«Օրերի փրփուրը» (ֆր.՝ L'écume des jours), ֆրանս-բելիական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Միշել Գոնդրին Բորիս Վիանի համանուն վեպի հիման վրա[1] (1968 թվականի վեպն էկրանավորվել էր «Spray of the Days» վերնագրով, իսկ 2001 թվականի՝ «Քլոե» վերնագրով)[2][3]։

Օրերի փրփուրը
ֆր.՝ L'Écume des jours
Երկիր Ֆրանսիա
 Բելգիա
Ժանրդրամա, ռոմանտիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՕրերի փրփուրը
Թվականապրիլի 24, 2013
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՄիշել Գոնդրի
ՊրոդյուսերLuc Bossi?, Geneviève Lemal? և Arlette Zylberberg?
Սցենարի հեղինակՄիշել Գոնդրի, Luc Bossi? և Բորիս Վիան
ԴերակատարներՕդրի Տոտու, Ռոմեն Դյուրիս, Օմար Սի, Գադ Էլմալեհ, Ալեն Շաբա, Աիսսա Մայգա, Շարլոտ լը Բոն, Sacha Bourdo?, Ֆիլիպ Տորետոն, Վենսան Ռոտիե, Լորան Լաֆիտ, Նատաշա Ռենիե, Միշել Գոնդրի, Զինեդին Սուալեմ, Francis Van Litsenborgh?, Frédéric Etherlinck?, Frédéric Saurel?, Jennifer Kerner?, Վիլֆրեդ Բենաիշ, Յան Բրիան, Adeline Moreau? և Pablo Nicomedes?
ՕպերատորՔրիստոֆ Բյուկարն
ԵրաժշտությունÉtienne Charry?
ՄոնտաժMarie-Charlotte Moreau?
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ, rue Émile-Desvaux? և Q60221382?
ԿինոընկերությունStudioCanal, Scope Pictures?, France 2, RTBF և Proximus Group?
Տևողություն98 րոպե
Բյուջե19 000 000 €
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի ապրիլի 24-ին։ Ֆիլմը ներկայացվել է Մագրիտի 4-րդ մրցանակի երկու անվանակարգում[4]։ Այն նաև ներկայացվել է երեք անվանակարգում «Սեզար» 39-րդ մրցանակաբաշխության ժամանակ[5]՝ հաղթելով մեկ անվանակարգում[6]։

Սյուժե

խմբագրել

Կոլենը շատ բարեկեցիկ և անհոգ կյանք է վարում։ Նա հարուստ է, ունի իր սեփական խոհարարը՝ Նիկոլան, որը ֆանտաստիկ կերակուր է պատրաստում նույնպիսի ֆանտաստիկ օգնականների հետ։ Նա ունի իր հորինած պիանոկտեյլը (դաշնամուր+կոկտեյլ՝ Վիանի հորինած բառը)։

Մի անգամ իր ընկերոջ՝ Շիկի հետ ճաշի ժամանակ, Կոլենը նրանից իմանում է, որ նա հանդիպել է Ալիզ անունով մի աղջկա, որը նույնպես հետաքրքված էր Ժան-Սոլ Պարտրով (փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրի անվան անագրամ), ինչպես ինքն է։ Կոլենը նույնպես ցանկանում է ընկերուհի գտնել, և Շիկը նրան հրավիրում է երեկույթի, որտեղ Կոլենը ծանոթանում է Քլոեի հետ։ Նրանք սիրահարվում և ամուսնանում են։ Բայց մեղրամսի ժամանակ Քլոեն հիվանդանում է, նրա վիճակը անընդհատ վատանում է նրա ներսում աճող ջրաշուշանի (տուբերկուլյոզ) պատճառով։ Նրա բուժումն ապահովելու համար Կոլենը ստիպված է աշխատել, քանի որ նրա ֆինանսական վիճակը վատանում է բազմաթիվ հոբբիների և հարսանիքի պատճառով։ Բացի այդ, նրա ընկեր Շիկը նրանից փող է խնդրում և ծախսում Պարտրի գրքերը ձեռք բերելու համար։ Շիկի և Ալիզի հարաբերությունները փչանում են Շիկի անխոհեմության պատճառով։ Նիկոլան Քլոեի հիվանդության պատճառով ծերանում է, ինչի պատճառով Կոլենը ստիպված է նրան վռնդել իր իսկ բարօրության համար։ Կլոեի ամբողջ տունը աստիճանաբար պատվում է սարդոստայնով և փոշով՝ փոքրանալով չափերով և կորցնելով գույները։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Ռոմեն Դյուրիս Կոլեն Կոլեն
Օդրի Տոտու Քլոե Քլոե
Գադ Էլմալեխ Շիկ Շիկ
Օմար Սի Նիկոլա Նիկոլա
Շառլոտա Լեբոն Իզիս Իզիս

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Lemercier, Fabien (2012 թ․ ապրիլի 10). «Cameras rolling on Michel Gondry's Mood Indigo». cineuropa.org. Cineuropa. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  2. Dan Pavlides. «L'Ecume Des Jours (1968)». Movies & TV Dept. The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  3. Stratton, David (2001 թ․ փետրվարի 13). «Chloe». Variety.
  4. «Magritte du cinéma 2014» (French). Académie André Delvaux. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Berenice Bejo, Lea Seydoux, Roman Polanski Among France's Cesar Awards Nominees». Hollywood Reporter. 2014 թ․ հունվարի 31. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  6. «France's Cesar Awards: 'Me, Myself and Mum' Wins Best Film». The Hollywood Reporter. 2014 թ․ փետրվարի 28. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել