Օրոգրաֆիա

լեռների տեղագրական ռելիեֆի ուսումնասիրություն

Լեռնագրություն կամ օրոգրաֆիա (հուն․՝ óros - լեռ, grapho — գրել, նկարագրել), լեռների տեղագրական ռելիեֆի ուսումնասիրություն, մորֆոմետրիա[1], գեոմորֆոլոգիայի բաժին և ըստ արտաքին հատկանիշների և հարաբերական դիրքի՝ անկախ ծագումից հողային ձևերի նկարագրությամբ և դասակարգմամբ զբաղվող ֆիզիկական աշխարհագրության մաս[2][3]։

Օրոգրաֆիա
Արևելյան Սիբիրի օրոգրաֆիկ քարտեզ, հեղինակ՝ Պյոտր Կրոպոտկին
Տեսակգիտական բնագավառ և ցամաքի մորֆոլոգիա
Մասն էԵրկրագիտություն, ֆիզիկական աշխարհագրություն և մորֆոմետրիա

Երկրաբուսաբանության և կենսաաշխարհագրության մեջ, ինչպես նաև ջրաբանությունում օրոգրաֆիկ սահմանումներն օգտագործվում են բազմաթիվ լեռնաշղթաների (հարթավայրային, նախալեռնային, լեռնային, ալպյան և նարձր լեռնային) բարձրությունները նշելու համար։

Կիրառական նշանակություն խմբագրել

 
Ամստերդամ կղզու քամիներից ձևավորված ամպի գրավիտացիոն ալիքի օրինակ. կղզու վրայով անցնող քամին առաջացրել է կանոնավոր տարածված օրոգրաֆիկ ամպեր։ Ալիքները բարձրանում և սառչում են և գագաթին հաճախ մեկ ամպ է գոյանում

Ռելիեֆի տարբեր ձևերը (լեռնաշղթաներ, սարավանդեր, հարթավայրեր, հովիտներ, գոգավորություններ, ավազաններ և այլն) նկարագրելիս նշվում է հորիզոնի կողմերի երկայնքով գտնվելու վայրը, կողմնորոշումը, տրվում են մետրիկ բնութագրերը՝ երկարություն, մակերես, բարձրություն, խորություն, գետային ցանցի խտությունը և այլք, մակերեսների և լանջերի զառիթափությունը։ Օրոգրաֆիկ նկարագրությունը կարևոր է տարածքի օգտագործման պլանավորման համար[4]։

Զբոսաշրջության մեջ երթուղիները նկարագրելիս հաճախ հանդիպում է «օրոգրաֆիկորեն» տերմինը, ինչը նշանակում է, որ ինչ-որ բան կապված է լեռան, բլրի հետ։ Օրինակ՝ «օրոգրաֆիկորեն ձախ կամ օրոգրաֆիկորեն աջ ափ» (օրինակ՝ գետեր, հովիտներ, մորեններ, լեռնաշղթաներ և բարձրությունների տարատեսակ փոփոխությունների հետ կապված ռելիեֆի ձևեր) նշանակում է, որ բարձրությունների անկումների հետ կապված տեղանքը, համապատասխանաբար, գտնվում է լեռան ձախ կամ աջ կողմում, որտեղից նրանք սկիզբ են առնում[5]։

Լեռնաշղթաները և բարձր ցամաքային զանգվածները մեծ ազդեցություն ունեն գլոբալ կլիմայի վրա: Օրինակ, Արևելյան Աֆրիկայի բարձրադիր տարածքները էապես ազդում են հնդկական մուսսոնի ուժգնության վրա[6]: Գիտական մոդելներում, ինչպիսիք են ընդհանուր շրջանառության մոդելները, օրոգրաֆիան սահմանում է մոդելի ստորին սահմանը ցամաքի վրա:

Երբ գետի վտակները կամ գետի մոտ գտնվող բնակավայրերը թվարկվում են «օրոգրաֆիկ հաջորդականությամբ», դրանք դասավորված են ամենաբարձրից (գետի ակունքին ամենամոտ) մինչև ամենացածրը կամ հիմնականը (գետաբերանին ամենամոտ): Վտակների գրանցման այս մեթոդը նման է Ստրալլերի թվին (Strahler Stream Order), որտեղ վերգետնյա վտակները նշված են որպես 1-ին կատեգորիա[7]։

