստան 2 - 1 0 - 0 0 - 0
Խմբային փուլ 23 հունիսի 2024 Շտուտգարտ MHPArena,   Շոտլանդիա 0:1 (0:0)   Հունգարիա 1 - 5 0 - 0 0 - 0

Անձնական կյանք

խմբագրել

Տելյոն եղել է գրասենյակային աշխատող։ Հետագայում ամբողջովին կենտրոնացել է ֆուտբոլային մրցավարի կարիերայի վրա: Ամուսնացած է, ունի երկու որդի և ընտանիքի հետ ապրում է հայրենի Բաիա Բլանկա քաղաքում[3]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Argentinien: WM-Schiedsrichter Facundo Tello zeigt zehn Rote Karten». Der Spiegel. 2022-11-07. Արխիվացված է օրիգինալից 2022-11-16-ին. Վերցված է 2022-11-20-ին.
  2. UEFA.com (2024-04-23). «Referee teams for UEFA EURO 2024 appointed». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024-05-06-ին.
  3. «Quién es Facundo Tello, uno de los árbitros argentinos para Qatar 2022: sus antecedentes y polémicas». TyC Sports (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-20-ին. Վերցված է 2022-11-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)