Օփիոիդային գերդոզավորում

Օփիոիդային գերդոզավորում, թունավորում ափիոնանման նյութերի (օփիոիդներ) հավելյալ քանակներով[1][2]։ Ափիոնանման նյութերից են մորֆինը, հերոինը, ֆենտանիլը, տրամադոլը և մեթադոնը[3][4]։ Թունավորման ախտանիշներից են շնչառության ընկճումը, փոքր բբերը և անգիտակից վիճակը[3]։ Ախտանիշների առաջացման սկիզբը կախված է օփիոիդների ընդունման ուղուց[5]։ Մահ չառաջանալու դեպքում հնարավոր դիտվող բարդություններից են ռաբդոմիոլիզը, թոքերի այտուցը, կոմպարտմենտ համախտանիշը և գլխուղեղի մնայուն վնասումը[2][6]։

Օփիոիդային գերդոզավորում
Տեսակմահվան պատճառ
Հիվանդության ախտանշաններշնչառության ընկճում, փոքր բբեր, գիտակցության կորուստ
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն և կախվածությունների բժշկություն
ՀՄԴ-10T40.0, T40.1 և T40.2
Ռիսկի գործոններօփիոիդային կախվածություն, օփիոիդների ներարկման ձևով օգտագործում, բարձր դոզաներով օգտագործում, հոգեկան խանգարման առկայություն, զուգահեռ օգտագործումը ալկոհոլի, բենզոդիազեպինների կամ կոկոաինի հետ միասին
Ախտորոշումհիմնվում է ախտանիշների վրա
Բարդություններռաբդոմիոլիզ, թոքերի այտուց, կոմպարտմենտ համախտանիշ և գլխուղեղի մնայուն վնասում

Ափիոնանման նյութերով Գերդոզավորման առաջացման ռիսկի գործոններից են օփիոիդային կախվածությունը, օփիոիդների ներարկման ձևով օգտագործումը, բարձր դոզաներով օգտագործումը, հոգեկան խանգարման առկայությունը, զուգահեռ օգտագործումը ալկոհոլի, բենզոդիազեպինների կամ կոկոաինի հետ միասին[3][7][8]։ Օփիոիդները օգտագործվում են քրոնիկ, սաստիկ ցավը բուժելու համար՝ դեղատոմսի պարտադիր առկայությամբ[3]։ Գերդոզավորման ախտորոշումը գլխավորապես հիմնվում է ախտանիշների վրա[2]։

Առաջնայնորեն կարևոր է շնչառության և թթվածնամատակարարման ապահովումը[9]։ Այնուհետև տրվում է նալոքսոն՝ օփիոիդային ազդեցությունը վերացնելու համար[2][9]։ Նալոքսոնի օգտագործման թե՛ ներքթային, թե՛ միջմկանային ուղիները հավասար չափով արդյունավետ են[10]։ Բացասական ելքի ռիսկը ցածր է կարճ ժամանակամիջոցի համար, սակայն հիվանդանոց դիմել հրաժարվողների շրջանում դիտվում է հակարակ պատկեր[10]։ Գերդոզավորումից առաջացող մահվան կանխարգելմանն ուղղված միջոցներ են նալոքսոնի հասանելիության բարձրացումը և օփիոիդային կախվածության բուժումը[3]։

Օփիոիդների օգտագործումով պայմանավորված խանգարումները հանգեցրել են 122,000 մահվան 2015 թ․-ին ողջ աշխարհում, մինչդեռ 1999թ․-ի տվյալներով գրանցվել է 18,000 մահ[11]։ ԱՄՆ-ում ավելի քան 49,000 մահվան դեպք կապված է եղել օպիոիդների օգտագործման հետ՝ 2017թ․-ի տվյալներով[8]։ Որոնցից 20,000-ը պայմանավորված են եղել դեղատոմսով նշանակված օփիոիդներով գերդոզավորմամբ, իսկ 16,000 դեպքերում առկա է եղել հերոինի օգտագործում[8]։ 2017թ․-ի տվյալներով ԱՄՆ-ում օփիոիդային գերդոզավորումից առաջացած մահվան դեպքերը կազմել են մնացած բոլոր դեղամիջոցներով գերդոզավորումից մահվան դեպքերի 65%-ը[8]։ 1990-ականներին օփիոիդային համաճարակը մասամբ պայմանավորված էր դեղագործական ըներությունների այն հավաստիացմամբ, որ օփիոիդների դեղատոմսով կիրառումը անվտանգ է[4]։

Ախտանշաններ

խմբագրել

Օփիոիդներով գերդոզավորմումը հանգեցնում է շնչառության կանգի (շնչառության ճնշում)՝ օպիոիդների՝ գլխուղողում շնչառությունը կարգավորող հատվածների վրա ճնշող ազդեցություն թողնելու շնորհիվ[3]։ Օփիոիդային գերդոզավորման ախտանշանները կարող են ներկայացվել, որպես «օփիոիդային գերդոզավորման եռյակ»՝ գիտակցության նվազած մակարդակ, թիրախաձև բբեր և շնչառության ընկճում։ Այլ նշաններից են ցնցումները և մկանային սպազմը։ Երբեմն օպիոիդային գերդոզավորմամբ մարդիկ գտնվում են գիտակցության այնպիսի նվազման պայմաններում, որ չեն արթնանում իրենց անունը բղավելիս կամ թափահարելու դեպքում։

Շնչառական կենտրոնի ճնշման հետևանքով առաջացած երկարատև հիպօքսիան կարող է վնասել գլխուղեղն ու ողնուղեղը, ինչը կարող է հանգեցնել քայլելու ունականության կամ այլ գործառույթների սահմանափակման, թեկուզ անգամ նալոքսոնի օգտագործման դեպքում։ Ալկոհոլը նույնպես ընկճում է շնչառությունը և օփիոիդների հետ միասին օգտագործումը բարձրացնում է շնչառական կենտրոնի ճնշման և մահվան ռիսկը[3]։

Մանկահասակ երեխաների մոտ գերդոզավորումը կարող է անմիջապես չդրսևորվել։ Դա ներծծման, տարաբաշխման և նյութափոխանակության յուրահատկությունների հետևանք է[2]։

Պատճառ

խմբագրել

Ափիոնանման նյութերով գերդոզավորման ռիսկի գործոններից են օփիոիդային կախվածությունը, օփիոիդների ներարկման ձևով օգտագործումը, բարձր դոզաներով օգտագործումը, հոգեկան խանգարման առկայությունը, զուգահեռ օգտագործումը ալկոհոլի, բենզոդիազեպինների կամ կոկոաինի հետ միասին[3][8]։ Օփիոիդները դեղատոմսով օգտագործվում են քրոնիկ ցավը բուժելու համար[3]։ Մանկահասակ երեխաների շրջանում գերդոզավորում դիտվում է, երբ պատահաբար բերանն են տանում ընտանիքի այլ անդամների կողմից օգտագործվող օփիոիդները[12]։ Կոդեին օգտագործող կերակրող մայրերի երեխաների մոտ առաջանում է գերդոզավորում՝ կաթով դրա անցման հետևանքով[13]։ Հետևաբար խորհուրդ չի տրվում կոդեինի օգտագործում կրծքով կերակրման ընթացքում[13]։

 
Պացիենտին ուղված ինֆորմացիա դեղատոմսով նշանակված ցավազրկողներով գերդոզավորման վերաբերյալ, CDC 2012
 
Ֆենտանիլ։ 2մգ։ Մահացու դեղաչափ մարդկանց մեծամասնության համար[14]։

Համակցված օգտագործում

խմբագրել

Օփիոիդային գերդոզավորումը հաճախ ասոցացվում է բենզոդիազեպինների կամ ալկոհոլի օգտագործման հետ[15]։ Այլ ԿՆՀ ճնշող դեղամիջոցները, միոռելաքսանտները, ցավազրկողները, հակացնցումայինները, տագնապամարիչները, հոգեհակ և հակաէպիլեպտիկ դեղամիջոցները և բոլոր այն միջոցները, որոնք կենտրոնական նյարդային համակարգի վրա թողնում են հանգստացնող, թմրեցնող ազդեցություն (բարբիտուրատներ և այլն) կարող են գումարային կերպով վատթարացնել վիճակը, փոքրացնել վերականգնման հավանականությունը։ Դա վերաբերում է նաև այնպիսի դեղամիջոցների, ինչպիսիք են ԳԱԿԹ-էրգիկները, օրինակ՝ գամմա-հիդրոքսիբութիրաթթուն կամ գլուտամատային անտագոնիստները, օրինակ՝ ֆենցիկլիդինը կամ կետամինը։

Ռիսկի գործոններ

խմբագրել

Օփիոիդները մետաբոլիզի են ենթարկվում լյարդում, այնուհետև արտազատվում մեզով և յուրաքանչյուր օփիոիդ հնարավոր է մետաբոլիզվում է տարբեր P450 ֆերմենտների միջոցով[2]։ Պայմանավորված CYP գեների սուպերընտանիքի տարբեր անհատների մոտ դիտվող պոլիմորֆիզմով՝ դեղորայքի նկատմամաբ թերապևտիկ արձագանքը կարող է տարբեր լինել[16]։ Օփիոիդները լյարդում ընթացող բիոտրանսֆորմացիայի միջոցով կարող են ենթարկվել կամ ապաակտիվացման կամ ակտիվացման[17]։ Օրինակ, մեթադոնը առաջնային փոխանակման է ենթարկվում լյարդային CYP3A4 ֆերմենտով, որը հանգեցնում է ապաակտիվ մետաբոլիտի առաջացմանը[17]։ Մինչդեռ, կոդեինը ի սկզբանե հանդիսանալով ապաակտիվ նախադեղ՝ փոխանակման ենթարկվելով CYP2D6 ֆերմենտով վեր է ածվում ակտիվ մետաբոլիտ մորֆինի, որն արդեն ընդունակ է թողնելու ցավազրկող ազդեցություն[18]։ Այն անհատների մոտ, ովքեր ունեն CYP2D6 ֆերմենտի թույլ մետաբոլիզող ֆենոտիպ, կոդեինի անզգայացնող ազդեցությունը կարող է թույլ դրսևորվել, իսկ գերարագ մետաբոլիզող ֆենոտիպի առկայության դեպքում, կարող են զարգանալ գերդոզավորման կողմնակի ազդեցություններ[18]։

Մեխանիզմ

խմբագրել

Գլխուղեղի մնայուն վնասումը գլխուղեղային հիպօքսիայի կամ օփիոիդ-խթանված նյարդատոքսիկության հնարավոր հետևանք է[6][19]։ Օփիոիդները մյու և դելտա ընկալիչների միջոցով ընկճում են ուղեղաբնի քեմոընկալիչները[20]։ Օփիոիդները կապվում են օփիատային ընկալիչներին, որոնք թե՛ էնդոգեն օփիատային համակարգի և թե՛ կենտրոնական նյարդային համակարգի այլ նեյրոտրանսմիտերային համակարգերի մաս են հանդիսանում, փոփոխում ինչպես դրդող ազդեցությամբ, օրինակ՝ դոպամին, գլուտամատ, այնպես էլ ընկճող ազդեցությամբ, օրինակ՝ ԳԱԿԹ, նեյրոտրանսմիտերների արտազատումը։ Շնչառության կարգավորման հարցում գլխավոր դրդող ազդեցությամբ նեյրոմեդիատոր է գլուտամատը, իսկ գլխավոր ճնշող նեյրոմեդիատոր՝ ԳԱԿԹ-ը[21]։ Օփիոիդներով ինդուկցված շնչառության ընկճումը՝ իր մահացու հետևանքներով պայմանավորված, դրանց՝ որպես ցավազրկող կիրառման հիմնական սահմանափակող գործոններից մեկն է[22]։ Տարբեր անհատների շրջանում օփիոիդները տարբերվում են իրենց մետաբոլիզմի արագությամբ։ Մետաբոլիզմի արագության տարբեր լինելը կարող է պայմանավորված լինել գենետիկական գործոններով, իսկ օփիատների նկատմամաբ տոլեռանտությունը կարող է որոշել գերդոզավորման ռիսկը[23]։

Կանխարգելում

խմբագրել

Օփիոիդներով գերդոզավորումը հաճախ հնարավոր է կանխարգելել[24][25]։ Հստակ ուղեցույցերի առկայությունը անհետաձգելի բժշկության աշխատակիցների համար կարող է կրճատել օփիոիդների նշանակումը այն անհատներին, ովքեր դրսևորում են թմրադեղերից կախվածություն ունենալու վարք կամ նախկինում օգտագործել են թմրադեղեր[26]։ Թմրադեղերից կախվածություն ունենալու վարքագիծը ներառում է կպչյունություն կամ անհամբերություն դրսևորելը, երբ հերթը հասնում է դեղորայք ստանալուն, բազմաթիվ ցավազրկողներ պահանջելը, անհամապատասխան ֆիզիոլոգիական դրսևորումներ ունենալը և այլն[27]։ Կան սահմանափակ քանակությամբ ապացուցողական հիմքեր, այն մասին, որ բուժումը երկարաձգված արտազատմամբ կամ երկարատև ազդեցությամբ միջոցներով կարող է մեծացնել անկանխատեսելի գերդոզավորման առաջացման ռիսկը, ի համեմատ կարճատև ազդեցությամբ միջոցների[28]։ Ցանկալի է ռուտին կերպով սկրինինգային թեստերի անցկացումը, ինչպիսիք են, օրինակ՝ CAGE-AID և Drug Abuse Screening Test (DAST-10)՝ մեծահասակների, և CRAFFT՝ 14-18 տարեկանների համար նախատեսված[24]։

