Օսմանթուս

բույսերի տեսակ
Օսմանթուս
Օսմանթուս
Օսմանթուս
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ձիթենազգիներ (Oleaceae)
Ցեղ Օսմանտուս (Osmanthus)
Տեսակ Օսմանթուս (O. fragrans)
Միջազգային անվանում
Osmanthus fragrans
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Оսմանթուս (լատին․՝  Osmanthus Lour), ձիթազգիների ընտանիքի, կիպրոս ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Մշտադալար թփեր կամ փոքր ծառեր են։ Բողբոջներն ունեն 2 արտաքին թեփուկ։ Տերևադասավորությունը հակադիր է։ Տերևները հաստ են, կաշվեկերպ, ամբողջաեզր կամ փուշ-ատամնաեզր, կարճ կոթունավոր։ Ծաղկաբույլերը փոքր հուրաններ են կամ վահանիկներ։ Ծաղիկները մեծ մասամբ բաժանասեռ են, հազվադեպ` երկսեռ։ Երբեմն հանդիպում են նաև երկտուն բույսեր։ Բաժակը կարճ է, քառատամ։ Պսակի խողովակը կարճ է, կամ երկար, կազմված 4 բաժիններից։ Առէջները 2-ն են (հազվադեպ` 4), տեղադրված պսակի խողովակում։ Սռնակի երկարությունը հավասար է պսակի խողովակի երկարությանը։ Սպին գլխիկավոր է։ Սերմնարանը երկբնանի է, յուրաքանչյուր բնում 2 սերմնաբողբոջով։ Պտուղը ձվանման կորիզապտուղ է 1 կորիզով։

Տարածվածություն

խմբագրել

Ցեղն ընդգրկում է ավելի քան 30 տեսակ, տարածված Հարավային և Արևելյան Ասիայում, Պոլինեզիայում և Հյուսիսային Ամերիկայում:Հայաստանում է 2 տեսակ[1]։:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 260։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսմանթուս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսմանթուս» հոդվածին։