Մորֆոմետրիա
ռելիեֆի չափի և ձևի քանակական ուսումնասիրություն
Մորֆոմետրիա, երկրի մակերևույթի ռելիեֆի քանակական բնութագիրը։ Մորֆոմետրական հիմնական ցուցանիշներն են ռելիեֆի ձևերի թվային բնութագրերը՝ գծային, մակերեսային և ծավալային, գեոմորֆոլոգիական որոշակի շրջանների բացարձակ և հարաբերական բարձրությունները, մասնատման խորությունն ու խտությունը, ինչպես նաև այլ ցուցանիշներ (գետի ափագծի, հունի գալարումների գործակիցը և այլն)։ Մորֆոմետրական տվյալները հիմնականում ստացվում են տեղագրական քարտեզների և օդային նկարահանումների նյութերի մշակման միջոցով։ Կատարված չափումների և հաշվումների հիման վրա կազմվում են մորֆոմետրական քարտեզներ կամ քարտեզների ալբոմներ։ Մորֆոմետրական տվյալներն անհրաժեշտ են կառույցներ, ճանապարհներ նախագծելու, հողի էրոզիայի դեմ պայքարի միջոցներ մշակելու համար։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորֆոմետրիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 58)։ ![]() |