Օսկար Ռամիրես (ֆուտբոլիստ)

Կոստա Rican մարզիչը
(Վերահղված է Օ. Ռամիրես (ֆուտբոլիստ)ից)

Օսկար Ռամիրես Էռնանդես (իսպ.՝ Óscar Ramírez Hernández, դեկտեմբերի 8, 1964, Սան Խոսե, Կոստա Ռիկա), կոստառիկացի 1980-90-ականների ֆուտբոլիստ, Կոստա Ռիկայի հանրահայտ ֆուտբոլիստներից մեկը։ Հայտնի է եղել Մաչիլյո (El Machillo՝ շիկահեր) մականվամբ։ Հանդես է եկել կոստառիկական երկու հսկաների՝ «Ալախուելենսեի» և «Դեպորտիվո Սապրիսայի» կազմում՝ հանդիսանալով երկու թիմերի աստղը և երկրպագուների կուռքը։ «Ալախուելենսեի» կազմում հաղթել է չորս անգամ Կոստա Ռիկայի առաջնությունում և մեկ անգամ էլ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթում, իսկ «Սապրիսայի» հետ երեք անգամ նվաճել է երկրի չեմպիոնի և երկու անգամ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի հաղթողի կոչումը։

Օսկար Ռամիրես
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1964(1964-12-08)[1] (59 տարեկան)
ԾննդավայրԲելեն, Էրեդիա, Կոստա Ռիկա
Քաղաքացիություն Կոստա Ռիկա
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունֆուտբոլային մարզիչ
ԱշխատավայրA.D. Belén?, Santos de Guápiles?, Liga Deportiva Alajuelense?, Liga Deportiva Alajuelense? և Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքական
 Óscar Ramírez Վիքիպահեստում

Կոստա Ռիկայի հավաքականի կազմում անց է կացրել 75 հանդիպումներ։ Մասնակցել է Լոս Անջելեսում կայացած 1984 թ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին և Իտալիայում կայացած 1990 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

Պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես «Սապրիսայի» գլխավոր մարզիչ Էռնան Մեդֆորդի օգնական։ Այժմ զբաղեցնում է «Ալախուելենսեի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել