Արևիկ (հրատարակչություն)

հրատարակչություն

«Արևիկ», հայկական հրատարակչություն։

Արևիկ
Տեսակհրատարակչություն
Հիմնադրված է1986
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան
ՏնօրենԴավիթ Հովհաննես
Կայքarevik.am

Պատմություն խմբագրել

Ստեղծվել է 1986 թվականին Երևանում՝ «Սովետական գրող» հրատարակչության մանկապատանեկան բաժնի հիման վրա։ Հիմնադիր-տնօրենը եղել է Վարդգես Քալանթարյանը, գլխավոր խմբագիր՝ Գևորգ Դևրիկյան, տնօրեններ՝ Դավիթ Հովհաննեսը (1991–99), Աստղիկ Ստեփանյանը (1999 թվականից)։

Հրատարակում է մանկապատանեկան գեղարվեստական, ուսումնական և ուսումնամեթոդական գրականություն, ինքնատիպ ձևավորմամբ մանկական գունազարդ գրքեր, խաղ-գրքույկներ։ 1986-1991 թվականներին հրատարակել է «Համաշխարհային գրականություն պատանիների համար» և «Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ» մատենաշարերը (50 հազար տպաքանակով)։ 1999 թվականից Հայաստանի հանրակրթական դպրոցների համար լույս է ընծայել աշխարհագրության, մաթեմատիկայի, քիմիայի, անգլերենի և այլ դասագրքեր[1], ուսուցչի մեթոդական ձեռնարկներ։

«Արևիկ»-ի հրատարակությունները Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառների «Գրքարվեստ» մրցույթում արժանացել են մրցանակների (2004, 2005, 2007)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։