«Օվերի դաշտեր» (անգլ.՝ Plain near Auvers), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1890 թվականին[2]։ Յուղաներկով կտավի[3] չափերն են 73.5 × 92.0 սմ[4]։

Օվերի դաշտեր
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1890
բարձրություն73,5 սանտիմետր[1]
լայնություն92 սանտիմետր[1]
ստեղծման վայրՕվեր Սյուր Ուազ
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՀին պինակոտեկ
հավաքածուԲավարիայի պետական գեղանկարչական հավաքածու
կայք
Ծանոթագրություններ
 Plain at Auvers with rain clouds Վիքիպահեստում

Այսօր «Օվերի դաշտեր» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Նոր պինակոտեկում (Մյունխեն, Գերմանիա

Պատմություն խմբագրել

1890 թվականի մայիսին Վինսենթ վան Գոգը Սեն Ռեմի դը Պրովանսից տեղափոխվում է Փարիզից հյուսիս գտնվող Օվեր սյուր Ուազ բնակավայր։ «Օվերի դաշտեր» ստեղծագործությունը Վինսենթ վան Գոգը նկարել է հենց Օվեր սյուր Ուազում՝ 1890 թվականին[5]։

Նկարագիր խմբագրել

Հունիսի 17-ից 27-ն ընկած ժամանակահատվածում նկարիչը վրձնել է շուրջ տասներեք նկար՝ 50 × 100 սմ կտավների վրա, որտեղ պատկերել էր Օվերի շրջակայքի դաշտերն ու այգիները[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.sammlung.pinakothek.de/en/artist/vincent-van-gogh/ebene-bei-auvers
  2. «Vincent van Gogh Plain Near Auvers». www.vangoghgallery.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  3. «Vincent van Gogh: The Paintings (Plain near Auvers)». www.vggallery.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  4. «Van Gogh - Plain Near Auvers 1890 - art-vangogh.com». art-vangogh.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  5. «Plain Near Auvers, 1890». McGaw Graphics (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  6. «GOGH, Vincent van (1853 - 1890), Rain - Auvers». National Museum Wales - National Museum Cardiff. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին. (անգլ.)