Օրիետա Բերտի (իտալ.՝ Orietta Berti, ծնյալ Օրիետա Գալիմբերտի/Orietta Galimberti, հունիսի 1, 1943(1943-06-01)[2][3], Կավրիագո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[3]), իտալացի երգչուհի, դերասանուհի և հեռուստատեսային դեմք[5]։ Երաժշտական իր կարիերայի ընթացքում վաճառել է 15 միլիոնից ավելի ձայնասկավառակ, ընդ որում՝ ստացել է մեկ պլատինե, չորս ոսկե և երկու արծաթե ձայնասկավառակի հավաստագիր։ Պարգևատրվել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով[6]։

Օրիետա Բերտի
Ի ծնե անունիտալ.՝ Orietta Galimberti Vitali[1]
Նաև հայտնի է որպեսOrietta Berti
Ծնվել էհունիսի 1, 1943(1943-06-01)[2][3] (80 տարեկան)
Կավրիագո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[3]
Երկիր Իտալիա
Ժանրերռոմանտիզմ
Մասնագիտություներգչուհի, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, ստուդիական երաժիշտ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլPolydor Records
Ամուսինանհայտ[4][3]
Կայքoriettaberti.it
 Orietta Berti Վիքիպահեստում

Համառոտ տեղեկատվություն խմբագրել

Բերտին երաժշտական կարիերան սկսել է 1962 թվականին, այդ բնագավառում առաջին հաջողությանը հասել երեք տարի անց՝ "Tu sei quello" («Դու ես միակը») երգի կատարումով, որը նրան հաղթանակ է բերել Un disco per l'estate երաժշտական մրցույթում[7], միաժամանակ երկրորդ տեղն ապահովել իտալական հիթ-շքերթում[8]։ Բերտիի մի շարք երգեր, ինչպես, օրինակ, "Fin che la barca va" վերնագիրը կրող երգը, ոչ միայն ֆինանսական հաջողություն են ունեցել, այլև դասվել են դասական ստեղծագործության նմուշների շարքին[7]։ Օրիետան 1966-1992 թվականների միջակայքում 11 անգամ մասնակցել է Սան Ռեմոյի՝ իտալական երգի փառատոնին[7], 29 տարվա ընդմիջումից հետո այնտեղ հանդես է եկել 12-րդ անգամ՝ սահմանելով յուրատեսակ ռեկորդ երաժշտական այդ մրցույթի պատմության մեջ։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Orietta Berti canta suor Sorriso (1965)
  • Quando la prima stella (1966)
  • Orietta Berti (1967)
  • Dolcemente (1968)
  • Tipitipitì (1970)
  • Orietta (1971)
  • Più italiane di me (1972)
  • Cantatele con me (1973)
  • Così come le canto (1974)
  • Eppure... ti Amo (1975)
  • Zingari... (1976)
  • Barbapapà (1979)
  • Pastelli (1979)
  • Le mie nuove canzoni (1984)
  • Futuro (1986)
  • Io come donna (1989)
  • Da un'eternità (1992)
  • Per questo grande ed infinito amore (1996)
  • Incompatibili ma divisibili (1999)
  • Il meglio di Orietta vol. 1 (2000)
  • Il meglio di Orietta vol. 2 (2000)
  • Dominique (2002)
  • Emozione d'autore (2003)
  • Exitos latinos (2006)
  • Swing – Un omaggio alla mia maniera (2008)
  • Nonostante tutto... 45 anni di musica (2010)
  • Dietro un grande amore (2015)
  • La mia vita è un film (2021)

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1966 Երգող դայակը Քույր Օրիետա
1968 Zum Zum Zum – La canzone che mi passa per la testa Տերեզա
1969 Zum Zum Zum n°2 Տերեզա
1977 I nuovi mostri Երգչուհի "L'uccellino della val Padana" դրվագում
1978 Quando c'era lui... caro lei! Ռաքել
1991 L'Odissea Արետե
2021 Luca Կոնչետա Արագոստա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  2. 2,0 2,1 https://www.musik-sammler.de/artist/orietta-berti
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Novella 2000 (իտալ.) — 1919. — ISSN 1120-4443
  4. Orietta Berti nonna per la seconda volta. Anche la nipotina ha un nome che inizia con la O (իտալ.) — 2022.
  5. citar web|url=http://www.archivio.raiuno.rai.it/schede/9007/900711.htm%7Ctitulo=Orietta(չաշխատող հղում) Berti - Biografia Rai|autor=Rai Uno|data=|publicado=|acessodata=6 de maio de 2012|lingua=italiano
  6. «Galimberti Sig.ra Orietta in arte Orietta Berti» (իտալերեն). Presidency of the Italian Republic. Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
  7. 7,0 7,1 7,2 Eddy Anselmi. Festival di Sanremo: almanacco illustrato della canzone italiana. Panini Comics, 2009. ISBN 8863462291.
  8. Dario Salvatori. Storia dell'Hit Parade. Gramese, 1989. ISBN 8876054391.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրիետա Բերտի» հոդվածին։