Օֆելյա Ռոդրիգես Ակոստա

կուբացի գրող, լրագրող և արմատական ​​ֆեմինիստ

Օֆելյա Ռոդրիգես Ակոստա (իսպ.՝ Ofelia de la Concepción Rodríguez Acosta García, փետրվարի 9, 1902(1902-02-09), Պինար դել Ռիո, Կուբա - հունիսի 28, 1975(1975-06-28), Հավանա, Կուբա և Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), կուբացի գրող, լրագրող և արմատական ​​ֆեմինիստ[1]։ Գրել է ֆեմինիստական ​​տարեգրություններ, պատմվածքներ[2][3], էսսեներ, վեպեր և պիեսներ։ Իր աշխատություններում նա անդրադարձել է սոցիալական խնդիրներին և կրքոտ պաշտպանել կանանց իրավունքները։ Համարվում է Կուբայի ամենահայտնի սոցիալական բարեփոխիչներից մեկը[4]։

Օֆելյա Ռոդրիգես Ակոստա
Ծնվել էփետրվարի 9, 1902(1902-02-09)
ԾննդավայրՊինար դել Ռիո, Կուբա
Մահացել էհունիսի 28, 1975(1975-06-28) (73 տարեկան)
Մահվան վայրՀավանա, Կուբա կամ Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Կուբա
Մասնագիտությունլրագրող, գրող և կանանց իրավունքների պաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ռոդրիգեսի հայրը եղել է գրող և մտավորական։ Օֆելյա Ռոդրիգեսը սովորել է Հավանայի ինստիտուտում, իսկ հետո կրթաթոշակ է ստացել Եվրոպայում և Մեքսիկայում սովորելու համար։ 12 տարեկանում Ռոդրիգեսը գրել է Evocaciones վեպը, որը լույս է տեսել 1922 թվականին[5]։

Ռոդրիգեսը 1920-ականների և 1930-ականների կուբացի ամենաբեղմնավոր հեղինակներից էր։ Նա հրատարակել է վեպեր, պատմվածքներ, պիեսներ և բազմաթիվ հոդվածներ ամսագրերում։ Մարիբլանկա Սաբաս Ալոմայի հետ միասին Ռոդրիգեսը դարձավ ամենաազդեցիկ գրողներից մեկը, որն ուշադրություն հրավիրեց Կուբայի ֆեմինիստական ​​շարժմանը 20-րդ դարի առաջին կեսին։ Այս ժամանակահատվածում Ռոդրիգեսը վարում էր ակտիվ քաղաքական կյանք և գրում էր «Bohemia» համար (1929–32)՝ «զարգացնելով արմատական ​​հոգեբանական մարտահրավերներ կուբացի կանանց կողմից սահմանված վարքագծի համար»[6]։ Նա նաև ղեկավարել է իր հիմնադրած Espartana (1927) ամսագիրը։

Ռոդրիգեսի «La Vida Manda» (1927) վեպը, իր հուզիչ բովանդակությամբ, առաջացրեց հասարակության վրդովմունքը և համարվեց նրա ստեղծագործություններից ամենավիճահարույցը[7]։ «Երջանիկ ցեղատեսակը» (1929) վեպում նա շոշափել է լեսբիականության թեման։

Ռոդրիգեսը կարծում էր, որ կանայք պետք է ազատագրվեն՝ վայելելով ազատ սերը և մերժելով հասարակության կրոնական, սոցիալական և սեռական սահմանափակումները։ Նա զգում էր, որ կանայք կշարունակեն կախվածություն ունենալ տղամարդկանցից, քանի դեռ իրենց ազատագրմանը ձեռնամուխ չեն եղել։

Ռոդրիգեսը գրադարանավար էր մի խումբ կին մտավորականների համար, որոնք կոչվում էին Կուբայի կանանց ակումբ[8]։ Նա նաև անդամակցում էր Կանանց արհմիությանը։

Ռոդրիգեսն ապրել է Եվրոպայում 1935–1939 թվականներին, բայց ի վերջո հաստատվել է Մեքսիկայում։ Նրա մահվան հանգամանքները միանշանակ պարզված չեն։ Ըստ մի զեկույցի՝ նա հոգեկան խանգարում է ունեցել, բուժվել է հոգեբուժարանում և մահացել մեքսիկական հոգեբուժարաններից մեկում[9], մինչդեռ մեկ այլ վարկածով՝ նա մահացել է Հավանայի Սանտովենիա ծերանոցում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rappaport, Helen (2001). Encyclopedia of Women Social Reformers. ABC-CLIO. էջեր 588. ISBN 978-1-57607-101-4.
  2. Bejel, Emilio (2001 թ․ սեպտեմբերի 1). Gay Cuban Nation. University of Chicago Press. էջ 3. ISBN 978-0-226-04174-2.
  3. de Jongh, Elena M. (1995). «Feminismo y periodismo en la Cuba republicana: Ofelia Rodríguez Acosta y la campana feminista de Bohemia (1930–1932)». Confluencia (Spanish). 11 (1): 3–12.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Sloan, Kathryn A. (2011 թ․ օգոստոսի 31). Women's Roles in Latin America and the Caribbean. ABC-CLIO. էջ 151. ISBN 978-0-313-38108-9.
  5. Davies, Catherine (1997). A Place in the Sun?: Women Writers in Twentieth-Century Cuba. Zed Books. էջ 41. ISBN 978-1-85649-542-4.
  6. Stoner, Kathryn Lynn (1991 թ․ մայիսի 9). From the House to the Streets: The Cuban Woman's Movement for Legal Reform, 1898–1940. Duke University Press. էջեր 97, 98. ISBN 0-8223-8168-0.
  7. Unruh, Vicky (2009 թ․ հունիսի 3). Performing Women and Modern Literary Culture in Latin America: Intervening Acts. University of Texas Press. էջ 219. ISBN 978-0-292-77374-5.
  8. 8,0 8,1 Capote, Zaida (2012 թ․ մարտի 10). «Cubanas en España: Ofelia Rodríguez Acosta y Dulce María Loynaz». La Jiribilla (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Balderston, Daniel; Guy, Donna J. (1997 թ․ հունվարի 1). Sex and Sexuality in Latin America. NYU Press. էջ 190. ISBN 978-0-8147-1290-0.

Արտաքին հղումներ խմբագրել