Ձիթենազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ձիթենազգիներ (Oleaceae)
Hoffmanns. & Link, 1809

Ձիթենազգիներ (լատին․՝ Oleaceae), երկշաքիլավոր բույսերի ընտանիք։ Ծառեր կամ թփեր են, երբեմն՝ լիաններ։ Տերևները հակադիր են, պարզ, ամբողջաեզր, երբեմն՝ բարդ, առանց տերևակիցների։ Ծաղիկները մեծ մասամբ երկսեռ են՝ քառանդամ, կանոնավոր, ծաղկաբույլերում հավաքված։ Բաժակը փոքր է, երբեմն լրիվ բացակայում է։ Պտուղը լինում է հատապտուղ, տուփիկ, կորիզապտուղ են։ Հայտնի է մոտ 30 ցեղ, 600 տեսակ՝ տարածված էն բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային շրջաններում, Հայաստանում՝ 4 տեսակ, հիմնականում Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում և Երևանում։ Առավել կարևոր տնտեսական նշանակություն ունեն ձիթենին, հացենու տարբեր տեսակները։ Ձիթեննիից ստացվում է նաև արժեքավոր եթերայուղ։ Դեկորատիվ նպատակով աճեցվում են հասմիկի, եղրևանու, ոսկեգանգի, կիպրոսի բազմաթիվ տեսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 704