Օփիատային կախվածությամբ անհատների համար՝ ովքեր ունեն գերդոզավորման զարգացման ավելի բարձր ռիսկ, կան հնարավոր մի քանի դեղորայքային-օժանդակող բուժման եղանակներ[29][30]։ Բուժման ընտրությունը կախված է մի քանի գործոններից, ինչպիսիք են անհատի նախընտրությունը, եղանակի հասանելիությունը և բուժման պատմությունը[30]։ Դեղորայքային-օժանդակող բուժման բաղադրիչ կարող են լինել օրինակ՝ բուպրենորֆինը(նալոքսոնով կամ առանց), նալտրեքսոնը և մեթադոնը[31][32]։ Առկա են նաև որոշ ապացույցներ հասարակական-կրթական և նալոքսոնի հասանելիության ապահովման ծրագրերի իրականացման արդյունավետության վերաբերյալ[33]։ Դեղորայքային և վարքագծային թերապիայի համակցումը բարձրացնում է դրական արդյունքի հավանականությունը և նվազեցնում գերդոզավորման առաջացման ռիսկը։

Անհատները, ում մոտ ախտորոշվել է օպիատային կախվածություն, ցանկալի է, որ ստանան նալոքսոնի դեղատոմս և ուղորդվեն կախվածության բուժման հասանելի կենտրոններից մեկը[24][25]։ Նալոքսոնի նշանակումը ցուցված է նաև այն դեպքերում, երբ առկա են գերդոզավորման առաջացման ռիսկի գործոններ, օրինակ՝ նախկինում ունեցած գերդոզավորում, դրանց օգտագործմամբ պայմանավորված խանգարումներ կամ օփիոիդների ավելի բարձր դեղաչափերի օգտագործում։ Կարող են լայնորեն իրականացվել մոտիվացնող հարցազրույցներ, որոնք կարող են բարձրացնել մարդկանց մոտիվացիան վարքը փոխելու հարցում[24][34]։ Չնայած այս գործողություններին, կանխարգելիչ միջոցառումների տարածումը ԱՄՆ-ում դժվարացած է, պայմանավորված համագործակցվածության պակասով և ֆեդերալ իշխանությունների ոչ եռանդուն արձագանքով[25]։

Բուժում

խմբագրել

Օփիոիդներով գերդոզավորման պարագայում ցուցված է հնարավորինս շուտ կենսական կարևոր ֆունկցիաների ապահովում և նալոքսոնի օգտագործում։ Օփիոիդներով գերդոզավորման ժամանակ նալոքսոնը էֆեկտիվ է ոչ միայն ախտանշանների վերացման համար, այլև պատճառական գործոնի վրա ազդեցությամբ[35]։ Ի համեմատ մեծահասակների, երեխաներին, հաճախ, նալոքսոնի ավելի մեծ դոզա է անհրաժեշտ լինում՝ յուրաքանչյուր կգ քաշի համար նախատեսված[2]։

Նմանատիպ դեղորայք օգտագործողներին և նրանց խնամակալներին նալոքսոնով ապահովելու ծրագրերը խրախուսելի են[36]։ ԱՄՆ-ում 2014 թվականի տվյալներով, 25,000 և ավելի գերդոզավորման ընթացք է հնարավոր եղել բեկել[37][38]։ Խոստումնալից է նաև ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցների շրջանում օփիոիդներով գերդոզավորման ժամանակ նալոքսոնի օգտագործման վերաբերյալ վերապատրաստման ծրագրերի իրականացումը[39]։

Էմիդեմիոլոգիա

խմբագրել

Կաղապար:Globalize

ԱՄՆ-ում 2017 թվականին դիտված գերդոզավորմամբ պայմանավորված ավելի քան 70,200 մահվան դեպքերից ավելի քան 47,600-ի պարագայում առկա է եղել օփիոիդների ներգրավվածություն[8]։ Այն գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը, երբ դիտվել է 64,000 գերդոզավորմամբ պայմանավորված մահվան դեպք, որից, 42,000-ը եղել են օփիոիդների ներգրավվածությամբ[40]։ 2016թ․-ին հինգ ամենաբարձր գերդոզավորմամաբ պայմանավորված մահացության ցուցանիշով նահանգներն են եղել Վեսթ Վիրջինիան(52.0։100,000), Օհայոն(39.1։100,000), Նյու Համփշիրը(39.0։100,000), Փենսիլվանիան(37.9։100,000) և քենթաքին(33.5։100,000)[40][41]։

 
ԱՄՆ-ում 2016թ․-ին թմրադեղերով գերդոզավորմամբ պայմանավորված մահերի քանակը ըստ նահանգների՝ յուրաքանչյուր 100,000 մարդու հաշվարկով[41]։
     6.9–11     11.1–13.5     13.6–16.0      16.1–18.5     18.6–21.0     21.1–52.0
 
2019
 
ԱՄՆ-ում գերդոզավորմամբ պայմանավորված տարեկան մահերի քանակը, պայմանավորող թմրանյութերը։ 2017թ-ի ավելի քան 70,200 մահվան դեպքերում ամենակտրուկ աճը կապված է եղել Ֆենտանիլի և սինթետիկ օփիոիդների օգտագործմամբ[8]։

