Օսկար Ռիդինգ (գերմ.՝ Oskar Rieding, հունիսի 29, 1846(1846-06-29)[1], Banie, Gmina Banie, Gryfino County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[1] - հուլիսի 7, 1916(1916-07-07)[2][3][4], Ցելե, Սլովենիա[1]), գերմանացի ջութակահար և կոմպոզիտոր։

Օսկար Ռիդինգ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունOskar Rieding
Ծնվել է1840(1840)
Banie, Gmina Banie, Gryfino County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[1]
ԵրկիրԳերմանիա Գերմանիա, Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
Մահացել է1918(1918)
Ցելե, Սլովենիա[1]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներջութակ, դաշնամուր
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Նոր երաժշտական Ակադեմիայում, որը գտնվում է Բեռլինում, և Լայպցիգի կոնսերվատորիայում, որից հետո վերջնականապես տեղափոխվել է Վիեննա։ 1871 թվականին հրավիրվում է Հանս Ռիխտերի կողմից, որպես Բուդապեշտի օպերաի նվագախմբի կոնցերտմայստեր, որը ղեկավարել է մինչև 1904 թվականը, այնուհետև անցել է թոշակի Ցելում, որտեղ էլ մահացել է։

Ստեղծագործություններ խմբագրել

Ռիդինգի ստեղծագործությունները գրված են ջութակի համար, դաշնամուրի կամ նվագախմբի նվագակցությամբ։ Նրան ավելի շատ համբավ բերել են իր պարզ և հասարակ կոնցերտները։ Ռիդինգի կոնցերտները դարձել են դասական օրինակ ջութակի մասնագիտական ուսուցման համար, որոնք կիրառվել են բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել