Օտտո Տիտուս Բլատի (հունգ.՝ Bláthy Ottó Titusz, օգոստոսի 11, 1860(1860-08-11)[1], Տատա, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն[2] - սեպտեմբերի 26, 1939(1939-09-26)[2][1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2]), հունգարացի շախմատիստ, շախմատի խնդիրներ կազմող, բազմաքայլ խնդիրների 2 հավաքածուների հեղինակ, ինժեներ-մեխանիկ, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, Բուդապեշտի և Վիեննայի բարձրագույն տեխնիկական դպրոցների դոկտոր, ժամանակակից էլեկտրական տրանսֆորմատորի[3][4], լարման կարգավորչի[5] համահեղինակը։ 1879 թվականից սկսած հրապարակել է շախմատի ավելի քան 400 կոմպոզիցիաներ՝ լուծումների քայլերի մեծ թվով։ Հայտնի է որպես հրեշ-վարժությունների (դրանցից մեկը՝ «մատ 257 քայլով») կազմման մասնագետ. նրա կազմած բոլոր խնդիրների լուծման հիմնական տարբերակների քայլերի թիվը հասնում է 25,000-ի։

Օտտո Բլատի
հունգ.՝ Bláthy Ottó Titusz
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1860(1860-08-11)[1]
ԾննդավայրՏատա, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն[2]
Մահացել էսեպտեմբերի 26, 1939(1939-09-26)[2][1] (79 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2]
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունՎիեննայի տեխնիկական համալսարան (1882)
Մասնագիտությունճարտարագետ, գյուտարար, շախմատիստ, շախմատային տեսաբան և ինժեներ-էլեկտրիկ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Ottó Titusz Bláthy Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Օտտոն դպրոցներ է հաճախել Տատայում և Վիեննայում, որտեղ ձեռք է բերել մեխանիկայի դիպլոմ 1882 թվականին։ 1881-1883 թվականներին նա աշխատել է Հունգարիայի երկաթուղու մեխանիկական արտադրամասերում։ Կառոլ Զիպերնովսկու հաջողություններով ներշնչված՝ նա միացել է նրա թիմին 1883 թվականի հուլիսի 1-ին։ Նա ընդունել է, որ համալսարանում բացի էլեկտրոնիկայից ոչինչ չի սովորել, ուստի այդ տեսության մասին նա ինքնուրույն պետք է սովորեր։ Օգտագործելով Մաքսվելի հավասարումները՝ նա հայտնաբերել է մագնիսական ոլորանները չափելու գործնական մոտեցումը։ Կապը և Հոպկինսոնը (ում անունով կոչվել է օրենքը) իրենց հայտնաբերումները հրապարակել են ավելի ուշ՝ 1886 և 1887 թվականներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Блати Отто Титус // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Encyclopaedia Britannica
  4. Guarnieri, M. (2013). «Who Invented the Transformer?». IEEE Industrial Electronics Magazine. 7 (4): 56–59. doi:10.1109/MIE.2013.2283834.
  5. «Biography of Otto Titusz Blathy». Incredible People. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Բլատի» հոդվածին։