Լուսաբանվածություն

խմբագրել

Թմրադեղերի չարաշահման և հոգեբանական առողջության ծառայությունների վարչությունը տարեկան հյուընկալում է առողջապահական միջոցառում հայտնի որպես ազգային կանխարգելման շաբաթ։ Յուրաքանչյուր մայիս ամսվա երրորդ շաբաթը, նրանք քաջալերում են հանրությանը ողջ երկրով մեկ միավորվել, դրական հոգեբանական ու վարքային առողջության և կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարևորության վերաբերյալ պատմություններով կիսվելու համար[42]։ Նրանք նաև հովանավորում են <<վերականգնման ամիս>> միջոցառումը յուրաքանչյուր սեպտեմբեր։ Այն նպատակ ունի բարձրացնելու տեղեկացվածությունը խնդրի վերաբերյալ և պատվելու նրանց ովքեր բուժվել են՝ հղելով դրական ուղերձ, որ կանխարգելումը և բուժումն արդյունավետ են[43]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Commonly Used Terms Drug Overdose». www.cdc.gov. 2017 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Boyer EW (2012 թ․ հուլիս). «Management of opioid analgesic overdose». The New England Journal of Medicine. 367 (2): 146–55. doi:10.1056/NEJMra1202561. PMC 3739053. PMID 22784117.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Information sheet on opioid overdose». WHO. 2014 թ․ նոյեմբեր.
  4. 4,0 4,1 «Opioid Overdose Crisis». National Institute on Drug Abuse. 2017 թ․ հունիսի 1. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. Malamed, Stanley F. (2007). Medical Emergencies in the Dental Office - E-Book. Elsevier Health Sciences. էջ 387. ISBN 978-0323075947.
  6. 6,0 6,1 «Heroin». National Institute on Drug Abuse. 2017 թ․ հուլիս. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. Park TW, Lin LA, Hosanagar A, Kogowski A, Paige K, Bohnert AS (2016). «Understanding Risk Factors for Opioid Overdose in Clinical Populations to Inform Treatment and Policy». Journal of Addiction Medicine. 10 (6): 369–381. doi:10.1097/ADM.0000000000000245. PMID 27525471.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 Overdose Death Rates. By National Institute on Drug Abuse (NIDA).
  9. 9,0 9,1 de Caen AR, Berg MD, Chameides L, Gooden CK, Hickey RW, Scott HF, Sutton RM, Tijssen JA, Topjian A, van der Jagt ÉW, Schexnayder SM, Samson RA (2015 թ․ նոյեմբեր). «Part 12: Pediatric Advanced Life Support: 2015 American Heart Association Guidelines Update for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care». Circulation. 132 (18 Suppl 2): S526–42. doi:10.1161/cir.0000000000000266. PMC 6191296. PMID 26473000.
  10. 10,0 10,1 Chou R, Korthuis PT, McCarty D, Coffin PO, Griffin JC, Davis-O'Reilly C, Grusing S, Daya M (2017 թ․ դեկտեմբեր). «Management of Suspected Opioid Overdose With Naloxone in Out-of-Hospital Settings: A Systematic Review». Annals of Internal Medicine. 167 (12): 867–875. doi:10.7326/M17-2224. PMID 29181532.
  11. GBD 2013 Mortality and Causes of Death Collaborators (2015 թ․ հունվար). «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 385 (9963): 117–71. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442. {{cite journal}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. Boyer EW, McCance-Katz EF, Marcus S (2010 թ․ հունվար). «Methadone and buprenorphine toxicity in children». The American Journal on Addictions. 19 (1): 89–95. doi:10.1111/j.1521-0391.2009.00002.x. PMID 20132125.
  13. 13,0 13,1 Lazaryan M, Shasha-Zigelman C, Dagan Z, Berkovitch M (2015 թ․ հունիս). «Codeine should not be prescribed for breastfeeding mothers or children under the age of 12». Acta Paediatrica. 104 (6): 550–6. doi:10.1111/apa.13012. PMID 25809057.
  14. Fentanyl. Image 4 of 17. US DEA (Drug Enforcement Administration).
  15. «BestBets: Concomitant use of benzodiazepines in opiate overdose and the association with a poorer outcome».
  16. Zhou SF, Liu JP, Chowbay B (2009). «Polymorphism of human cytochrome P450 enzymes and its clinical impact». Drug Metabolism Reviews. 41 (2): 89–295. doi:10.1080/03602530902843483. PMID 19514967.
  17. 17,0 17,1 Ferrari A, Coccia CP, Bertolini A, Sternieri E (2004 թ․ դեկտեմբեր). «Methadone--metabolism, pharmacokinetics and interactions». Pharmacological Research. 50 (6): 551–9. doi:10.1016/j.phrs.2004.05.002. PMID 15501692.
  18. 18,0 18,1 Kirchheiner J, Schmidt H, Tzvetkov M, Keulen JT, Lötsch J, Roots I, Brockmöller J (2007 թ․ օգոստոս). «Pharmacokinetics of codeine and its metabolite morphine in ultra-rapid metabolizers due to CYP2D6 duplication». The Pharmacogenomics Journal. 7 (4): 257–65. doi:10.1038/sj.tpj.6500406. PMID 16819548.
  19. Cunha-Oliveira T, Rego AC, Oliveira CR (2008 թ․ հունիս). «Cellular and molecular mechanisms involved in the neurotoxicity of opioid and psychostimulant drugs». Brain Research Reviews. 58 (1): 192–208. doi:10.1016/j.brainresrev.2008.03.002. hdl:10316/4676. PMID 18440072. «Since morphine can induce neurotoxicity (Hu et al., 2002; Mao et al., 2002; Lim et al., 2005), it may contribute to the neurotoxic effects of heroin. However, we showed that 6-MAM and morphine do not contribute to street heroin neurotoxicity in cultured cortical neurons (Cunha-Oliveira et al., 2007). In accordance, a recent study suggests that heroin has a higher neurotoxic potential in comparison with morphine (Tramullas et al., 2008).»
  20. White JM, Irvine RJ (1999 թ․ հուլիս). «Mechanisms of fatal opioid overdose». Addiction. 94 (7): 961–72. PMID 10707430.
  21. Watson SJ, Akil H, Khachaturian H, et al. Opioid systems: Anatomical, physiological and clinical perspectives. In: Opioids Past, Present and Future, Hughes J, Collier HO, Rance MJ, Tyers MB (Eds), Taylor & Francis, London 1984. p.145.
  22. Pattinson, K.T.S. (2008 թ․ մայիսի 1). «Opioids and the Control of Respiration». British Journal of Anaesthesia. 100: 747–758.
  23. Smith HS (2009 թ․ հուլիս). «Opioid metabolism». Mayo Clinic Proceedings. 84 (7): 613–24. doi:10.4065/84.7.613. PMC 2704133. PMID 19567715.
  24. 24,0 24,1 24,2 24,3 Bowman S, Eiserman J, Beletsky L, Stancliff S, Bruce RD (2013 թ․ հուլիս). «Reducing the health consequences of opioid addiction in primary care». The American Journal of Medicine. 126 (7): 565–71. doi:10.1016/j.amjmed.2012.11.031. PMID 23664112.In press
  25. 25,0 25,1 25,2 Beletsky L, Rich JD, Walley AY (2012 թ․ նոյեմբեր). «Prevention of fatal opioid overdose». JAMA. 308 (18): 1863–4. doi:10.1001/jama.2012.14205. PMC 3551246. PMID 23150005.
  26. «Emergency Department and Urgent Care Clinicians Use Protocol To Reduce Opioid Prescriptions for Patients Suspected of Abusing Controlled Substances». Agency for Healthcare Research and Quality. 2014 թ․ մարտի 12. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  27. Pretorius RW, Zurick GM (2008 թ․ ապրիլ). «A systematic approach to identifying drug-seeking patients». Family Practice Management. 15 (4): A3–5. PMID 18444310.
  28. Miller M, Barber CW, Leatherman S, Fonda J, Hermos JA, Cho K, Gagnon DR (2015 թ․ ապրիլ). «Prescription opioid duration of action and the risk of unintentional overdose among patients receiving opioid therapy». JAMA Internal Medicine. 175 (4): 608–15. doi:10.1001/jamainternmed.2014.8071. PMID 25686208.
  29. «Information sheet on opioid overdose». World Health Organization. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  30. 30,0 30,1 «ASAM National Practice Guideline for the Use of Medications in the Treatment of Addiction Involving Opioid Use» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 7-ին.
  31. «Current and Emerging Options to Combat the Opioid Epidemic». AJMC. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  32. Mattick RP, Breen C, Kimber J, Davoli M (2014 թ․ փետրվար). «Buprenorphine maintenance versus placebo or methadone maintenance for opioid dependence» (PDF). The Cochrane Database of Systematic Reviews (2): CD002207. doi:10.1002/14651858.CD002207.pub4. PMID 24500948.
  33. Mueller SR, Walley AY, Calcaterra SL, Glanz JM, Binswanger IA (2015 թ․ մարտի 16). «A Review of Opioid Overdose Prevention and Naloxone Prescribing: Implications for Translating Community Programming Into Clinical Practice». Substance Abuse. 36 (2): 240–53. doi:10.1080/08897077.2015.1010032. PMC 4470731. PMID 25774771.
  34. Zahradnik A, Otto C, Crackau B, Löhrmann I, Bischof G, John U, Rumpf HJ (2009 թ․ հունվար). «Randomized controlled trial of a brief intervention for problematic prescription drug use in non-treatment-seeking patients». Addiction. 104 (1): 109–17. doi:10.1111/j.1360-0443.2008.02421.x. PMID 19133895.
  35. Etherington J, Christenson J, Innes G, Grafstein E, Pennington S, Spinelli JJ, Gao M, Lahiffe B, Wanger K, Fernandes C (2000 թ․ հուլիս). «Is early discharge safe after naloxone reversal of presumed opioid overdose?». Canadian Journal of Emergency Medicine. 2 (3): 156–62. PMID 17621393. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  36. Community management of opioid overdose (PDF). World Health Organization. 2014. ISBN 9789241548816.
  37. Wheeler E, Jones TS, Gilbert MK, Davidson PJ (2015 թ․ հունիս). «Opioid Overdose Prevention Programs Providing Naloxone to Laypersons - United States, 2014». MMWR. Morbidity and Mortality Weekly Report. 64 (23): 631–5. PMC 4584734. PMID 26086633.
  38. Beletsky L, Burris S, Kral AH (2009 թ․ հուլիսի 21). «Closing Death's Door: Action Steps to Facilitate Emergency Opioid Drug Overdose Reversal in the United States». doi:10.2139/ssrn.1437163. SSRN 1437163. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  39. Lavoie D (2012 թ․ ապրիլ). «Naloxone: Drug-Overdose Antidote Is Put In Addicts' Hands». Huffington Post.
  40. 40,0 40,1 National Center for Health Statistics. «Provisional Counts of Drug Overdose Deaths, as of 8/6/2017» (PDF). United States: Centers for Disease Control and Prevention. Source lists US totals for 2015 and 2016 and statistics by state.
  41. 41,0 41,1 Drug Overdose Death Data. CDC Injury Center. Centers for Disease Control and Prevention. The numbers for each state are in the data table below the map.
  42. carley.heslin (2013 թ․ նոյեմբերի 8). «About National Prevention Week». www.samhsa.gov. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  43. «Home | RecoveryMonth.gov». www.recoverymonth.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