Օտմար Էլիգեր (անգլ.՝ Ottmar Elliger, սեպտեմբերի 8, 1633(1633-09-08)[1][2], Կոպենհագեն, Դանիա[1] - դեկտեմբեր 1679[1], Բեռլին, Բրանդենբուրգ-Պրուսիա[1]), ֆլամանդական բարոկկոյի ծաղկանկարիչ։

Օտմար Էլիգեր
Ծնվել էսեպտեմբերի 8, 1633(1633-09-08)[1][2]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[1]
Վախճանվել էդեկտեմբեր 1679[1] (46 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Բրանդենբուրգ-Պրուսիա[1]
ՔաղաքացիությունԳերմանիա[3],  Դանիա և Northern Netherlands
Մասնագիտությունծաղիկներ պատկերազարդող և նկարիչ
Ժանրծաղկային նատյուրմորտ
Ուշագրավ աշխատանքներStill life with flowers and fruit?, Diana bathing with her nymphs? և Still life with flowers?
Պաշտոնպալատական նկարիչ
ԶավակներOttmar Elliger the Younger?[1]
 Ottmar Elliger Վիքիպահեստում

Ըստ Նիդեռլանիների արվեստի պատմության ինստիտուտի տվյալների` նա ծնվել է Գյոթեբորգ քաղաքում, բայց պարապել է Անտվերպենում, Դանիել Զեգերսի հետ։ Նրա ամենավաղ աշխատանքը թվագրել է 1653 թվականին[4]։ Էլիգերը գրանցվել է Կոպենհագենում 1654 թվականին, Ամստերդամում` 1660 թվականին (որտեղ էլ նա ամուսնացել է), Դորդրեխտում` 1662 թվականին և Համբուրգում` 1665 թվականին[4]։ 1670 թվականին նա Բեռլինում դարձել է Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Բրանդենբուրգի պալատական նկարիչը, որտեղ էլ հաստատվել է[4]։ Նրա հոլանդացի աշակերտը` Հերմանուս Նոորդկերկը, սկսել է իր կարիերան դեկորատիվ նկարչությամբ Ամստերդամում, բայց հրաժարվել է նկարչությունից և գնացել Լեյդեն` իրավաբանություն սովորելու[4]։

Ըստ Հուբրակենի` նա ճանապարհորդել է Գյոթեբուրգից մինչև Անտվերպեն` միայն Դանիել Զեգերսի հետ մարզվելու համար, որն այդ շրջանում մեծ փառք էր վայելում։ Նրա հայրը ցանկանում էր, որ նա դառնա լեզուների մասնագետ, ինչը պիտի որ գոնե մասամբ հաջողված լիներ, քանի որ նա շատ է ճանապարհորդել[5]։

Նրա վաղ աշխատանքները Անտվերպենում նմանություն ունեն Յակոբ Մարրելի աշխատանքների հետ, որի հետ նամակագրության մեջ է եղել, երբ Մարրելը Ֆրանկֆուրտում էր[6]։

Նրա որդին` Օտմար Էլիգեր կրտսերը կամ Օտմար Էլիգեր II-ը (1666–1735 թվականներ), նույնպես նկարիչ էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 RKD-Nederlands Instituut voor Kunstgeschiedenis
  2. 2,0 2,1 Ottomar (I) Elliger (նիդերլ.)
  3. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Ottmar Elliger in the RKD
  5. [1] Ottomar Elger biography in De groote schouburgh der Nederlantsche konstschilders en schilderessen (1718) by Arnold Houbraken, courtesy of the Digital library for Dutch literature
  6. «The Ashmolean Museum: Home page of the Museum». ashmolean.org. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտմար Էլիգեր» հոդվածին։