Օրոգրաֆիկ տեղումներ խմբագրել

 
Օրոգրաֆիկ տեղումներ են տեղի ունենում, երբ խոնավ օդը տեղանքով բարձրանում է դեպի վեր:

Օրոգրաֆիկ տեղումները, որոնք նաև հայտնի են որպես մթնոլորտային տեղումներ։ Այդպիսի տեղումներն առաջանում են օդի հարկադիր վեր շարժման արդյունքում՝ ֆիզիոգրաֆիկ լեռնաշխարհին հանդիպելիս (տես՝ անաբատիկ քամի): Այս բարձրացումը կարող է առաջանալ երկու մեխանիզմով.

  1. Օրոգրաֆիայի լայնածավալ հորիզոնական հոսքի դեպի վեր շեղումը:
  2. Խոնավ օդի անաբատիկ կամ վերև ուղղահայաց տարածումը օրոգրաֆիկ լանջով առաջացած լեռնային արգելապատնեշի մակերեսի ցերեկային տաքացումից:

Օդային զանգվածը բարձրանալիս ադիաբատիկորեն ընդլայնվում և սառչում է: Բարձրացող խոնավ օդի այս ադիաբատիկ սառումը կարող է իջեցնել նրա ջերմաստիճանը մինչև իր ցողի կետը, այդպիսով թույլ տալով դրա մեջ պարունակվող ջրի գոլորշիների խտացում և, հետևաբար, ամպի ձևավորում: Եթե ամպի կաթիլներում բավականաչափ ջրի գոլորշի է խտանում, ապա այդ կաթիլները կարող են այնքան մեծ դառնալ, որ գետնին ընկնեն տեղումների տեսքով:

Տեղանքի ռելիեֆից առաջացած տեղումները հիմնական գործոնն են օդերևութաբանների համար, քանի որ նրանք կանխատեսում են տեղական եղանակը: Օրոգրաֆիան կարող է մեծ դեր խաղալ տեղումների դեպքերի տեսակի, քանակի, ինտենսիվության և տևողության հարցում: Հետազոտողները պարզել են, որ արգելապատնեշների լայնությունը, լանջի կտրուկությունը և վերընթաց արագությունը հիմնական նպաստող գործոններն են օրոգրաֆիկ տեղումների օպտիմալ քանակի և ինտենսիվության համար: Այս գործոնների համակարգչային մոդելների սիմուլյացիաները ցույց են տվել, որ նեղ պատնեշները և ավելի զառիթափ լանջերն առաջացնում են վերընթաց հոսքի ավելի ուժեղ արագություն, որն իր հերթին ուժեղացնում է օրոգրաֆիկ տեղումները:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Морфометрия рельефа и геология»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-17-ին։ Վերցված է 2017-10-02 
  2. Под редакцией К. Н. Паффенгольца и др. Орография // Геологический словарь: в 2-х томах. — М.: Недра. — 1978.
  3. «Карта южной части Восточной Сибири и части территории Монголии, Маньчжурии и Сахалина: Для общей схемы орографии Восточной Сибири - Mировая цифровая библиотека»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է 2013-01-24 
  4. «Орография»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-05-ին։ Վերցված է 2014-11-05 
  5. «Что значит орографически?»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-02-ին։ Վերցված է 2014-11-05 
  6. Srinivasan, J., Nanjundiah, Ravi S. and Chakraborty, Arindam (2005) Impact of Orography on the Simulation of Monsoon Climate in a General Circulation Model Indian Institute of Science
  7. Journal of the American Water Resources Association 2004-08: Vol 40 Iss 4 (English)։ Internet Archive։ Blackwell Publishing Ltd.։ 2004-08 

Գրականություն խմբագրել

  • Словарь названий орографических объектов СССР / Сост.: К. Т. Глива, С. К. Бушмакин, Т. В. Государенко и др.; Ред.: К. Т. Глива, Г. Г. Кузьмина; Гл. упр. геодезии и картографии при Совете Министров СССР. Центр. науч.-исслед. ин-т геодезии, аэросъёмки и картографии. — М.: Недра (издательство), 1976. — 304 с.

Հղումներ խմբագրել